Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում
Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Պատերազմ Արցախում
Սոնա Աղեկյան. «Պահանջում ենք, որ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի դատավարությունն ընթանա դռնբաց…» Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ընտրովի արդարադատությունը Հայաստանում. վտանգ ԵՄ-ի հետ հարաբերությունների՞ համար Երևանում ավտոմեքենայով շարժվելը կդառնա շքեղություն. Տիգրան Ավինյան Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում Միասնության օրակարգի շուրջ համախմբվածների ճեպազրույցները Արտակ Զաքարյան. Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը

«Ֆեյսբուքահայության» արձագանքը Լևոն Տեր-Պետրոսյանի՝ հերթական պարտվողական հարցազրույցին (լուսանկար, տեսանյութ)

Երեկ՝ մարտի 28-ին, «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդաշարի հյուրն էր Լևոն Տեր-Պետրոսյանը, որը հաղորդման ընթացքում նորից անդրադարձավ ղարաբաղյան հակամարտության խնդրին և նորից բարձրաձայնեց իր հայտնի թեզը, թե՝ «Ղարաբաղը հանձնենք, որ լավ ապրենք», միևնույն ժամանակ հայտարարելով, որ սատարում է Սերժ Սարգսյանին ղարաբաղյան հակամարտության նմանօրինակ լուծման հարցում. «Այո՛, մենք սատարում ենք, բայց միայն այս հարցում»:

Հիշեցնենք՝ Հայաստանում ընթացող նախընտրական քարոզարշավի ընթացքում սա արդեն նրա երկրորդ ելույթն է հեռուստատեսությունում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցի վերաբերյալ: Նրա առաջին ելույթը  տեղի էր ունեցել մարտի 21-ին «Հանրային հեռուստաալիքի» «Օրակարգից դուրս» հաղորդաշարին: «Ֆեյսբուքահայության» արձագանքն այդ հարցազրույցին կարող եք դիտել՝ այստեղ:

Նշենք նաև, որ վերջին անգամ Լևոն Տեր-Պետրոսյանը «Հանրայինի» եթերում ելույթ էր ունեցել 1998 թվականի փետրվարի 3-ին՝ սեփական հրաժարականի դիմումն ընթերցելիս:

Ստորև ներկայացնում ենք «ֆեյսբուքահայության» արձագանքը առաջին նախագահի սկանդալային հայտարարություններին:

«Ինձ Լևոնը ոչ մի բանով չի զարմացնում երբեք։ Ինքը վերջին 25 տարիների ընթացքում նույն հիմարություններն է կրկնում։ Նրա ելույթներն ու հարցազրույցները նայելը ժամանակի վատնում է։ Ինձ զարմացնում են խելացի և կրթված մարդիկ, որոնք հիանում են նրա ինտելեկտուալ ունակություններով։», - գրել է «Ֆեյսբուքի» իր էջում օգտատեր Տիգրան Գրիգորյանը: 

«Թուրքը լավ խոսք ունի՝ «հետույքի սև կամ սպիտակ լինելը ջուրն անցնելուց կերևա»: Հիմա՝ մի քանի օր անց կայանալիք ընտրությունից հետո, հստակորեն պարզ կլինի, թե ձայնի իրավունք ունեցող քանի հայաստանցի է համաձայն Լևոն Տեր-Պետրոսյանի հետ: Ըստ իս՝ ամենալավատեսական սցենարի դեպքում «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը դժվարությամբ կհաղթահարի յոթ տոկոսի շեմը, ավելի իրատեսականի դեպքում՝ ընդհանրապես չի անցնի խորհրդարան:

Որքան էլ պարադոքսալ թվա, բայց առաջին նախագահն, ըստ էության, հանրաքվեի է դնում իր տասնամյակներ չարունակ չփոփոխված տեսակետը՝ հանրաքվե, որի արդյունքները նրա և նրա քաղաքական թիմի համար, չեմ կարծում, որ դրական կլինեն: Իսկ դա փաստացիորեն նշանակում է, որ արդեն մեկ անգամ նույն տեսակետների համար խաղաղ հեղաշրջմամբ հեռացված Լևոն Տեր-Պետրոսյանը շանս կստանա հեռանալու նաև ժողովրդի քվեով», - այսպես է արձագանքում իրանագետ Վարդան Ոսկանյանը սոցկայքի իր էջում:

««Այո՛, կոռուպցիայի, ալան թալանի գլխավոր պատճառը ղարաբաղյան պատերազմն է»․
Լևոն Տեր-Պետրոսյան», - հեգնում է Դերենիկ Մալխասյանը:

«Վատ բան ասեմ: Հայաստանն իր գոյությունը պահպ«Միջազգային Հանրությանն» այլևս բացարձակապես չի հետաքրքրի, եթե անգամ Թուրքիան ու Ադրբեջանը միասին Հայաստանի հարցն էլ մեկ օրում վերջնականապես չլուծեն:

«Միջազգային Հանրությանը» ոչ թե Հայաստանն ու Արցախն է հետաքրքրում, այլ Թուրքիան ու Ադրբեջանը ու այդ կոնտեքստում է միայն Հայաստանը իրենից ինչ-որ բան ներկայացնում:

Սա ասում եմ «Միջազգային հանրության» տեսանկյունից խնդրից մոտենալով:

Ավելի վատ բան ասեմ, 1828-ին Ռուսաստանը սկսեց վերակենդանացնել Հայաստանը, արհեստականորեն, որպեսզի այն դառնա հարց Թուրքիայի և Կովկասի թաթարների համար:

Այլ հարց է, թե մենք որքանով ենք կարող այդ դերակատարությունից ձերբազատվել: Եթե կարողանանք անել, ապա միմիայն «Միջազգային Հանրության» կամքին հակառակ գնալու դեպքում:

Չգիտեմ որքանով հասկանալի բացատրեցի ասածս: Քարտեզին պետք է ուշադիր նայել», - գրում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

«Լևոնի վկաները այս գիշեր էլ չքնեցին...))

Ոնց որ թե Ռոբերտ Քոչարյանի խոսելու ժամը եկել ա...», - պարբերաբար գրառումներ է անում իր էջում Արգիշտի Կիվիրյանը:

«Աշխարհն աշխարհով, Լևոն Տեր-Պետրոսյանն իր՝ «Ղարաբաղը տանք՝ լավ ապրենք»-ով։ Այ մարդ, զարմանում եմ լևոնականների քարոզարշավի վրա։ Մեծ հաշվով բոլոր քաղաքական ուժերը՝ ընդդիմությունով, ընդդիմության ընդդիմությունով և ՀՀԿ-ով քարոզարշավի ընթացքում խոսում են Հայաստանում առկա լրջագույն խնդիրների լուծման մասին։ Դնանք այնքան ակնհայտ են, որ նույնիսկ իշխող Հանրապետականն է այդ խնդիրների մասին բարձրաձայնում և լուծումներ առաջարկում, կարծես այդ բոլոր խնդիրների հիմնական պատճառը հենց իրենք չեն և լուծումն էլ կախված չի նրանց հեռանալուց։

Սա թողնենք ՀՀԿ-ի խղճին, եթե այդիսին կա, բայց Լևոն Տեր-Պետրոսյանը մի տեսակ արդեն ծիծաղելի է դառնում։ Բոլորը խոսում են իշխանության կողմից իրականացվող թալանի, թեռորի, տարբեր տեսակ հանցագործությունների և պարզապես՝ խնդիրներին ադեկվատ արձագանքելու, դրանց համապատասխան լուծումներ տալու ունակության բացակայության մասին, Լևոնը՝ «էտ սաղ հեչ, բերեք Ղարաբաղը հանձնենք»։ Ասում են՝ տնտեսությունը խորը ճգնաժամի մեջ է իշխանությունների վարած քաղաքականության պատճառով, փոքր ու միջին բիզնեսին հարկերով խեղդում են, պատասխանում ա՝ «Ղարաբաղը հանձնենք, որ լավ ապրենք»։ Եվ այսպես շարունակ։

Եվ սա այն նույն Լևոն Տեր-Պետրոսյանն է, որին իր՝ այսօր արդեն փոքրաթիվ համակիրները «Հաղթած Հիմնադիր Նախագահ», «Սուպերմեն», «դիվանագիտության հանճարեղ մասնագետ», «մեծ հայրենասեր» ու էլի եսիմ ինչ են անվանում։ Դա այն նույն Լևոնն է, ով Ղարաբաղյան շարժման ալիքի վրա Հայաստանում եկավ իշխանության։ Իսկ հետո, հասկանալով, որ Ղարաբաղն ազատագրած մարդիկ իրական վտանգ են ներկայացնում իր իշխանության համար, որոշեց հանձնել այն Ադրբեջանին։ Դրա պատճառով զրկվեց իշխանությունից, իսկ հիմա էլ իր կյանքի վերջին տարիներն է վատնում՝ բոլորին ապացուցելու, թե իբր ինքը այն ժամանակ ճիշտ էր։

Հասարակության կողմից սա այնքան անընդունելի է, իսկ նրա առաջարկածն այնքան աբսուրդային, որ վերջում Սերժ Սարգսյանը ստիպված էր միջամտել ու Լևոնին եթեր տալ «Հ1»-ով։ Սակայն դա ավելի շատ բացասական ազդեցություն ունեցավ։ Կարող ենք արձանագրել, որ այս ընտրություններով Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական կարիերան ավարտվում է։ Չնայած, նա կարող է իր «աշխատանքը» շարունակել Ալիևի «խաղաղության պլատֆորմի» շրջանակներում։

Հ․Գ․ Պետպատվերի շրջանակներում, Լևոնը իր հարցազրույցում նաև մի կողմից գովեց ՀՀԿ-ին ու Սերժ Սարգսյանին, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ «ճիշտ»՝ հանձնողական դիրքորոշում ունենալու համար, մյուս կողմից էլ թիրախավորված քննադատեց «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին։ Ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանը բացահայտ չի կարող խոսել այս դաշինքի դեմ, քանի որ դրանով ժողովրդի համար կմատնանշի իր իրական հակառակորդին, և ստիպված է օգտագործել Լևոնին․․․և սա առաջին անգամը չէ, որ Լևոնը օգտագործվում է Սերժ Սարգսյանի հակառակորդների դեմ», - ծավալուն անդրադարձ է կատարում ֆեյսբուքյան օգտատեր Սամվել Ստեփանյանը:

«Հիմա՝ մի փոքր ավելի մանրամասն անդրադառնամ Տեր-Պետրոսյանի երեկվա հարցազրույցին¸ որտեղ նա պետպատվերի շրջանակներում քննադատում էր ՕՐՕ դաշինքին և Վարդան Օսկանյանին մադրիդյան սկզբուքների համար: Իհարկե¸ մադրիդյան սկզբուքները մեր երազանի փաստաթուղթը չեն¸ սակայն մադրիդյան սկզբուքներում առաջին անգամ հստակորեն ֆիքսվել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավուքնը և միջազգային հանրությունը¸ ի հեճուկս 1900-ականներին Լևոն Տեր-Պետրոսյանի արած հայտարարություններին¸ թե միջազգային հանրությունը երբեք չի համակերպվի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հետ:

Զարմանալին սակայն Տեր-Պետրոսյանի խոսքերում նաև այն էր¸ որ նա¸ մեղադրելով Օսկանյանին 7 շրջանների շուրջ բանակցությունների համար¸ շատ սահուն կերպով շրջանցեց այն հարցը¸ որ 1992 թվականին «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթին տված հարցազրույցում Լևոն Տեր-Պետրոսյանը¸ պարզապես խնդրում էր¸ որ հարցը շատ արագ լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում¸ իսկ Ղարաբաղն էլ ինքնավար հանրապետության կարգավիճակով ընդգրկվի Ադրբեջանի կազմում:

Իմիջայլոց¸ 2009 թվական դեկտեմբերին¸ Լևոն Զուրաբյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում հաստատել էր այն¸ որ 1992 թ. մարտի 5-ին «Կոմսոմոլսկայա պրավդայի» էջերում Տեր-Պետրոսյանը առաջարկել էր Ղարաբաղը մտցնել Ադրբեջանի կազմում: Բայց¸ իհարկե այս ամենի մասին Լևոնն իր հարցազրույցում չխոսեց¸ բայց անմոռաց տրվեց Սերժի ու ՀՀԿ-ի ծրագրի գովեստին», - փաստում է Արմեն Միքայելյանը, գրառմանը կից զետեղելով ստորև ներկայացված լուսանկարը:

 

Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>