Զովունիում էլեկտրաէներգիան կաթվածահար է. երեկվանից հոսանք չունեն. «Փաստինֆո» Դատական նիստ՝ հակասահմանադրական գործով Դատարանը 3 ամսով երկարաձգեց Բագրատ սրբազանի տնային կալանքը
ԵՄ-ի ստանդարտներով  Վրաստանը գերազանցում է և՛ Հայաստանին, և՛ Ուկրաինային, և՛ Մոլդովային, բայց... Ինչպես կազդեն Պուտինի, Թրամփի և Սի Ցզինպինի որոշումները մեր տարածաշրջանի վրա Եթե նման ավանտյուրայի գնա Փաշինյանը, ապա կարող են քաղաքացիական բախումներ սկսվել. «Երկրի հարցը» Փաշինյանի քաղաքական կապիտալի առանցքը սուտն է, խրոնիկ ստախոսի առաջարկին ո՞նց կվերաբերվեք․ Աննա Գրիգորյան Ադրբեջանը փորձում է Սյունիքով անցնող ճանապարհի նկատմամբ վերահսկողություն ստանալ․ Դանիելյան Փաշինյանը պատերազմ է հայտարարել լրագրողներին. ՀԺՄ հայտարարություն ՌԴ նախագահը դրական է գնահատել եռակողմ հանդիպումը Պուտինի, Սի Ցզինպինի և Թրամփի միջև հանդիպումից հետո հռչակագիր է ընդունվել Փաշինյանն առաջին հերթին պետք է ազատ արձակի քաղբանտարկյալներին, պատանդներին, միայն դրանից հետո առաջարկներ անի ընդդիմությանը Ռուսաստանում Փաշինյանին կտեղեկացնեն, թե Հայաստանն ինչ քաղաքականություն պետք է վարի Պատերազմ Արցախում
ԵՄ-ի ստանդարտներով  Վրաստանը գերազանցում է և՛ Հայաստանին, և՛ Ուկրաինային, և՛ Մոլդովային, բայց... Ինչպես կազդեն Պուտինի, Թրամփի և Սի Ցզինպինի որոշումները մեր տարածաշրջանի վրա Եթե նման ավանտյուրայի գնա Փաշինյանը, ապա կարող են քաղաքացիական բախումներ սկսվել. «Երկրի հարցը» Փաշինյանի քաղաքական կապիտալի առանցքը սուտն է, խրոնիկ ստախոսի առաջարկին ո՞նց կվերաբերվեք․ Աննա Գրիգորյան Զովունիում էլեկտրաէներգիան կաթվածահար է. երեկվանից հոսանք չունեն. «Փաստինֆո» Հիմա թալանչի եք, թե չէ, եկեք, ասեք․ Ղազինյանը ՀԷՑ-ի մասով բացահայտումներ արեց Վրաստանում սուգ է հայտարարվել՝ շենքի պայթյունի և զոհերի հետ կապված. փլատակներից 3-ամյա երեխային ողջ են դուրս բերել՝ պայթյունց 8 ժամ անց Ավինյանի «որակով» աշխատանքը ԼՂ-ից տեղահանվածների նոր կենսաչափական անձնագրերում ծննդյան վայրը նշվում է Ադրբեջան Նախ վերացրեք քաղաքական հետապնդումների գործիքները, հետո խոսեք հանրաքվեից. փաստաբան «Հրապարակ»․ 176 մլն դրամ` նոր անձնագրի շնորհանդեսին Ռուսաստանը նոր զանգվածային հրթիռային հարված է հասցրել Ուկրաինային․ Կիևում վնասվել է երեք կամուրջ «Հրապարակ». Կարկտահարության վնասների չափերը 5 ամիս է՝ քննարկում են Գառնիկ Դավթյանն ու Տարոն Չախոյանը՝ ծեծկռտուքի քրեական վարույթի կենտրոնում․ ի՞նչ են բացահայտում տեսագրությունները․ «Ժողովուրդ» Փաշինյանի հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանական շրջանակներում․ «Հրապարակ» Նախկին ԱԽՔ-ի հաջորդ քայլը «ինֆարկտի» կհասցնի իշխանականներին․ «Իրավունք» «Շիրակը» ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է Գևորգ Ղազարյանի թեկնածությունը Լարված իրավիճակ ՝ Ռոբերտ Քոչարյանի գործով նիստին․ նիստը կես ժամով հետաձգվեց Դատական նիստ՝ հակասահմանադրական գործով Ադրբեջանը փորձում է Սյունիքով անցնող ճանապարհի նկատմամբ վերահսկողություն ստանալ․ Դանիելյան Կինգ Կոնգը, պինգ-պոնգը ու... «Սահմանադրությունը» Փաշինյանը թող բերի 5 նախադեպ, երբ ինքը չի «քցել», հետո նոր առաջարկություններ անի․ Քրիստինե Վարդանյան Ի՞նչն է հունից հանել Փաշինյանին․ «Կարճ ասած» Ո՞վ է մեզ պատերազմ հայտարարելու․ Նիկոլ Փաշինյանի ականջը կանչի․ Խաչատրյան Թրամփը Չինաստան կատարած իր այցը անվանել է հիանալի Փաշինյանը պատերազմ է հայտարարել լրագրողներին. ՀԺՄ հայտարարություն «Փորձում է «շպագատ» իջնել, բայց չի կարողանալու, իսկ արդյունքում միակ տուժողը մեր ժողովուրդն է լինելու». «Փաստ» Փաշինյանը սպառված գործիչ է և հանրային ճնշում գեներացնել չի կարող. Քաղտեխնոլոգ «ԶԱՊ-ը» և «Օշականցի Գևորիկը» դատարանի դահլիճից ազատ են արձակվել Ի՞նչ են անում, երբ սերիական խաբեբան և կեղծարարն առաջարկում է իր «ազնիվ խոսքի» վրա հիմնված գործարք. Լևոն Զուրաբյան

124 քննիչներ կցված են միայն Գագիկ Ծառուկյանի հետ կապված գործը քննելուն. ԱԱԾ-ն ընկած մարդիկ է փնտրում. Նաիրա Զոհրաբյան. Տեսանյութ

24 քննիչներ հանված են իրենց այլ գործերից և կցված են միայն Գագիկ Ծառուկյանի հետ կապված գործը քննելուն: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Գագիկ Ծառուկյանին ներկայացված մեղադրանքն անհեթեթ է, և ես շարունակում եմ պնդել իմ այն համոզմունքը, որ սա քաղաքական հետապնդում է Գագիկ Ծառուկյանի և «Բարգավաճ Հայաստան»-ի հանդեպ»,-հավելեց պատգամավորը: Հաղորդում է Tert.am-ը:

Նա նշեց, թե իր ու ԲՀԿ-ի հարյուրավոր համակիրների, կողմնակիցների շարունակում են հրավիրել տարբեր քննչական, հետախուական բաժիններ, տալիս են ամենաանհեթեթ հարցերը:

«Օրինակ՝ հրավիրել են բաժին իմ նախկին գործընկերներից մեկին՝ հայտնի ռեժիսորի: Նա օրերս ուղիղ եթերով տեսել է, որ ինձ ԱԱԾ-ի դիմաց պառկեցրել են ասֆալտին, որպես ընկեր մոտեցել է: Իրեն հարցրել են՝ Նաիրա Զոհրաբյանը Ձեր ընկե՞րն է, ասել է՝ այո, հարցրել են՝ կարո՞ղ է մտաբերեք՝ Երևանի ավագանու ընտրության ժամանակ նա ասե՞լ է՝ պլակատ բռնեք: Նկատի են ունեցել՝ հայտնի մտավորականին գումար ենք տվել, որ պլակատ բռնի:

ԱԱԾ-ն գրեթե բնակվում է մեր տանը, իմ հեռախոսների մեջ, իմ իմ գործընկերների, հարազատներ հետ ապրում է»,-ասաց Զոհրաբյանը՝ ԱԱԾ-ին կոչ անելով իր վրա այդքան ռեսուրս չծախսել:

«Ընկած մարդիկ են ման գալիս, որոնք ցուցմունք կտան, որ 2017-ի ընտրությունների ժամանակ մեզանից ինչ-որ մեկը ինչ-որ կերպ շահագրգռել է ՀՀ որևէ քաղաքացու՝ ընտրակաշառքով»,-ասաց պատգամավորը՝ հայտարարելով, որ եթե ԱԱԾ-ն կգտնի որևէ անձի, որը փաստարկված հայտարարություն կանի, որ Զոհրաբյանը որևէ մեկին գումար է տվել, կամ խոստացել է և ասել՝ ձայն բերի իրեն կամ իր կուսակցությանը, պատրաստ է ընդունել, որ ԱԱԾ-ն ճիշտ էր, ինքը՝ սխալ:

«Ինձ համար նվաստացուցիչ կլիներ, եթե ինձ՝ Նաիրա Զոհրաբյանիս, ում ես համարում եմ Հայաստանի լավագույն քաղաքական գործիչներից մեկը, ինչ-որ մեկը ձայն տար՝ գումարի դիմաց»,-ասաց նա:

Անդրադառնալով ԱԺ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանի կալանավորմանն ու նրա պաշտպանի այն պնդմանը, որ կալանավորումը պայմանավորված է նրանով, որ նախկին պատգամավորից Գագիկ Ծառուկյանի դեմ արժեքավոր ցուցմունք կորզվի, Զոհրաբյանն արձագանքեց՝ միանշանակ. «Այլ կարծիք լինել չի կարող: Նպատակը մեկն է՝ փորձել Մանուկյանի վրա ճնշումներ գործադրելով՝ ցուցմունքներ կորզել Ծառուկյանի դեմ, ինչը վստահաբար չի ստացվելու այն պարզ պատճառով, որ Գագիկ Ծառուկյանի դեպքում ասել՝ տվել է փող, ասել՝ կգնաք ձայն կգնեք, չի կարող լինել»,-ասաց նա:

Նա նշեց, որ ԲՀԿ-ն ակտիվ համագործակցում է քաղաքական, հասարակական ուժերի հետ, և իրականությանը չեն համապատասխաոնւմ մամուլում շրջանառվող այն տեղեկությունները, թե ԲՀԿ-ն այս կամ այն գործչի հետ խնդիրներ ունի:

Անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների հարցով ՍԴ դիմումին՝ Զոհրաբյանը նշց, թե ըստ ՍԴ մասին օրենքի՝ 20 օրվա ընթացքում կորոշվի՝ իրենց դիմումը վարույթ ընդունվո՞ւմ է, թե՞ մերժվում:

Մանրամասները՝ Tert.am-ի տեսանյութում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>