Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Պատերազմ Արցախում
Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան

«Անշուշտ, ես չեմ համարվում ՍԴ նախագահի պարտականությունները կատարող». Աշոտ Խաչատրյան

Խորհրդարանի պաշտոնական կայքում այսօր տարածվեց հաղորդագրություն, համաձայն որի՝ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Սահմանադրական դատարանի նախագահի պարտականությունները կատարող Աշոտ Խաչատրյանի հետ: Հաղորդագրության մեջ նշվում էր, որ Աշոտ Խաչատրյանը  հավաստիացրել է, որ Սահմանադրական դատարանի նախագահի պարտականությունները կատարելիս շարունակելու է ապահովել Սահմանադրության գերակայությունը, գործել անկախ և անաչառ:

168.am-ը կապ հաստատեց ՍԴ դատավոր Աշոտ Խաչատրյանի հետ՝ հանդիպման մանրամասներին տեղեկանալու նպատակով: Ցանկանում էինք հասկանալ՝ արդյո՞ք բոլոր իրավակարգավորումներն արդեն առկա են, և Աշոտ Խաչատրյանն արդեն իսկ ստանձնե՞լ է ՍԴ նախագահի պարտականությունները:

– Խորհրդարանի պաշտոնական կայքում այսօր հաղորդագրություն տարածվեց, որ Դուք հանդիպել եք ԱԺ նախագահի հետ ու նրան վստահեցրել եք, որ շարունակելու եք ապահովել Սահմանադրության գերակայությունը, գործել անկախ և անաչառ: Կմանրամասնե՞ք՝ ինչի մասին է խոսքը, որովհետև տպավորություն է ստեղծվում, որ Դուք ինչ-որ պայմանավորվածությունների եք գնացել:

– Անշուշտ, Դուք ճիշտ եք: Ես այսօր հանդիպում եմ ունեցել ԱԺ նախագահ պարոն Միրզոյանի հետ և ներկայացրել եմ նրան այն խնդիրները կամ խոչընդոտները, որոնք անհրաժեշտ է լուծել կամ հաղթահարել Սահմանադրական դատարանի նախագահի պարտականությունները ստանձնելու համար: Դրանք են, որ անհրաժեշտ է Ազգային ժողովում օրենսդրական գործընթացներ նախաձեռնել, այդ թվում՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում համապատասխան գործողություններ անելու կապակցությամբ: Միաժամանակ ես նշել եմ, որ պարտադիր խնդիրներից մեկը նաև այն է, որ ՍԴ դատավորի լիազորությունների դադարման համար անհրաժեշտ է ընդունել համապատասխան անհատական իրավական ակտեր: Եվ պարոն Միրզոյանը հավաստիացրել է, որ առաջիկա երկուշաբթի կամ երեքշաբթի օրը այդ խնդիրներին համապատասխան լուծում կտրվի: Իսկ ես՝ որպես ՍԴ դատավոր, ապագայում նաև՝ ՍԴ նախագահի պարտականությունները կատարել ստանձնող անձ, բնականաբար, պարտավոր եմ լինել անաչառ, իմ գործընկեր ՍԴ դատավորների հետ ապահովել Սահմանադրության գերակայությունը և միաժամանակ գործել անկախ: Սա է այսօր Արարատ Միրզոյանի հետ հանդիպման մեր զրույցի բովանդակությունը:

– Տպավորությունը հաղորդագրությունից այնպիսին է, որ Դուք այսօր արդեն իսկ համաձայնել եք ստանձնել ՍԴ նախագահի պարտականությունների կատարումը, ինչը ըստ էության կարծես թե այդպես չէ այս պահի դրությամբ:

– Սա գործընթաց է, որն ըստ էության ստանձնել է Ազգային ժողովը: Հաղորդագրություն մեջ ԱԺ-ն ներկայացրել է նաև այն մասին, որ ՍԴ դատավորների կադրերի հաշվառումը իրականացվում է ԱԺ-ում: Հետևաբար՝ հաշվի առնելով այդ մամլո հաղորդագրությունը, ինչպես նաև այն, ինչը ներկայացվել է այսօր, ես կարծում եմ, որ իմ ներկայացրած իրավական խնդիրները, որոնք 1-2 օրվա լուծելիք խնդիրներ են, լուծելու, դրանք հաղթահարելու պարագայում նոր, բնականաբար, նոր ՍԴ նախագահի պարտականությունների կատարումը ստանձնելը դառնալու է իրավաչափ: Եթե խոսքը պետք է գնա դատավորի լիազորությունների դադարման մասին, բնականաբար, այստեղ առկա պետք է լինի այն իրավական ակտը, համաձայն որի՝ այդ լիազորությունները պետք է դադարեն: Սա է ամբողջ գաղափարախոսությունը:

– Այսինքն՝ կոպիտ ասած, պետք է լինի աշխատանքից ազատելու հրաման, և ՍԴ դատավորի լիազորությունները չեն կարող դադարել միայն սահմանադրական փոփոխություններով:

– Դա թողնենք համապատասխան իրավաստեղծ մարմնին: Իսկ ինչ վերաբերում է  Սահմանադրության 213 հոդվածի 1-4 մասերին, բնականաբար, այս պարագայում պարտադիր կարգով պետք է լինի այն իրավական ակտը, որն անհրաժեշտ է ՍԴ դատավորի լիազորությունների դադարման կապակցությամբ: Դա անհրաժեշտ պետք է լինի դատավորին, որպեսզի նա կարողանա իր սոցիալական խնդիրները լուծելու համար համապատասխան իրավական հիմք ունենալ, իր ենթադրյալ խախտված իրավունքները պաշտպանելու համար, այն նաև հիմք պետք է հանդիսանա ՍԴ նախագահի պարտականությունները ստանձնելու համար: Այսինքն՝ այդ անհատական իրավական ակտն անհրաժեշտ է այն նպատակով, որ հենց ինքը՝ դատավորը, պետք է իր սոցիալական երաշխիքները լուծելու համար դիմի համապատասխան սոցիալական ապահովության ստորաբաժանումներ, կարողանա իր ենթադրյալ խախտված իրավունքները պաշտպանել դատական կարգով, և, բնականաբար, այդպիսի իրավական ակտը անհրաժեշտ է նաև, որ «ՍԴ մասին» սահմանադրական օրենքով ավագության ինստիտուտը կյանքի կոչվի, հակառակ դեպքում այդ խնդիրը կարծես թե կմնա չլուծված:

– ԱԺ տարածած հաղորդագրության մեջ Դուք արդեն իսկ ներկայացված եք՝ որպես ՍԴ նախագահի պարտականությունները կատարող: Շտապե՞լ է ԱԺ-ն:

– Իմ ստորագրությունն ամրագրված է միայն համապատասխան խնդիրները լուծելու պայմանով: Սա է եղել մեր ամբողջ խոսակցության տրամաբանությունը: Մենք կսպասենք մինչև երկուշաբթի: Երկուշաբթի օրը համապատասխան նախաձեռնությամբ, համապատասխան փոփոխություններ կկատարվեն, համապատասխան իրավական ակտեր կընդունվեն, և, բնականաբար, արդեն կյանքի կկոչվի ավագության ինստիտուտը ՍԴ նախագահի պարտականությունների կատարումը ստանձնելու համար:

– Այսինքն՝ Դուք հիմա կատարո՞ւմ եք ՍԴ նախագահի պարտականությունները:

– Անշուշտ, ես չեմ համարվում ՍԴ նախագահի պարտականությունները կատարող, որովհետև դրա համար անհրաժեշտ է, որ համապատասխան իրավական խնդիրները լուծվեն կամ հաղթահարվեն:

– Ենթադրենք՝ այնպես է ստացվում, որ երկուշաբթի օրն այդ իրավակարգավորումները չեն հասցնում անել, ի՞նչ է լինելու այդ պարագայում:

– Խնդրում եմ՝ այս հարցը թողնենք երկուշաբթի օրը, քանի որ շատ հստակ ԱԺ նախագահը հավաստիացրեց, որ երկուշաբթի կամ ամենաուշը երեքշաբթի օրը այս խնդիրներին լուծում կտրվի:

– Կարո՞ղ ենք ասել, որ այն, որ Դուք վստահեցրել եք, որ պահպանելու եք Սահմանադրության գերակայությանը, դա նաև վերաբերում է Ձեր նշած խնդիրներին, այսինքն՝ այն 3 դատավորների սոցիալական երաշխիքներին, անհատական իրավունքներին ու դրանց պաշտպանությանը:

– Սահմանադրության գերակայության ապահովումը կամ լինել անկախ, գործել անաչառ սկզբունքը ՍԴ դատավորի երդման տեքստից բերված բառեր են: Այնպես որ, մենք պարտավոր ենք, որպես դատավոր, նախագահ կամ նախագահի պարտականությունները կատարող անձ, ապահովել Սահմանադրության գերակայությունը, լինել անկախ և գործել անաչառ:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>