Պեսկով. Մենք չգիտենք, թե ինչի է սպասում Փաշինյանը, բայց ակնհայտ է, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին Պուտինը Մոսկվայում կանցկացնի ՀԱՊԿ ՀԱԽ նիստը․ օրակարգում նաև ՀՀ-ի ձայնի իրավունքը կասեցնելու հարցն է Ուշադրություն ԶԼՄ-ներին. նոյեմբերի 12-ին «Կոմիտե 26»-ը հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս
Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցություն Հայաստանը ՀԱՊԿ-ում կզրկվի ձայնի իրավունքից. նախագիծ է ներկայացվել. Լավրով Սա համակարգված ռեպրեսիա է, որի ողջ պատասխանատվությունն իշխանություններինն է. Լիլիթ Գալստյան Մարդուն ազատությունից զրկելը չի կարող դառնալ քաղաքական հաշվեհարդարի միջոց. հայտարարություն «Քաղաքական մшհերի պատուհանը բացվեց. սարսափելի ընթացք է սպասվում. Երվանդ Բոզոյան Պատերազմ Արցախում
Ադրբեջանցիները Թոմիրիսին ներկայացնում են որպես երկրի առաջին կին կառավարիչ․ իրականությունն այլ է Բուլղարիայում ձվեր են նետել ֆոն դեր Լայենի ուղղությամբ Պեսկով. Մենք չգիտենք, թե ինչի է սպասում Փաշինյանը, բայց ակնհայտ է, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին Հայաստանում մшhшպատի՞ժ ենք վերականգնել. Արամ Օրբելյան Աբու Դաբիում բանակցություններն ավարտվել են․ Թրամփի բանագնացները կմեկնեն Մոսկվա, ապա՝ Զելենսկու հետ հանդիպման Կենսաթոշակները չեն բարձրանա․ կառավարությունը փող չունի Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Փաշինյանը կթողնի, որ իրար «փոր թափեն», թեև թիմում վստահ են, թե ով է իրենց թեկնածուն․ «Հրապարակ» ՌԴ-ն կոնտրքայլ է մտածել․ «Հրապարակ» Սասունյան. Փաշինյանի ան իմաստ ելույթը Համաշխարհային հայկական գագաթնաժողովում «Մարդիկ մահանում են» դատարկաբանական դատողությունները տեղին չեն ու դուրս են բարոյականության դաշտից. փաստաբան Մարդուն կալանքի տանելը, անազատությունից զրկելը Նիկոլի ու նրա վարչախմբի համար ոչ թե օրենքի պահանջ է, այլ դասական կապրիզ Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում Փաշինյանական ռեժիմը գործնականում սպանել է Արմեն Գևորգյանին. դա է բխում փաստաբանական թիմի ներկայացրած փաստերից «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պուտինը Մոսկվայում կանցկացնի ՀԱՊԿ ՀԱԽ նիստը․ օրակարգում նաև ՀՀ-ի ձայնի իրավունքը կասեցնելու հարցն է Ուշադրություն ԶԼՄ-ներին. նոյեմբերի 12-ին «Կոմիտե 26»-ը հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս Նիկոլ Փաշինյանն իր հոգեհարազատ Թուրքիայում է «Հրապարակ». Տիկին նախարարի բացատրությունը ոչնչով չի տարբերվում ստալինյան իրավապահների արձագանքներից Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ. Ինչու՞ է Հայաստանի իշխանությունն ապրում թշնամանքով և ի՞նչ կարող է դրան հակադրել ընդդիմությունը. Արմեն Աշոտյան Արփի Դավոյա՛ն, ու քո համակուսակիցնե՛ր, դե կարո՞ղ եք գնալ ու Արսենի որդու՝ Ալենի աչքերին նայել. Սերո Սողոմոնյան Պատասխանատուները չեն կարողանալու խուսափել օրենքով սահմանված պատժից․ Սամվել Կարապետյան Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցություն Քաղաքապետարանի «աշխատակիցը» (կին) 13 տարեկան աղջկաս իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում. Ահազանգ Բուֆեր երկրի ճակատագիրը Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ Մենք չենք կարող սպասել, մինչև հերթը հասնի մեկ ուրիշին. Գառնիկ Դանիելյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին

Կա՛մ Տիգրան Մուկուչյանին սուտ մեղադրել եք ընտրակեղծիքների մեջ, զրպարտել կամ էլ` հիմա սիրով օգտվում եք «ընտրակեղծարարի» ծառայությունից. Տեսանյութ

Քաղաքական-հասարակական գործիչ Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան գրառմամբ և տեսանյութով անդրադարձել որոշ շրջանակների կողմից արմատավորված «հին» ու «նոր» բարքեր կրելու մոտեցմանը և այս առիթով ««Ավգյան ախոռները» մաքրելու ժամանակը» վերտառությամբ հրապարակում է կատարել։ Միհրան Հակոբյանի հրապարակումը՝ ստորև․

«Չի կարող ինքնիշխանություն ունեցող ազգը երկար ժամանակ ապրել միֆերի, սուտ ու կեղծիքի, երեսպաշտության միջավայրում: Ուղղակի չի կարող, որովհետև սուտ ու կեղծիքի, միֆերի ու երեսպաշտության ճահիճում ազգը ճահճանում, գորտանում ու ոչնչանում է: Ո՞նց ենք հասել 21-րդ դար: Նայեք մեր պատմությանը, տեսեք, թե ինչ ահռելի մարտահրավերների միջով ենք անցել ու հասել 21-րդ դար: Տեսեք, թե ինչ ազգերի հետ ենք սկսել են մեր ճանապարհը և ուր են հիմա նրանք, ուր ենք հիմա մենք: Ուր են խեթերը, ուր են շումերները, ուր են աքքադացիները, ուր են բաբելոնցիները, ուր են ասորեստանցիները: Իսկ մենք կանք, մենք 45.000 ք/կմ-ով հայկական իրականություն ունենք: Որովհետև մենք հավատացել ենք, որ ճիշտը մերն է, ճշմարիտ հավատքը մերն է ու մեր տեսակը պահելու համար զրկանքներ ենք կրել, բայց երեսպաշտության գիրկը չենք նետվել, ստով ու կեղծիքով չենք դա ստեղծել: Ու եթե ուզում ենք մեր պատմության ընթացքը շարունակել, պետք է հրաժարվենք սուտ ու կեղծիքից, պայթած միֆերի ու երեսպաշտության միջավայրում ապրելուց: Երկիրը հիմնահատակ քաղաքական ու բարոյական «սանաշխատանքների» կարիք ունի: Այլընտրանք չկա: Այլընտրանքը բարոյական դեգրադացումն ու պետականության երաշխավորված կորուստն է:

Ստոր երեսպաշտներ են բոլոր նրանք, ովքեր ժողովրդին համոզում են, որ կա «հին» ու «նոր» Հայաստան, որ կան «հներ» ու «նորեր»: Որ «հները» վատն են, իսկ «նորերը»` լավն են: Երեսպաշտ են, որովհետև իրենց համար Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի օրոք պատասխանատու պետական պաշտոններ վարած Արմեն Սարգսյանն ու Ֆելիքս Ցոլակյանը «նոր են», իսկ 1996-ին ու 2003-ին ընտրական գործընթացների դեմ փողոցային բողոքի գործողություններին մասնակցած Հրայր Թովմասյանը «հին է»: Երեսպաշտ են, որովհետև համառ լկտիությամբ պնդում են, թե ընտրակեղծիքների համար չգիտես ինչու ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն է մեղավոր, որ ՍԴ դատավորի, հետո նախագահի պաշտոնը ստանձնել է 2018-ին, և մեծ սիրով իր պաշտոնում են պահում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին: Հարց է չէ՞ առաջանում. պարոնայք երեսպաշտներ, կամ Տիգրան Մուկուչյանին տարիներ շարունակ սուտ մեղադրել եք ընտրակեղծիքներ կազմակերպելու մեջ, զրպարտել եք Տիգրան Մուկուչյանին կամ էլ` սիրով օգտվում եք «ընտրակեղծարարի» ծառայություններից: Ո՞ր տարբերակն է, ընտրեք ինքներդ:

Երեսպաշտ են, որովհետև իրենց համար նորմալ է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարող է մեղադրել լրատվամիջոցներին 99 տոկոսին, որ նախկին իշխանությունների հետ համագործակցել են, իսկ հետո, երբ պարզվում է, որ որևէ այլ լրատվամիջոց այդչափ չի ֆինանսավորվել նախկին իշխանություններից, որքան Նիկոլ Փաշինյանի «Հայկական ժամանակը», ջուրն առնում բերաններն ու լռում են: Կարծես՝ ոչինչ տեղի չունեցել, կարծես` այդպես էլ պետք է լիներ: Երեսպաշտ են, որովհետև տարիներով խոսել են «Սաշիկի արագաչափերից», հիմա լռում են, որ դրանք երբեք էլ «Սաշիկի արագաչափերը» չեն եղել: Ավելին` սիրով պահպանում և ավելացնում են «Սաշիկի արագաչափերի» քանակը: Երեսպաշտ են, որովհետև իրենց համար նորմալ է տարիներով ճիշտ ու սուտ խոսել թալանի մասին, բայց գալ իշխանության ու սկսել բյուջեն թալանել, մաքսանենգությամբ փող աշխատել: Երեսպաշտ են, որովհետև «թալանածը հետ ենք բերելու» կարգախոսով եկել են իշխանության, և երկու տարվա մեջ ինչքան որ հետ են բերել, երկու այդքան բյուջեից իրենք իրենց պարգևատրել են` ժողովրդին թողնելով համաճարակի ու սովի դեմ մեն մենակ:

Օրինակ` ինձ, որ նախկին Ազգային ժողովի հանրապետական պատգամավոր եմ եղել, երկու տարի է` զրպարտում են: Ասում են` «հին», ասում են` «թալանչի», ասում են` «կոռուպցիոներ», բայց երկու տարվա մեջ ձևի համար մեկ փաստ չբերեցին, թե ի՞նչ եմ թալանել կամ ու՞մ եմ թալանել: Սուտ ու կեղծիքի, միֆերի ու երեսպաշտության միջավայրում ըստ Նիկոլ Փաշինյանի տրամաբանության` ես` նախկին ԱԺ հանրապետական պատգամավոր Միհրան Հակոբյանս, որ 2016-ի ապրիլին Արարատ հեռուստաընկերության լրատվական ծրագրերի տնօրենն էի, «պատասխանատու եմ ապրիլյան պատերազմի բացթողումների համար», իսկ ՊՆ Դավիթ Տոնոյանը, որ 2016-ի ապրիլին ՀՀ ՊՆ առաջին տեղակալն էր, հիմա հեղափոխական նախարար է: Լավ, դու՞ք եք գիժ, թե՞ մի ողջ ժողովրդի եք գժի տեղ դրել: Ու ո՞նց եք կարծում` հայ ժողովուրդը երկա՞ր է հանդուրժելու մարդկանց, ովքեր կարծում են, թե 5000-ամյա պատմություն ունեցող մի ողջ ժողովրդի կարող են ավանակի տեղ դնել:

Չի հանդուրժելու: Մտքներիցդ հանեք: Հարուստներ և աղքատներ միշտ են եղել ու միշտ են լինելու: Հարցը երեսպաշտունն է: Չի լինելու այնպես, ոնց որ հիմա` մեր հարուստները, մեզ մուծվողները լավն են, մեզ չմուծվողները՝ վատն են, օլիգարխ են, «թալանչի են»: Մեր թրի տակով անցած «նախկինները» լավն են, չանցածները՝ «հին են», «թալանչի են»: Եթե մենք ուզում ենք լավ երկիր ունենանք և ընդհանրապես` եթե ուզում ենք պետականություն ու պետություն, հասարակություն ունենալ, ազգ լինել, ազգ-պետություն լինել, այս խոզանոցը մաքրել է պետք, ջրերը պարզաջրել է պետք, թացն ու չորը իրարից զատել է պետք, երեսպաշտների իշխանությունը գրողի ծոցն ուղարկել է պետք: Կրկնում եմ` ստի ու կեղծիքի, միֆերի ու երեսպաշտության ճահիճում հնարավոր չէ լավ երկիր ունենալ ու լավ ապրել, ավելին` հնարավոր չէ ընդհանրապես երկիր ունենալ»:

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>