ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ
16
Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Պատերազմ Արցախում
Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Բանակը՝ հերթական ողբերգությունից հետո․ կադրային փոփոխությո՞ւն, թե՞ խորքային խնդիրների լուծում Կառավարության կառավարիչ լինելը դարձել է յուղոտ պաշտոն ՔՊ-ականների համար «Մի խառնեք ջենթլմենական պայմանավորվածությունը քաղաքական շահի հետ». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ընդդիմությանը Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Գլենդելում հինգ հայ է ձերբակալվել Առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան Մարտուն Գրիգորյան. հերթական քաղբանտարկյալը, որին ռեժիմը սրիկայաբար ու ապօրինաբար ուղարկեց բանտ Այս պատկերի այս վիճակի պատասխանատուն uրիկա չէ՞. զnhված զինծառայողի մայր Իմ մանդատը դնելու մասին հարց չի քննարկվել. Էդգար Ղազարյան Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը

Գործող իշխանությունները երկիրը տանում են կործանման, ամեն ինչ ավերվում է. Արա Դեղտրիկյան. Տեսանյութ

«Ժողովուրդն ինչպես այս իշխանություններին բերել է իշխանության, թող այնպես էլ այս ստերին և ամեն ինչին դիմանա: Մենք հիմա ապրում ենք ստերի մեջ, ինչ-որ մի բան կա՞, որ նորմալ է: Բոլորը ստում են: Վերջերս լսեցի, որ ամբիոնից ասում են՝ տնտեսական անկում չկա, ամեն ինչ նորմալ է. ո՞ւմ են էշի տեղ դնում, խելացի մարդը հո հասկանո՞ւմ է»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Արա Դեղտրիկյանը:

Նրա խոսքով՝ գործող իշխանությունները երկիրը տանում են կործանման. «Ամեն ինչ ավերվում է»:

Հարցին՝ հեղափոխությունից առաջ իրավիճակն ավելի լա՞վ էր, նա պատասխանեց. «Կյանքը բնականոն առաջ էր ընթանում: Աշխատատեղեր փակվո՞ւմ էին այսպես հազարներով, ու հպարտորեն ասում են՝ 2000 տեղ ազատվեց, կրճատում ենք այս, կրճատում ենք այն: Այդ ժամանակ դեռ կորոնավիրուս էլ չկար, իսկ հիմա այս կորոնավիրուսը կարող են մատի փաթաթան սարքել և օգտագործել: Առաջ ի՞նչն էր վատ, այդ ի՞նչ սարսափելի սխալներ կային, որ ասում են՝ եկավ, ազատագրեց մեզ. Էդ ինչի՞ց ազատագրեց»:

Դիտարկմանը՝ ասում են՝ թալանչիներից, նա արձագանքեց. «Թալանչիներից ազատագրեց, հը՜մ… հիմա ի՞նչ է կատարվում՝ մարդիկ, որոնք չեն աշխատում, պարգևավճար են ստանում. Դա պետական բյուջեի թալան չէ՞: Ես քաղաքականությունից հեռու մարդ եմ, բայց որպես քաղաքացի, որպես այս երկրի բնակիչ՝ ես մտահոգություն ունեմ, սրտացավ եմ վերաբերվում իմ երկրի ապագային, ուզում եմ, որ լավ լինի: Մարդիկ կան, որ ասում են՝ լավ է լինելու. դրա նախադրյալը տեսնո՞ւմ ես: Մարդը չի հասկանում, որ այդ ընդգծված լավատեսությունը հիմարության նշան է: Ես միշտ եղել եմ իրատես: Այն, ինչ հիմա կատարվում է, ոչ մի լավ բան ես չեմ տեսնում»:

Հետաքրքրվեցինք՝ գոնե անկախությունից հետո մտավորականությունը հիմնականում պաշտպանել է իշխանության տեսակետները, արդյո՞ք մտավորականությունը ճիշտ է դիրքավորված:

«Ո՞ր մտավորականությունը. Ես այնքան լավ եմ ճանաչում մտավորականությանը, ինքս էլ նրանց մեջ եմ, չէ՞: Ո՞ր մտավորականությունը՝ եսամոլնե՞րը, երեսպաշտնե՞րը… զարմանում եմ, էլի: Ասենք՝ մեծանուն կոմպոզիտոր, ժողովրդական դերասան, որի հետ աշխատել եմ, որը վերջերս ագրեսիվ էլ կոչեր էր անում. մտավորականը չպետք է նման կոչերով հանդես գա, ընդհանրապես, մտավորականը պետք է միախմբի, միասնության կոչ անի, որ խելքի գան: Հայտնի կոմպոզիտոր, որը հիանալի երգեր ունի. չգիտեմ՝ ինչ փոխնախարար էր մտել իր տունը, ասաց՝ վայ, մի՞թե սա երազ է. քիչ էր մնում ուշքը գնար: Կամ նույն այդ դերասանը՝ մի՞թե սա երազ է: Դրանք այն մարդիկ են, որոնք միշտ գնահատված եղել են բոլոր ղեկավարների ժամանակ և օգտվել են՝ պարգևներ են ստացել, կոչումներ են ստացել, նվերներ են ստացել, տներ են ստացել, այսինքն՝ ամեն ինչից օգտվել են, ես ներկա էլ եմ եղել՝ ինչպես են հանդիպումների ժամանակ փորձել մոտ կանգնել երկրի ղեկավարներին, գնալ, շփվել, և մեկ էլ հանկարծ՝ վայ, հրաշք կատարվեց»,- ի պատասխան՝ ասաց նա՝ ընդգծելով, որ մարդը պետք է չունենա հարյուր երես:

ՀՀ վաստակավոր արտիստն ընդգծեց. «Հայաստանի ոչ մի ղեկավար այսպես չարություն, ատելություն սերմանելով, այս փոքր ժողովուրդն այսպես պառակտելով՝ չի եկել իշխանության: Այսքան ատելություն, այսքան մաղձ այս փոքր ժողովրդի մեջ որտեղի՞ց: Ես մեկ-մեկ մտածում եմ՝ հայը չի ուզում լավ ապրել, այլ ուզում է դիմացինին վատ լինի: Հենց դիմացինին վատ եղավ՝ հրճվանքի մեջ են ընկնում: Ես հիմա շատ նեղված եմ Երկրորդ նախագահի, Երրորդ նախագահի հետ կապված իրավիճակներից, երբ ոգևորվում են, ասում են՝ այո, պետք է բռնել, դատել: Եթե թուրքն ու ադրբեջանցին այդ հրճվանքն ապրեն, ես կհասկանամ, բայց ինչի՞ է հայը հայի դեմ այդպես չարացած. Սա չի կարելի: Դա գալիս է իշխանություններից, որովհետև ոտնահարվում է ամեն սրբություն: Ամեն ինչ արժեզրկվել է»:

Անդրադառնալով մշակույթի ոլորտին՝ նա ասաց, երկրի ղեկավարն առավոտից երեկո թամաշան ապահովում է. «Էլ մշակույթն ի՞նչ ենք անում: Առավոտից երեկո թամաշան ապահովել է. աշխատող մարդը այդքան կխոսի՞, բա էդ հարցերն ո՞վ պետք է լուծի: Ժողովուրդը երջանիկ նստում նայում է, բայց փողոցով քայլող ժպտացող մարդ այնքան քիչ եմ տեսնում, երևի, ավելի շատ ես ու կինս ենք ժպտում, քան այդ հպարտ քաղաքացիները: Այդ ոմն ղեկավարի ճղճղացող, ականջ սղոցող ձայնը, լաչառ խոսելը, աչքերը… ախր, միանգամից երևում է, որ դիմացդ կանգնած է ոչ հավասարակշիռ, անկանխատեսելի, ստախոս մի անձնավորություն: Արդեն պարզ է, էլի»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>