«Թևանյանի «գործը» պայթելու է դատարանում»,-Մանուկ Սուքիասյան Նիկոլը՝ բոլշևիկ, մոնղոլ-թաթարական վարքագիծ, Քոչարյան-ատյացություն. Տիգրան Քոչարյան «Արարատ-Արմենիայի» պատմական հաղթանակը. հայկական թիմը կխաղա Եվրոպայի լիգայի հիմնական փուլում
28
Լավրով. Փաշինյանի մեկնաբանությունները ԵՄ հանրաքվեի վերաբերյալ խոսում են սեփական ժողովրդի նկատմամբ նրա վստահության պակասի մասին ԲՀԿ–ն դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները 622 հազարի մեղադրանքը Թևանյանի գործից հանվել է. Մանուկ Սուքիասյան Ռոբերտ Քոչարյանը դուրս է գրվել «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցից և տեղափոխել է ՔԿՀ Բողոքի ակցիա՝ ընդդեմ քաղաքական բռնաճնշումների (ֆոտոշարք) Բողոքի ակցիա՝ ընդդեմ քաղաքական բռնաճնշումների Հայաստանում ձևավորվել է քաղաքական հաշվեհարդարի վտանգավոր համակարգ. ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ Գարեգին Երկրորդ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով դատական նիստը կկայանա օգոստոսի 28–ին. նրանք չեն ներկայանալու. Զոհրաբյան Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ երկու ամսով կալանավորման որոշում է կայացվել Առաջարկում եմ իրավապահ մարմիններին զբաղվել քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանով․ Լևոն Քոչարյան Պատերազմ Արցախում
Հռչակագիրը «սարի Գոքոր» չի, որ հետը ոնց ուզեք վարվեք. Էդուարդ Շարմազանով ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԱԽՃԱՆԸ. ՀԱՅԿԱԿԱՆ ՕՐԱԿԱՐԳԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ «Հրապարակ». COP17-ը նույն COP-ը չէ, ինչն անցկացվեց Բաքվում «Խլուրդներ»–ի որս, կաշառքի մեղադրանքներ և զոքանչների ունեցվածքի ստուգում․Փաշինյանի նոր սպառնալիքները Մոսկվայում չեն հավատում Փաշինյանի հավաստիացումներին Փաշինյանը բարեփոխումների պատրվակով փորձում է գրավել հայկական եկեղեցին․ Ամստերդամ «Սրբազան պայքարի» գործով հերթական դատական նիստում քննվելու է Չախալյանի և Իգոր Սարգսյանի խափանման միջոցների հարցը 4 հարազատ կորցրած արցախցի կինը տուն չի կարողանում ձեռք բերել. բաց նամակ՝ ՀՀ իշխանությանը Կառավարությունը Ջենիֆեր Լոպեսի համերգի կազմակերպչից չի կարողանում հետ ստանալ վերադարձի ենթակա 1.3 մլն դոլարը. «Ազատություն» «Թևանյանի «գործը» պայթելու է դատարանում»,-Մանուկ Սուքիասյան «Որպեսզի սոցիալական խնդիրները չվերածվեն կազմակերպված շարժման, պրոֆիլակտիկ ձևով ռուսամետ ընդդիմության ղեկավարությունը չեզոքացվում է». քաղտեխնոլոգ Տիգրանաշենը վերցնելով՝ Ադրբեջանը կախվելու է Երևանի վրա. Հովհաննես Իշխանյան Ռոբերտ Քոչարյանի կալանքի որոշումը կբողոքարկվի. պաշտպան ԵՄ տնտեսության առավելությունները վերանում են. Ուրսուլա ֆոն դեր Լեյեն Նիկոլը՝ բոլշևիկ, մոնղոլ-թաթարական վարքագիծ, Քոչարյան-ատյացություն. Տիգրան Քոչարյան Լավրով. Փաշինյանի մեկնաբանությունները ԵՄ հանրաքվեի վերաբերյալ խոսում են սեփական ժողովրդի նկատմամբ նրա վստահության պակասի մասին Բռնաճնշումների նոր փուլն սկսվեց մայիսի 22-ից, Անդրանիկ Թևանյանի ձերբակալությամբ Տնտեսական աճի աստիճանական դանդաղում. արտահանումը նվազում է, ներմուծումը՝ աճում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ «Արարատ-Արմենիայի» պատմական հաղթանակը. հայկական թիմը կխաղա Եվրոպայի լիգայի հիմնական փուլում ԲՀԿ–ն դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները Մեծ հաշվով Փաշինյանը փող է փնտրում, փող, որը կապահովի իր իշխանության գոյությունը «Ուժեղ Հայաստանը» խստորեն դատապարտել է Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի նկատմամբ քաղաքական հետապնդումները Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր «Սպառնապետը»... Ահավոր սպառնում եմ. Փաշինյանը`իրավապահներին է հիմա էլ սպառնում հեռացնել Հայաստանը ռիսկի է դիմում. ՌԴ ԱԳՆ 622 հազարի մեղադրանքը Թևանյանի գործից հանվել է. Մանուկ Սուքիասյան Ռոբերտ Քոչարյանը դուրս է գրվել «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցից և տեղափոխել է ՔԿՀ «Հրապարակ»․ Վարչապետի աղջիկների մանիկյուրը` բյուջեի հաշվին Բողոքի ակցիա՝ ընդդեմ քաղաքական բռնաճնշումների (ֆոտոշարք) Փաշինյանն առաջարկում է, որ հեղափոխություն անեն, իսկ իրենց էլ տանեն Հանրապետության հրապարակում կшխшղшն հանեն

Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանի նման ակնարկում է, որ իրենք պետք է հավերժ իշխանություն լինեն. Ավետիք Իշխանյան

365news.am-ի զրուցակիցն է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը

-Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հաջորդ խորհրդարանում լինելու են այն կուսակցությունները, որոնք կիսում են հեղափոխության գաղափարները և իրենց ներդրումն են ունեցել հեղափոխության կայացման գործում: Նման հայտարարությունը չի՞ նպաստի առանց այն էլ տարբեր ճամբարների բաժանված հասարակության մեջ եղած տարանջատմանը:

-Իրականում որևէ խորքային հեղափոխական գաղափարախոսություն չի եղել, և իշխանափոխությունից հետո էական բարեփոխումներ չեն եղել: Ի՞նչ ի նկատի ունեմ: Ամբողջ պետական համակարգը, ինչպիսին որ կար Սերժ Սարգսյանի ժամանակ, երբ որ ասում են «կոստյում» և այլն, այդ ամբողջը նույնությամբ մնացել է՝ վարչապետին կից ուժային և քննչական մարմիններով որպես զինանոց, հրահանգներ կատարող: Այս տեսակետից ոչինչ չի փոխվել: Միակ բանը, որ, պայմանական ասած, եղել է «հեղափոխության» կարգախոսներում, եղել է սիրո, թավշյա, ոչ բռնի… բայց իրականում իշխանափոխությունից հետո մոռացվեց սերն ու թավիշը և սկսվեց բռնությունն ու ատելությունը: Այսինքն, ինքն իր հռչակած գաղափարներից հրաժարվել է: Հաջորդ պայմանական ասված կարգախոսը դա արդեն եղավ իշխանությունը վերցնելուց հետո: Մինչ այդ ես առանձնապես չեմ տեսել դա: Միգուցե սխալվում եմ՝ դա, այսպես կոչված, «կոռուպցիայի դեմ պայքարն» է: Երբ մենք նայում ենք, թե կոռուպցիայի դեմ պայքարը ինչպես է ընթանում, դա ոչ թե գնում է ինստիտուցիոնալ, այլ գնում է՝ ընտրովի արդարադատություն իրականացնելով, իսկ ընտրովի արդարադատությունը արդարադատություն չի: Ես էլ չեմ ուզում խոսել բազմիցս շրջող լուրերի մասին՝ նոր իշխանության կոռուպցիոն գործարքների, մի անձից գնումներ, նոր ստեղծված ՍՊԸ-երի մասին… առանց մրցույթի գնումներ, պարգևավճարներ, օրինականացված կոռուպցիա և այլն:

-Ինչո՞վ է պայմանավորված հիմա հաջորդ գումարման Ազգային ժողովի կազմի մասին խոսելը:

-Ինչ վերաբերում է նրա հերթական, այսպես ասած, հեղափոխության մասին խոսելուն, չեմ կարծում, որ նա կրկնում է ժամանակին իսկապես գաղափարական հեղափոխական Լև Տրոցկու խոսքերը՝ պերմանենտ հեղափոխություն: Իհարկե, Լև Տրոցկին գաղափարական հեղափոխական էր՝ անկախ այն բանից, թե մենք նրա նկատմամբ ինչ վերաբերմունք ունենք, իսկ Նիկոլ Փաշինյանը տվյալ հայտարարությամբ զուտ իրեն և իր կողմնակիցներին՝ համարելով հեղափոխական, ուզում է ասել, որ մենք պետք է լինենք հավերժ իշխանության, կարելի է այդպես բնորոշել: Մանավանդ, այդ մասին նա մի քանի անգամ ակնարկել է: Երբ որ նոր էր եկել իշխանության, ակնարկեց, որ 2050 թվականին Հայաստանը պետք է ունենա 5 միլիոն բնակչություն և այլ խստումներ, ինչպես Սերժ Սարգսյանն էր ժամանակին ասել 2040 թվին 4 միլիոն բնակչություն, նա գերազանցեց իր նախորդին: Այդ երկուսի ասածում էլ կար միտում, որ մենք այդքան ժամանակ իշխանության ենք մնալու: Հիմիկվանից հերթական հնարավոր ընտրությունների ժամանակ իշխանությունը պահելու հարցն է դրվում, իսկ թե ի՞նչ ձևով պետք է պահեն իշխանությունը, դա այլ խնդիր է: Բնականաբար, նա կասի ժողուրդն իրենց է ձայնը տալու, բայց եթե նույնիսկ մենք ընդունենք, որ ժողովրդավարություն կա Հայաստանում, որը բավականին հեռու է դրանից, բայց ընդունենք, որ այդպիսին է, ամեն մի ժողովրդավարական երկրում հերթական ընտրություններին իշխող ուժի, կուսակցության վարկանիշը բավականին ցածրանում է և որպես կանոն՝ իշխանափոխություն է տեղի ունենում: Այսինքն՝ բավականին մտահոգիչ է նրա այս ասածը, որ մենք ենք լինելու իշխանության: Բայց կարելի է նաև այլ կերպ մոտենալ՝ գուցե իսկապե՞ս նոր հեղափոխություն է հասունանալու, և արդեն հեղափոխականներ կլինեն ապագա խորհրդարանում. սա հռետորական հարց էր:

-Ընդդիմությունն ասում է, որ արտակարգ դրության երկարաձգումը նրա համար է, որ դժգոհ հանրությունը չկարողանա բողքի ցույցեր անել, ինչին Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ իրեն «չվախեցնեն հանրահավաքներով»՝ ակնարկելով, որ Հայաստանում ոչ ոք չի կարող իր նման մարդաշատ հանրահավաքներ անցկացնել:

-Կուզենայի հիշեցնել Նիկոլ Փաշինյանին և իր կողմնակիցներին, որ երբ մենք խոսում ենք բողոքի, հանրահավաքների մասին, դա ամբողջ աշխարհում է ընդունված: Բողոքի հանրահավաք ասելով՝ նկատի ունենք իշխանությունից բողոքների և բողոքողների հանրահավաքները՝ դրանք կլինեն սոցիալական տարբեր խմբեր, կլինեն քաղաքական ուժեր և այլն՝ դա այդ է: Բողոքի, հավաքի իմաստը գործող իշխանության դեմ բողոքն է՝ սա ի գիտություն պարոն Փաշինյանին:

Ինչ վերաբերում է իշխանության կողմից կազմակերպված հանրահավաքներին, ապա դա էլ ենք մենք տեսել նախկին իշխանությունների ժամանակ: Բայց, որպես կանոն, դա լինում էր տարբեր տոների, նախընտրական հավաքների ժամանակ, երբ մարդկանց բերում էին հանրահավաքների: Իհարկե, ի տարբերություն նախորդների՝ Նիկոլ Փաշինյանն իշխանությունը վերցնելուց հետո, օգտագործելով իշխանության լծակները և դեռևս իր բավականին բարձր վարկանիշը, կազմակերպում էր հանրահավաքներ՝ կարծես լիներ ընդդիմադիր գործիչ: Հիշենք 2018 թվականի օգոստոսի 17-ի հանրահավաքը, հոկտեմբերի 2-ի հանրահավաքը, դատարանները շրջափակելու կոչը: Սրանք քաղաքակիրթ ժողովրդավարական երկրներում նոնսենս են, որովհետև իշխանությունը հանրահավաք՝ որպես այդպիսին, ո՞ւմ դեմ է կազմակերպում՝ իր դե՞մ բողոքելու:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>