Գույքահարկի բարձրացումը ազդելու է Երևանում բնակվող բոլոր մարդկանց վրա
Հնարավոր է բնիկ բառը ոչ այնքան ճիշտ ընկալվի, բայց վստահ եմ, որ հասկանում եք, որ խնդիրը չպետք է սևեռել բնիկ բառի վրա: Գույքահարկի բարձրացումը ազդելու է Երևանում բնակվող բոլոր մարդկանց վրա: Կարևոր չէ, թե դուք Երևանում եք ծնվել ու մեծացել, թե տեղափոխվել եք որևէ այլ քաղաքից:
Առհասարակ հասկանում եմ, որ տարանջատման տպավորություն կարող է ստեղծվել, բայց բուն թեմայից պետք չի շեղվել: Ես գյումրեցի գիտեմ, որ տաս երևանցի արժի: Ոչ մեկ մյուսից լավը չի: Խնդիրը բոլորինս է: Եկեք կենտրոնանանք գլխավոր հարցի վրա ու արհեստական օրակարգեր չստեղծենք:
Հայկ Դերզյանի ֆեյսբուքյան էջից

