Այս մարդու ամեն մի շունչը սուտ է։ Միլիարդավոր գումարների հատկացումներին զուգահեռ ֆուտբոլի դաշտում արհեստական խոտածածկը բացակայում է (տեսանյութ) Օտարացումը՝ այսօրվա Հայաստանի նոր «Սահմանադրություն». Վահե Հովհաննիսյան
2
Դպրոցական քաղբանտարկյալի հարազատների և դասընկերների ակցիան Երբ մարդը կարողանում է իր աշխատանքի արդյունքով ապրել, նա մնում է իր հողում, ստեղծում ու զարգացնում է իր համայնքը․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Ընդդիմությունը խորհրդարանական լսումներ է նախաձեռնել Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ (ուղիղ) Նիկոլ Փաշինյանի դիմանկարն այրել են Մոսկովայի կենտրոնում ՀՀ դեսպանատան մոտ տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Պրահայում ՀՀ արած հայտարարություններից հետո ՀԱՊԿ-ը չէր կարող միջամտել Ղարաբաղում ստեղծված իրավիճակին. Պուտին Մենք Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչեցինք Ռուսաստանի ղեկավարության հայտարարություններից հետո. Փաշինյան «Էջմիածին» ԲԿ-ի փոխտնօրենը, որտեղ հապշտապ հետազոտվեց և կրկին ՔԿՀ ուղարկվեց 18-ամյա Դավիթը, Վաղարշապատի ավագանու ՔՊ-ական անդամ է (տեսանյութ) Դավիթ Մինասյանը «Արմավիր» ՔԿՀ մուտք չգործած, գիտակցությունը կորցրել է, տեղափոխել են հիվանդանոց. փաստաբան Ըստ Bloomberg-ի՝ այսօր Թրամփը կհայտարարի, որ դուրս է գալիս Իրանի հետ պատերազմից. խայտառակության և կործանման միջև նա ընտրեց առաջինը Միլիարդներ են ծախսվում, բայց Երևանը մնում է կեղտոտ․ Սոնա Աղեկյան Պատերազմ Արցախում
Այս մարդու ամեն մի շունչը սուտ է։ Հնչեց ամենակարևոր, բայց դիվանագիտական փաթեթավորմամբ ուղերձը. Քաղաքագետ Ողբերգական դեպք Բաղրամյանի «պալիգոններում»․ կա 1 զոհ, 1 վիրավոր Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Դատարանում ՀԾԿՀ ներկայացուցիչները շատ ծիծաղելի իրավիճակում էին հայտնվում. Ղազինյան Դպրոցական քաղբանտարկյալի հարազատների և դասընկերների ակցիան Շարունակվում է Բագրատ սրբազանի և մյուսների գործով դատական նիստը Իբր ասֆալտապատում, իրականում՝ օդի աղտոտվածություն (տեսանյութ) Բազմաթիվ շենքերի նկուղներ չեն համապատասխանում անվտանգության նվազագույն պահանջներին (տեսանյութ) Երբ մարդը կարողանում է իր աշխատանքի արդյունքով ապրել, նա մնում է իր հողում, ստեղծում ու զարգացնում է իր համայնքը․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Միլիարդավոր գումարների հատկացումներին զուգահեռ ֆուտբոլի դաշտում արհեստական խոտածածկը բացակայում է (տեսանյութ) Մեծամորի ատոմակայանը ապրիլի 1-ից հինգ ամիս ժամկետով հանվել է շահագործումից Փաշինյանը Մոսկվայում սրում է հայ-ռուսական հարաբերությունները «Թրամփի երթուղու» վերաբերյալ համաձայնագիրը խախտել է հավասարակշռությունը Հարավային Կովկասում. Օվերչուկ Ընտրություններին մասնակցելու համար պարտադիր է օգտահաշիվ ստանալու դիմում․ ԿԸՀ Իրենց պատճառով ենք կորցրել Արցախը. Սամվել Շահրամանյանը՝ Փաշինյանի հայտարարությունը «զառանցանք» կոչեց Օտարացումը՝ այսօրվա Հայաստանի նոր «Սահմանադրություն». Վահե Հովհաննիսյան Բյուջեով ոչ թե կամուրջ են նորոգել, այլ նկար են կախել՝ «կամուրջ» գրությամբ (տեսանյութ) Եվրոպացիները հին երգ կերգեն՝ Ռուսաստանի կողմից Հայաստանի ընտրություններին միջամտելու մասին․ Կրեմլ Ապրիլյան քառօրյա պատերազմի 10-րդ տարելիցն է. քաղաքական գործիչներն այցելում են Եռաբլուր Ընդդիմությունը խորհրդարանական լսումներ է նախաձեռնել Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ (ուղիղ) Որտեղից այսքան մաղձ, այսքան թույն, այսքան չարություն. «Փաստ» Եթե հարցականի տակ հայտնվի ռուսական ընկերությունների ներկայությունը Հայաստանում, նույնը կլինի ՌԴ-ում. Օվերչուկ Ներման հանձնաժողովի անդամ է նշանակվել տիրադավ Գեւորգ Սարոյանը Ամբողջ հայ ժողովրդին կալանավորել չի ստացվի Երևան-Սևան ճանապարհին ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. կա զոհ Հերթը հասել է ՔԿՀ-ի հոգևորականներին 600 հազար դրամանոց խորհրդատվություն Ստեփանավանի քաղաքապետի համար. փաստաթուղթ 18–ամյա Դավիթի համար փաստաբանները հրատապ դիմում կներկայացնեն գլխավոր դատախազին. նաեւ Վերաքննիչ են դիմելու Նիկոլ Փաշինյանի դիմանկարն այրել են Մոսկովայի կենտրոնում ՀՀ դեսպանատան մոտ տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ

Իշխանություններին չի հաջողվի ունենալ գրպանային մայր բուհ. Վ. Վարագյան

Երևանի մայր բուհն առ այսօր մնացել է առանց ռեկտորի և տևական ժամանակ է ղեկավարվում է ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի կողմից: Թեև հունիսի 16-ին ԵՊՀ գիտական խորհուրդը փակ գաղտնի քվեարկությամբ ընտրեց ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի՝ համալսարանի ստորաբաժանումներից առաջադրված պրոֆեսորադասախոսական կազմի թեկնածուներին, սակայն մինչև օրս անգամ հոգաբարձուների նոր խորհուրդը ձևավորված չէ, քանի որ կառավարությունն ու ԿԳՄՍ նախարարությունը՝ որպես իրավասու կառույց, չեն ներկայացրել հոգեբարձուների խորհրդի իրենց ութական թեկնածուներին:

ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանը դա պայմանավորում է հավատարիմ ու կամակատար կադրերի պակասով, որոնք ներդրվելով ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կազմում՝ կկարողանան ապահովել կառավարության աներկբա վերահսկողությունը մայր բուհի նկատմամբ:

«Կառավարությունից, նախարարությունից դիմել էին Երևանի պետական համալսարանի ղեկավարությանը՝ դասախոսների և ուսանողների կազմից հոգաբարձուների խորհրդի ութական անդամներ ընտրելու համար, մնացած տասնվեց անդամներին պետք է ներկայացնեն կառավարությունը և իրավասու նախարարությունը: Չնայած արտակարգ դրությանը և երկրում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրավիճակին, բուհը, պարետի ցուցումները պահպանելով, կարողացավ փակ գաղտնի քվեարկությունն ապահովել և ընտրել իր թեկնածուներին: Անցել է մոտ երկու շաբաթ, բայց ԿԳՄՍ նախարարությունն ու կառավարությունը կարծես թե չեն շտապում, և վարչապետի որոշում էլ չկա իրենց թեկնածուներին նշանակելու մասին: Այսինքն՝ իրենք իրենց հավատարմության երդում տվող 16 հոգու ցուցակ չեն կարողանում ձևավորել: Ես ենթադրում եմ՝պատճառն այն է, որ իրենց ցանկությունները կատարող, կամակատար մարդկանց գտնելու հարցում են դժվարանում, առավել ևս հայտնի և անհայտ նախարար Արայիկ Հարությունյանը»,- Yerkir.am-ին իր տեսակետը հայտնեց Վահագն Վարագյանը:

Նոր կորոնավիրուսի համավարակի պատճառով ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նոր կազմի ձևավորման գործընթացը երեք ամիս ձգձգվելուց հետո թվում էր վերջապես հանգուցալուծում կստանա, և ի վերջո նաև կընտրվի մայր բուհի նոր ռեկտորը, քանի որ հոգաբարձուների խորհուրդը պետք է ապահովի ռեկտորի անաչառ ընտրությունները, զբաղվի ընտրությունների կազմակերպմամբ, նախաձեռնությամբ: Բայց քանի դեռ խորհուրդը չի ձևավորվել, արհեստականորեն ձգձվում է նաև ռեկտորի ընտրությունը՝ անհասկանալի պատճառներով մայր բուհին զրկելով բնականոն և արդյունավետ կառավարման հնարավորությունից, առավել ևս որ առջևում ուսումնական նոր տարին է, մինչև այդ էլ հարկավոր է ապահովել ընդունելության քննությունների գործընթացը, որն այս տարի ամենևին նման չի լինելու նախորդ տարիների քննություններին՝ համավարակի ու երկրում հայտարարված արտակարգ դրության պատճառով: ԵՊՀ-ն մի շարք մարտահրավերների առաջ է կանգնած, բազմաթիվ խնդիրներ լուծման են սպասում, իսկ դրա համար հաստատված կառավարիչներ են հարկավոր, բուհի ղեկավար, այլ ոչ թե ժամանակավոր պաշտոնակատար: ԵՊՀ-ում հոգաբարձուների խորհրդի ձևավորման գործընթացի ձգձգման հնարավոր պատճառ է դիտարկվում նաև կառավարության ցանկալի թեկնածուի փնտրտուքը:

«Հոգաբարձուների խորհրդի գործունեության ժամկետը լրանալուց հետո առավելագույնը մեկ ամսում պետք է նոր կազմը ձևավորվեր, մարտի 30-ից անցել է երեք ամիս, և համալսարանի հոգաբարձուների խորհուրդն առ այսօր ձևավորված չէ: Իսկ եթե չկա հոգաբարձուների խորհուրդ, ռեկտորի ընտրություններն էլ անորոշ ժամկետով հետաձգվում են, քանի որ այդ խորհրդի իրավասութուն է ռեկտորի ընտրությունը»,- ասաց ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրենը՝ չբացառելով, որ կառավարությունը ամեն գնով ցանկանում է նախընտրելի թեկնածուին տեսնել ԵՊՀ ռեկտորի պաշտոնում:

Ըստ Վ. Վարագյանի՝ ակնհայտ է, որ կառավարությունը իր ցանկալի թեկնածուին է ուզում անցկացնել կամ նշանակել ռեկտորի պաշտոնում. «Տարբեր թեկնածուների անուններ են շրջանառվում՝ որպես կառավարության համար նախընտրելի, բայց համալսարանի թեկնածուներին բոլորին էլ ճանաչում եմ և կասեմ, որ այդ մարդիկ առաջին հերթին  համալսարանական են: Համալսարանականների ընտրած որևէ թեկնածուի հետ կապված խնդիր ես չեմ տեսնում: Բոլորն էլ 10-30 տարի ԵՊՀ-ում են աշխատում, միայն Արայիկ Հարությունյանի նմաններն են, որ համալսարանի արժեքը չգիտեն, այդ թեկնածուների մեջ, կարծում եմ, բոլորն էլ հստակ գիտակցում են, որ առաջնայինը մայր բուհի շահը պետք է լինի, այլ ոչ թե քաղաքական մեծամասնության կամ որևէ ընդդիմության քաղաքական շահը: Ինչպե՞ս իրեն կդրսևորի նրանց միջից ընտրված ռեկտորը՝ կյանքը ցույց կտա: Ամեն դեպքում մայր բուհում միշտ էլ, անկախ ունեցած քաղաքական հայացքներից, յուրաքանչյուր աշխատող, ղեկավար, ռեկտոր իրեն առաջին հերթին համարել է համալսարանական և զերծ մնացել բուհը քաղաքականացնելուց, քաղաքական այս կամ այն նախաձեռնությունների համար օգտագործելուց»: 

Մեր հարցին, թե այդ դեպքում ինչպե՞ս մեկնաբանել այս իշխանությունների հայտարարությունները, թե, ինչպես մայր բուհը, այնպես էլ ընդհանրապես ուսումնական բարձրագույն հաստատությունները նախկին իշխանությունների կառավարման ժամանակ քաղաքականացված են եղել և ծառայել են նրանց քաղաքական նպատակներին, Վահագն Վարագյանն ասաց, որ նման հայտարարությունները պոպուլիստական են և որևէ հինավորում, ապացույց չունեն. «Իրենք պարբերաբար նման տարբեր հայտարարություններ են անում, ապրիորի հայտարարություններ, քանի որ այդպես էլ չգիտակցեցին, որ իշխանություն են և պետություն են ղեկավարում: Պետության ղեկավարի պատասխանատվության գիտակցումն այս իշխանություններն այդպես էլ չունեցան: Նրանք դեռ շարունակում են ընդդիմադիր պոպուլիստական հայտարարություններ անել՝ չհասկանալով, որ դրանով թուլացնում են պետության հիմքերը, կասկածի տակ դնում կառավարման իրենց ունակությունները»:

Ըստ Վահագն Վարագյանի՝ եթե այսօրվա իշխանությունների մեկնաբանությամբ՝ մայր բուհը քաղաքականացված է եղել, որովհետև համալսարանի հոգաբարձուների խորհրդում ներգրավված են եղել տարբեր պաշտոնյաներ, երկու տարի առաջ արդեն իրենց հեղափոխական անվանած իշխանությունների ձևավորած հոգաբարձուների խորհրդի կազմում նույնպես ընդգրկվեցին իշխող կուսակցության անդամներ, պատգամավորներ, բարձրաստիճան պաշտոնյաներ՝ քաղաքական մեծամասնության թիմից: Ասել է թե նորաթուխ իշխանությունները ևս այսօր շարունակում են քաղաքականցված պահել համալսարանը: Բացի դա, իշխանությունները փորձում են ռեկտորի ընտրություններն առավելագույնս քաղաքականացնել՝ պարբերաբար այս թենածուին աջակցելով, այն թեկնածուին աջակցելով, ինչը կարող է պառակտում առաջացնել մայր բուհում: Փաստացի իշխանությունները հենց դրան էլ ձգտում են՝ բաժանիր, որ տիրես իրենց սկզբունքին հավատարիմ մնալով:

«Հույս ունեմ, որ իշխանություններին չի հաջողվի դա անել, համալսարանը կմնա մի ամբողջություն և իր հիմնական առաքելությամբ կզբաղվի՝ սերունդների լավ կրթություն ապահովելով: Ի վերջո այստեղ մտավոր ներուժ է հավաքված, և ուզում եմ հավատալ, որ մայր բուհում ձևավորված ավանդույթները հետագայում էլ կշարունակվեն և բոլորը կմնան իրենց գործի, առաքելության նվիրյալները: Համենայն դեպս, ռեկտորի թեկնածուներից դատելով՝ քիչ հավանական եմ համարում, որ իշխանություններին կհաջողվի գրպանային մայր բուհ ունենալ», - նշեց բանախոսը:

Ի դեպ, մեր զրուցակցի դիտարկմամբ՝ իշխանությունները ոչ միայն համալսարանականներին պառակտելու փորձեր են անում, այլև մայր բուհը հեղինակազրկելու, վարկաբեկելու, և դրա ապացույցը հունիսի 24-ին իմքայլական պատգամավոր Լուսինե Բադալյանի՝ ԱԺ ամբիոնից արված հայտարարությունն էր, որը համալսարանի որոշ դասախոսների հասցեին չփաստարկված մեղադրանք էր: Հիշեցնենք, որ Լուսիեն Բադալյանը ԿԳՄՍ նախարարի ուշադրությունը հրավիրելով իր բնորոշմամբ՝ «վերահսկողությունից դուրս գտնվելուց» օգտված դասախոսների վրա, նախարարին կոչ արեց «մաղել նրանց», քանի որ այդ դասախոսները դասաժամերին այսօրվա իշխանությունների քննադատությամբ են զբաղված, իսկ որոշներն էլ ուսանողներից փորձում են մեծ գումաներ կորզել՝ իրենց դասաժամերը լրացուցիչ պարապելու համար: Հակառակ դեպքում սպառնում են քննություններն ու ստուգարքները չնշանակել:

Պարոն Վարագյանը նման պատգամավորներին ու քաղաքական գործիչներին հորդորում է փաստեր ունենալու դեպքում դիմել իրավապահ կառույցներին՝ դասախոսների արարքի մեջ հանցակազմ լինելու դեպքում համապատասխան իրավական գնահատական տալու համար, այլ ոչ թե քաղաքական անառակությամբ զբաղվել՝ նպատակ ունենալով սևացնել մարդկանց նվիրյալ աշխատանքը, հեղինակազրկել դասախոսներին և բուհերը: Առանց այդ էլ այսօր մեր բուհերը վարկանիշի բարձրացման խնդիր ունեն:

Ի պատասխան պատգամավորի մեղադրանքների՝ ԵՊՀ գիտական խորհուրդը ևս մտահոգություն և վրդովմունքն հայտնեց՝ անընդունելի համարելով Ազգային ժողովի ամբիոնից այլակարծությունը սահմանափակող, դասախոսների հասցեին կոպիտ ու վիրավորական արտահայտությունները, ինչպես նաև իրավապահ մարմիններից պահանջելով այդ հայտարարությունն ընդունել որպես հաղորդում հանցագործության մասին և օբյեկտիվ քննության միջոցով պարզել հնչեցրած հայտարարությունների հիմնավորվածությունը՝ կողմերի համար դրանից բխող բոլոր իրավական հետևանքներով։

Ի՞նչ խնդիրների առաջ է հայտնվել մայր բուհը կորոնավիրուսի համավարակի պատճառով: Դեռ ամիսներ առաջ, երբ հիվանդության ցուցանիշները մեզանում սկսեցին աճել, երկիրն անցավ կարանտինային ռեժիմի, այնուհետև հայտարարվեց արտակարգ դրություն, որը արդեն երկու անգամ երկարաձգվել է ևս մեկ ամսով: Եվ արդեն մեկ-երկու ամիս առաջ բուհերի, այդ թվում ԵՊՀ-ի շատ ուսանողներ բարձրաձայնեցին, որ ի վիճակի չեն վճարել ուսման վարձերը՝ երկրում առկա տնտեսական ճգնաժամով պայմանավորված. վերջերս վարչապետն ինքը ներկայացրեց, որ այդ ընթացքում ավելի քան 71 հազար աշխատակից զրկվել էր եկամտի հիմնական աղբյուրից, և, թեև նրա դիտարկմամբ ու ունեցած վիճակագրական տվյաներով՝ շատերի աշխատատեղերը վերականգնվել են, բայց առայժմ 21 հազար քաղաքացի համալրել է գործազուրկների թիվը: Բացի դա, հատկապես փոքր ու միջին ձեռնարկատերերը փակման, լուծարման կամ սնանկանալու եզրին են, իսկ այդ ընտանիքներում նաև ուսանողներ կան, որոնց ուսման վարձը վճարելու համար եկամուտներներն այլևս չեն բավարարում: Վահագն Վարագյանի տեղեկացմամբ՝ շատ ուսանողներ իրենք էին հոգում իրենց ուսման վարձի խնդիրը՝ տարբեր աշխատանքներ իրականացնելով: Բայց նրանք ևս զրկվել են աշխատանքից և մեն մենակ մնացել իրենց խնդրի հետ:

«Պետւթյունը պետք է համապատասխան փոխհատուցում տա նման ուսանողներին և ոչ միայն գերազանց սովորողներին, որպեսզի նրանք կարողանան ուսումը բնականոն կերպով շարունակել: Եթե նման մեխանիզմներ չմշակվեն, կրթության ոլորտը ևս չի խուսափի ճգնաժամից: Բուհերն իրենց ֆինանսական հիմնական միջոցները ուսման վարձերից են ձևավորում, եթե ուսանողները չկարողանան վարձերը տալ, բուհը ոչ միայն չի կարողանա նրանց օգնել, այլև դասախոսների աշխատավարձերն ի վիճակի չի լինի վճարելու, և այդպես շղթայական ազդեցությամբ կրթության ոլորտը կհայտնվի ճգնաժամում»,- փաստեց ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրենը:

Yerkir.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>