ԵԺԿ-ն ափսոսանք է հայտնում, որ հակառակ Վենետիկի հանձնաժողովի կարծիքի իշխող մեծամասնությունն ընդունել է սահմանադրական փոփոխությունները
Եվրոպական ժողովրդական կուսակցությունն իր պաշտոնական թվիթերյան էջում անդրադարձել է Հայաստանում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձություններին:
«ԵԺԿ-ն ցավում է, որ ի հեճուկս այն հանգամանքի, որ Վենետիկի հանձնաժողովն ընդգծել է, որ ներկայացված սահմանադրական փոփոխությունները չեն համապատասխանում հանձնաժողովի առաջարկություններին, իշխող մեծամասնությունը կողմ է քվեարկել սահմանադրական փոփոխությունների առաջարկին»,- ասված է հայտարարության մեջ։
ԵԺԿ-ն հույս է հայտնել, որ «Հայաստանը, բարեփոխելով երկիրը, կսերտացնի Վենետիկի հանձնաժողովի հետ համագործակցությունը՝ ամրապնդելով օրենքի գերակայությունը, ժողովրդավարական չափանիշները և կպաշտպանի դատական իշխանության անկախությունը»։
EPP regrets that the ruling majority in Armenia has voted on the proposal for constitutional amendments in spite of the Venice Commission underscoring that it is not in line with its recommendations.
— EPP (@EPP) June 27, 2020
We hope that Armenia, by reforming the country, will strengthen cooperation with the Venice Commission and strengthen the rule of law, democratic standards and protect the independence of the judiciary.
— EPP (@EPP) June 27, 2020
Zham.am

