Զովունիում էլեկտրաէներգիան կաթվածահար է. երեկվանից հոսանք չունեն. «Փաստինֆո» Դատական նիստ՝ հակասահմանադրական գործով Դատարանը 3 ամսով երկարաձգեց Բագրատ սրբազանի տնային կալանքը
ԵՄ-ի ստանդարտներով  Վրաստանը գերազանցում է և՛ Հայաստանին, և՛ Ուկրաինային, և՛ Մոլդովային, բայց... Ինչպես կազդեն Պուտինի, Թրամփի և Սի Ցզինպինի որոշումները մեր տարածաշրջանի վրա Եթե նման ավանտյուրայի գնա Փաշինյանը, ապա կարող են քաղաքացիական բախումներ սկսվել. «Երկրի հարցը» Փաշինյանի քաղաքական կապիտալի առանցքը սուտն է, խրոնիկ ստախոսի առաջարկին ո՞նց կվերաբերվեք․ Աննա Գրիգորյան Ադրբեջանը փորձում է Սյունիքով անցնող ճանապարհի նկատմամբ վերահսկողություն ստանալ․ Դանիելյան Փաշինյանը պատերազմ է հայտարարել լրագրողներին. ՀԺՄ հայտարարություն ՌԴ նախագահը դրական է գնահատել եռակողմ հանդիպումը Պուտինի, Սի Ցզինպինի և Թրամփի միջև հանդիպումից հետո հռչակագիր է ընդունվել Փաշինյանն առաջին հերթին պետք է ազատ արձակի քաղբանտարկյալներին, պատանդներին, միայն դրանից հետո առաջարկներ անի ընդդիմությանը Ռուսաստանում Փաշինյանին կտեղեկացնեն, թե Հայաստանն ինչ քաղաքականություն պետք է վարի Պատերազմ Արցախում
ԵՄ-ի ստանդարտներով  Վրաստանը գերազանցում է և՛ Հայաստանին, և՛ Ուկրաինային, և՛ Մոլդովային, բայց... Ինչպես կազդեն Պուտինի, Թրամփի և Սի Ցզինպինի որոշումները մեր տարածաշրջանի վրա Եթե նման ավանտյուրայի գնա Փաշինյանը, ապա կարող են քաղաքացիական բախումներ սկսվել. «Երկրի հարցը» Փաշինյանի քաղաքական կապիտալի առանցքը սուտն է, խրոնիկ ստախոսի առաջարկին ո՞նց կվերաբերվեք․ Աննա Գրիգորյան Զովունիում էլեկտրաէներգիան կաթվածահար է. երեկվանից հոսանք չունեն. «Փաստինֆո» Հիմա թալանչի եք, թե չէ, եկեք, ասեք․ Ղազինյանը ՀԷՑ-ի մասով բացահայտումներ արեց Վրաստանում սուգ է հայտարարվել՝ շենքի պայթյունի և զոհերի հետ կապված. փլատակներից 3-ամյա երեխային ողջ են դուրս բերել՝ պայթյունց 8 ժամ անց Ավինյանի «որակով» աշխատանքը ԼՂ-ից տեղահանվածների նոր կենսաչափական անձնագրերում ծննդյան վայրը նշվում է Ադրբեջան Նախ վերացրեք քաղաքական հետապնդումների գործիքները, հետո խոսեք հանրաքվեից. փաստաբան «Հրապարակ»․ 176 մլն դրամ` նոր անձնագրի շնորհանդեսին Ռուսաստանը նոր զանգվածային հրթիռային հարված է հասցրել Ուկրաինային․ Կիևում վնասվել է երեք կամուրջ «Հրապարակ». Կարկտահարության վնասների չափերը 5 ամիս է՝ քննարկում են Գառնիկ Դավթյանն ու Տարոն Չախոյանը՝ ծեծկռտուքի քրեական վարույթի կենտրոնում․ ի՞նչ են բացահայտում տեսագրությունները․ «Ժողովուրդ» Փաշինյանի հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանական շրջանակներում․ «Հրապարակ» Նախկին ԱԽՔ-ի հաջորդ քայլը «ինֆարկտի» կհասցնի իշխանականներին․ «Իրավունք» «Շիրակը» ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է Գևորգ Ղազարյանի թեկնածությունը Լարված իրավիճակ ՝ Ռոբերտ Քոչարյանի գործով նիստին․ նիստը կես ժամով հետաձգվեց Դատական նիստ՝ հակասահմանադրական գործով Ադրբեջանը փորձում է Սյունիքով անցնող ճանապարհի նկատմամբ վերահսկողություն ստանալ․ Դանիելյան Կինգ Կոնգը, պինգ-պոնգը ու... «Սահմանադրությունը» Փաշինյանը թող բերի 5 նախադեպ, երբ ինքը չի «քցել», հետո նոր առաջարկություններ անի․ Քրիստինե Վարդանյան Ի՞նչն է հունից հանել Փաշինյանին․ «Կարճ ասած» Ո՞վ է մեզ պատերազմ հայտարարելու․ Նիկոլ Փաշինյանի ականջը կանչի․ Խաչատրյան Թրամփը Չինաստան կատարած իր այցը անվանել է հիանալի Փաշինյանը պատերազմ է հայտարարել լրագրողներին. ՀԺՄ հայտարարություն «Փորձում է «շպագատ» իջնել, բայց չի կարողանալու, իսկ արդյունքում միակ տուժողը մեր ժողովուրդն է լինելու». «Փաստ» Փաշինյանը սպառված գործիչ է և հանրային ճնշում գեներացնել չի կարող. Քաղտեխնոլոգ «ԶԱՊ-ը» և «Օշականցի Գևորիկը» դատարանի դահլիճից ազատ են արձակվել Ի՞նչ են անում, երբ սերիական խաբեբան և կեղծարարն առաջարկում է իր «ազնիվ խոսքի» վրա հիմնված գործարք. Լևոն Զուրաբյան

Հայաստանի վարչապետն աճող քննադատության թիրախում է կորոնավիրուսի դեմ պայքարը ձախողելու համար. BBC. Տեսանյութ

BBC հեղինակավոր լրատվամիջոցը կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի թեմայով Հայաստանի վերաբերյալ ռեպորտաժ է պատրաստել՝ նկատելով, որ այն հարավկովկասյան տարածաշրջանում վարակից ամենաշատ տուժած երկիրն է:

«Երկրի վարչապետը, որը ևս վարակվել էր կորոնավիրուսով, աճող քննադատության թիրախում է հայտնվել ստեղծված ճգնաժամը կառավարելու առումով»,- ռեպորտաժի նախաբանում նշում է BBC-ի հաղորդավարուհին՝ մեջբերելով ՀՀ իշխանությունների պնդումն առ այն, որ երկիրը չի կարող տնտեսության ևս մեկ փակում թույլ տալ: Փոխանցում է Tert.am-ը:

«Հայաստանի հիվանդանոցները ճնշման տակ են»,-նշում է ռեպորտաժի հեղինակ Ռեյհան Դեմիտրին՝ ցույց տալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ կորոնավիրուսով ախտահարվածների բուժմամբ զբաղվող հիվանդանոցներից մեկը կատարած այցից կադրեր:

Այնուհետև ցուցադրվում են կորոնավիրուսի և արտակարգ դրության պայմաններում Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի որդու հարսանյաց հանդեսի վերաբերյալ կադրերը, որոնք, ըստ թղթակցի, հայաստանցիներից շատերի մոտ ստեղծեցին այնպիսի տպավորություն, որ կառավարությունը ճգնաժամին անլուրջ է վերաբերվում:

«Հաջորդ օրը վարչապետն աշխատանքից ազատեց գեներալին և ևս մի քանի բարձրաստիճան պաշտոնյայի, սակայն դա չգոհացրեց Հայաստանի քաղաքական ընդդիմությանը, որը համավարակի դեմ պայքարը ձախողելու համար պահանջում էր կառավարության ամբողջական կազմի հրաժարականը»,-շարունակում է թղթակիցը՝ ընդգծելով, որ Հայաստանն ունի աշխարհում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ամենաբարձր ցուցանիշներից մեկը:

Ռեպորտաժում ներկայացվում է նաև քաղաքական, հասարակական գործիչ Սամվել Ֆարմանյանի խոսքը: Վերջինս BBC-ի հետ զրույցում ՀՀ իշխանությունների՝ համավարակի դեմ վարած պայքարը «լիակատար աղետ» է որակել:

Թղթակիցը հիշեցնում է, որ իշխանությունները տնտեսությունը վերաբացել են ապրիլին, երբ վարակման դեպքերը շարունակում էին ավելանալ:

«Այդ ամիս տնտեսությունը գրանցեց 17 տոկոս անկում, սակայն կառավարությունն ասում է, որ պարզապես չի կարող թույլ տալ ևս մեկ անգամ փակել տնտեսությունը»,-նշում է Դեմիտրին:

Այնուհետև հնչում է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մեկնաբանությունը, ըստ որի՝ վարակն անհնար է վերացնել: Նախարարի կարծիքով՝ կարելի է մի քանի տարով փակել սահմանները, մի քանի ամսով կամ տարով՝ բիզնեսները, սակայն այդ դեպքում մարդիկ կմահանան այլ պատճառներից:

Ռեպորտաժի վերջում վերադառնալով Նիկոլ Փաշինյանին՝ թղթակիցը նշում է, որ վերջինս իր ունեցած իշխանությամբ պարտական է ժողովրդին, որը երկու տարի առաջ տեղի ունեցած հեղափոխության արդյունքում նրան իշխանության բերեց:

«Այժմ առերեսվելով իր կառավարման ամենաբարդ մարտահրավերին՝ Փաշինյանը կրկին հույսը դնում է ժողովրդի վրա՝ հուսալով, որ նրանք վարակի դեմ պայքարի իրենց մասն առաջ կմղեն»,-եզրափակել է թղթակիցը:

Tert.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>