«PKK-ի զինյալները հարձակվել են թուրքական բանակի ավտոշարասյան վրա». Կարեն Հովհաննիսյան
Թուրքագետ, քրդագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թուրքիայի հարավ-արևելյան Հաքքարի նահանգում PKK-ի զինյալները հարձակվել են թուրքական բանակի ավտոշարասյան վրա։ Միաժամանակ Իրանի տարածքից հրթիռ է արձակվել թուրքական կողմի վրա, ինչին ի պատասխան թուրքական կողմը ևս հրթիռ է արձակել Իրանի ուղղությամբ։
Իրանում զոհեր և ավերածություններ չկան, մինչդեռ թուրքական բանակն ունի անռվանզ հինգ զոհ և 12 վիրավոր։ Պաշտոնական Իրանն արձագանքել է բախմանը և հայտնել, որ բախումը տեղի է ունեցել թուրքական զորքի և PKK-ի զինյալների միջև»:

