Արա Բաբլոյանի որդին պատրաստվում է իր թեկնածությունն առաջադրել ԱԺ ընտրություններին
««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ որ Արաբկիր բժշկական համալիրի սեփականատեր, Աժ պատգամավոր Արա Բաբլոյանի որդին՝ Արման Բաբլոյանը, պատրաստվում է իր թեկնածությունն առաջադրել առաջիկա խորհրդարանական ընտրություններին։ Նա մտադիր է ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրվել Արաբկիր համայնքն ընդգրկող թիվ 2 ընտրատարածքում։ Արման Բաբլոյանը «Ժողովուրդ»–ի հետ զրույցում հաստատեց լուրը. «Այո՛, ես պատրաստվում եմ առաջադրվել, միայն պետք է Հանրապետական կուսակցության խորհուրդը հաստատի, և Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցի։ Ինչից հետո այդ մասին պաշտոնապես կհայտարարվի»։ Հիշեցնենք, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաստատած ժամանակացույցի համաձայն՝ ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում թեկնածուների, կուսակցությունների և դաշինքների առաջադրումները մեկնարկելու են փետրվարի 6-ից»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Լուսանկարը՝ hetq.am-ի

