Պեսկով. Մենք չգիտենք, թե ինչի է սպասում Փաշինյանը, բայց ակնհայտ է, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին Պուտինը Մոսկվայում կանցկացնի ՀԱՊԿ ՀԱԽ նիստը․ օրակարգում նաև ՀՀ-ի ձայնի իրավունքը կասեցնելու հարցն է Ուշադրություն ԶԼՄ-ներին. նոյեմբերի 12-ին «Կոմիտե 26»-ը հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս
Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցություն Հայաստանը ՀԱՊԿ-ում կզրկվի ձայնի իրավունքից. նախագիծ է ներկայացվել. Լավրով Սա համակարգված ռեպրեսիա է, որի ողջ պատասխանատվությունն իշխանություններինն է. Լիլիթ Գալստյան Մարդուն ազատությունից զրկելը չի կարող դառնալ քաղաքական հաշվեհարդարի միջոց. հայտարարություն «Քաղաքական մшհերի պատուհանը բացվեց. սարսափելի ընթացք է սպասվում. Երվանդ Բոզոյան Պատերազմ Արցախում
Ադրբեջանցիները Թոմիրիսին ներկայացնում են որպես երկրի առաջին կին կառավարիչ․ իրականությունն այլ է Բուլղարիայում ձվեր են նետել ֆոն դեր Լայենի ուղղությամբ Պեսկով. Մենք չգիտենք, թե ինչի է սպասում Փաշինյանը, բայց ակնհայտ է, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին Հայաստանում մшhшպատի՞ժ ենք վերականգնել. Արամ Օրբելյան Աբու Դաբիում բանակցություններն ավարտվել են․ Թրամփի բանագնացները կմեկնեն Մոսկվա, ապա՝ Զելենսկու հետ հանդիպման Կենսաթոշակները չեն բարձրանա․ կառավարությունը փող չունի Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Փաշինյանը կթողնի, որ իրար «փոր թափեն», թեև թիմում վստահ են, թե ով է իրենց թեկնածուն․ «Հրապարակ» ՌԴ-ն կոնտրքայլ է մտածել․ «Հրապարակ» Սասունյան. Փաշինյանի ան իմաստ ելույթը Համաշխարհային հայկական գագաթնաժողովում «Մարդիկ մահանում են» դատարկաբանական դատողությունները տեղին չեն ու դուրս են բարոյականության դաշտից. փաստաբան Մարդուն կալանքի տանելը, անազատությունից զրկելը Նիկոլի ու նրա վարչախմբի համար ոչ թե օրենքի պահանջ է, այլ դասական կապրիզ Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում Փաշինյանական ռեժիմը գործնականում սպանել է Արմեն Գևորգյանին. դա է բխում փաստաբանական թիմի ներկայացրած փաստերից «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պուտինը Մոսկվայում կանցկացնի ՀԱՊԿ ՀԱԽ նիստը․ օրակարգում նաև ՀՀ-ի ձայնի իրավունքը կասեցնելու հարցն է Ուշադրություն ԶԼՄ-ներին. նոյեմբերի 12-ին «Կոմիտե 26»-ը հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս Նիկոլ Փաշինյանն իր հոգեհարազատ Թուրքիայում է «Հրապարակ». Տիկին նախարարի բացատրությունը ոչնչով չի տարբերվում ստալինյան իրավապահների արձագանքներից Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ. Ինչու՞ է Հայաստանի իշխանությունն ապրում թշնամանքով և ի՞նչ կարող է դրան հակադրել ընդդիմությունը. Արմեն Աշոտյան Արփի Դավոյա՛ն, ու քո համակուսակիցնե՛ր, դե կարո՞ղ եք գնալ ու Արսենի որդու՝ Ալենի աչքերին նայել. Սերո Սողոմոնյան Պատասխանատուները չեն կարողանալու խուսափել օրենքով սահմանված պատժից․ Սամվել Կարապետյան Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցություն Քաղաքապետարանի «աշխատակիցը» (կին) 13 տարեկան աղջկաս իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում. Ահազանգ Բուֆեր երկրի ճակատագիրը Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ Մենք չենք կարող սպասել, մինչև հերթը հասնի մեկ ուրիշին. Գառնիկ Դանիելյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին

Վաղվա Հայաստանում ինչու՞ պիտի լինի շնչավոր ու անշունչ որևէ քաղաքացի, որ չկիսի հեղափոխության արժեքները. Սամվել Ֆարմանյան. Լուսանկար

Նամակ ապագայից

ԲՈԼՈՐԻՆ, ԲՈԼՈՐԻՆ, ԲՈԼՈՐԻՆ

Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց, որ գալիք խորհրդարանում լինելու են բացառապես այն քաղաքական ուժերը, որոնք պաշտպանում են «հեղափոխության արժեքները»: Այս ընթացքում շատ խելոք գլուխներ փորձում են հասկանալ, թե որն է դա: Փորձեմ օգնել:

«Հեղափոխության արժեքներ» եզրույթը, ցավոք, դեռ իր գիտական ու պաշտոնական սահմանումը չունի, ինչն աններելի է: Ու միայն այս հանգամանքը լիուլի բավարար է` պաշտոնապես «ժողովրդի ու հեղափոխության թշնամի» հայտարարելու ու գիտականորեն մերկացնելու մեր ազգային ակադեմիայի փիլիսոփայության, պատմության և առնվազն ևս մի քանի ինստիտուտների գիտնականներին ու բուհական համապատասխան ֆակուլտետների գիտնական-դասախոսներին:

«Հեղափոխության արժեքները» դա զուտ ու մաքուր հայաստանյան ծագում ունեցող ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխության մեծ առաջնորդ, «գանդիզմի ժամանակակից մեկնություն» քաղաքական հոսանքի ու համանուն դպրոցի հիմնադիր հայր, հայ ժողովրդի փրկիչ, մեր ժողովրդի ռենեսանսի և մոդերնիզացիայի միակ պատվար Նիկոլ Փաշինյանի 2018թ. ապրիլից սկսած գրավոր և բանավոր խոսքում, ինչպես նաև գիշերային որոշ երազներում ուրվագծված մտքերի, արձանագրված փրկարար ու կենարար գաղափարների ամփոփ և շարունակաբար համալրվող համակարգն է: Ամեն բան պետք է ի վերջո ունենա իր գիտական սահմանումը:

Ի դեպ, առնվազն տարօրինակ է, որ այս գերկարևոր հարցը մինչ օրս թողնվել է ձախության հակումներ ունեցող օպորտունիստ գիտական շրջանակների, դաշավանտյուրայի հովերով տարված որոշ շրջանակների ու կոռուպցիայի մեջ թաղված ծախու գրչակների խղճին ու նախաձեռնությանը ու մինչ օրս պաշտոնապես չի արձանագրել ո՛չ օրենքի ուժով ու ո՛չ էլ Սահմանադրությամբ:

Մեր գրողները դեռ պիտի մոմ վառեն, որ հեղափոխության առաջնորդն այսքան հումանիստ է: Հակառակ դեպքում իրենց մաշկի վրա դաջված կտեսնեին ժողովրդական հեղափոխության որոշ արժեքներ, որ կյանքում էլ երբեք չմոռանային: Ինչո՞վ էր մերօրյա հայ գրողներից պակաս Ստեփան Զորյանը, որ առանց հոկտեմբերյան հեղափոխության առաջնորդ Լենինի հրահանգավորման գրեց «Հեղկոմի նախագահը» վիպակը, իսկ հայ ժամանակակից գրողների «Թավշյա Նիկոլը» վիպակը դեռ գրախանութներում չկա: Գրողների միության անդամները դեռ ժողդատախազների ու ժողդատավորների առաջ պիտի պարզաբանեն, թե այդ ինչու՞ ու հակահեղափոխական ո՞ր շրջանակների պատվերով էր, որ ստեղծագործաբար չարձագանքեցին Լյուբիկ Չիբուխչյանի «Իջևան մոլորակից իջած փրկիչը» ինքնաբուխ ժողովրդական պոռթկմանը:

Ընդհանրապես, ինչո՞վ են մեր գրողների միության անդամները առավել Դերենիկ Դեմիրճյանից, որ վերջինս, րոպե անգամ չսպասելով հոկտեմբերյան հեղափոխության առաջնորդի հրահանգին, գրեց իր «Անցյալի ուրուներ» պատումների շարքը` պատկերելով հին, վայրի կարգերին վերադառնալու ձտգող մենակյաց մարդկանց, իսկ մեր ժամանակակից գրողները մինչ օրս անգամ մի քառատող չեն գրել «Լևոնառոբասերժական ուրուները» վերնագրով։ Գնահատեք ինքներդ:

Իսկ այն, որ ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից արդեն երկու տարի անց հեղափոխության մեծ առաջնորդներից ոչ մեկի մասին դեռ պատմակենսագրական վեպ չի գրվել, արդեն ինքիրավչություն է, հանցավոր անգործություն, ստեղծագործական օպորտունիզմ և նախկին վայրի կարգերին վերադառնալու ձգտող հակահեղափոխական շրջանակներին գաղտնի հարելու վառ ապացույց:

Մեր թատերագետների, թատերագետների միության հանցավոր անգործության մասին, ընդհանրապես, պետք է լռել։ Քանի՞ տարի պետք է անցնի, որ մեր թատերագետները հասկանան, որ թատերարվեստի իրենց իմացած ակադեմիական դասական ժանրը ժողովրդական հեղափոխության հաղթանակած երկրում պահանջարկ չունի, և, որ շեշտը պետք է դնել ժողովրդական թատրոնի վրա։ Թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխության արժեքները, երևում է, մեր թատերագետները` հենց իրենք լավ չեն յուրացրել։ Եթե դա այդպես չէ, ապա ու՞ր են մերօրյա թատերագետների կերտած ժողովրդական նոր կերպարները, որոնք կբերեին ժողովրդի զանգվածային հոգեբանության բեկման, որ այդքան անհրաժեշտ է համաճարակի դեմ պայքարում: Ու՞ր են մեր օրերի դեմիրճյանական Քաջ Նազարի համարժեք կերպարները:

Կոմպոզիտորների ու կոմպոզիտորների միության մասին կարելի է ոչինչ չասել: Նրանց արածը շատ ավելի դատապարտելի է, քան հակահեղափոխության գաղտնի գործակալների արածը: Ուրեմն, պետությունն այդքան աջակցություն ցուցաբերի կոմպոզիտորներին, նրանց փող ու հանգստի տուն տա, իսկ ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխության արժեքների մասսայականացման ու փառաբանման ժողովրդահաճո գործը առանց մի կոպեկի իրենց վտիտ ուսերին կրեն ժողովրդի իսկական ու պանծալի զավակներ Թաթան, Հրագն ու Էդո Բառնաուլսկի՞ն: Ի՞նչ է սա:

Հեղափոխության պահապաններն այսօր անգամ սեփական գրասենյակ ու ուղեկցող անվտանգության աշխատակիցներ չունեն, իսկ մեր նկարիչների միությունը, տարված լինելով հակահեղափոխական արվեստի հովերով, դեռ զբաղեցնում է Երևանի կենտրոնում մի հսկայական շինություն քիչ է, վրձինը կտավին չի տանում` գովերգելու ու անմահացնելու հեղափոխության արժեքներն ու այն կերտած հերոսներին: Ու՞ր է սոցռեալիզմի մերօրյա ծնունդ ժողռեալիզմը: Ու՞ր է արվեստի այդ կենարար հոսանքը: Ու՞ր է «Թավշյա դեպուտատը» դիմանկարը: Ու՞ր են «Փրկարար ցուպը», «Առաքյալ Չալոն» ու այլ կտավները: Որտե՞ղ են ժողռեալիզմի անկյունները մեր դպրոցներում:

Ճարտարապետների, քանդակագործների ու նրանց միության մասին չգիտեմ էլ ինչ գրել: Նրանց համար իրական փրկություն է, որ ժողովրդի ծոցից դուրս եկած որոշ տաղանդավոր ստեղծագործողներ գոնե սեփական նախաձեռնությամբ հանրապետության մեկ-երկու բնակավայրում` Իջևանում ու Վանաձորի ճանապարհին անմահացրել են հեղափոխության մեծ առաջնորդի քայլող արձանները: Բայց արդյո՞ք դա բացատրում է մյուսների ձախության ու օպորտունիստական հակումները: Ու՞ր են մեր օրերի Արտաշես Հովսեփյաններն ու Սուրեն Ստեփանյանները: Ու՞ր են նրանց կերտած մերօրյա Մարքսերի ու Ղուկաս Ղուկասյանների արձանների թավշյա տարբերակները:

Հայ կինեմատոգրաֆի մասին: Չեք գտնի մշակույթի որևէ այլ ուղղություն, որը հեղափոխության մեծ առաջնորդի կողմից այդքան սիրված ու մեջբերված լինի: Ժողդատարանները դեռ կպարզեն, թե այդ ում պատվերով էին մեր ռեժիսորները հետևողականորեն անտեսում հեղափոխության առաջնորդի թափանցիկ ակնարկները, որ մեր հեղափոխությունը իր «Կարգին պատումները» պիտի ունենա: Ինչու՞ մեծ էկրաններին դեռ չկան «Հեղափոխությունը չի վաճառվում. մի գրիչի պատմություն», «Ոչ մի մուկ ու ոչ մի ձուկ չի պլստալու», «Դուրսպրծուկները» և մյուս ֆիլմերը:

Հ.Գ. Իսկ ինչու՞ միայն քաղաքական ուժերը: Վաղվա Հայաստանում ինչու՞ պիտի լինի շնչավոր ու անշունչ որևէ քաղաքացի, որ չկիսի հեղափոխության արժեքները: Ինչու՞:
 
Սամվել Ֆարմանյանի ֆեյսբուքյան էջից

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>