Ցավում եմ, որ դրանք չեն համապատասխանում Վենետիկի հանձնաժողովի հանձնարարականներին. Բուքիքիոյի նամակը՝ Հրայր Թովմասյանին
Այսօր Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն պատասխան նամակ է հղել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին: Այս մասին հայտարարություն է տարածել Սահմանադրական դատարանը։
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.
«Այսօր Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն պատասխան նամակ է հղել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին:
Ստորեւ ներկայացված է նամակի թարգմանությունը եւ անգլերեն բնօրինակը:
«Հարգելի Նախագահ,
Շնորհակալություն Ձեր 2020 թ․ հունիսի 25-ի նամակի համար։
Ես ուշադիր հետեւում էի Հայաստանում սահմանադրական փոփոխություններին վերաբերող զարգացումներին։ Ես ցավում եմ, որ դրանք չեն համապատասխանում Վենետիկի հանձնաժողովի հստակ հանձնարարականներին։
Ես կարող եմ միայն կոչ անել հարգել Սահմանադրությունը։ Դա հանդիսանում է իրավունքի գերակայության սկզբունքի հիմնարար պահանջ։
Հարգանքներով՝
Ջիանի Բուքիքիո»»։