«Վատ իմաստով ռեկորդային թիվ ենք ունեցել` 771 նոր դեպք»․ Արսեն Թորոսյան
Դիտել նաև
Մեկ շաբաթում Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 142 նոր դեպք․ գրանցվել է 3 մահ
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում
Սեպտեմբերի 18-ի դրությամբ Հայաստանում պատվաստումների ընդհանուր թիվը 2 252 516 է
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 2142 նոր դեպք, 10 մահ
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Կառավարության նիստի ժամանակ տեղեկացրեց, որ երեկ ևս վատ իմաստով ռեկորդային թիվ ենք ունեցել՝ 771 նոր դեպք։ «Հոսպիտալիզացիայի առումով վիճակը բարվոք է, առավոտյան 9-ի դրությամբ ունենք ընդամենը 51 քաղաքացի, որ կարիք ունի տեղափոխման կորոնավիրուսային հիվանդությամբ զբաղվող հիվանդանոցներ, և որոնցից ընդամենը երկուսն են գտնվում տանը։
Վերակենդանացման բաժանմունքներում մի քանի ազատ տեղեր կան, բայց դա շատ արագ է փոփոխվում։ Ունենք 502 ծանր, 113՝ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող պացիենտ․ թոքերի արհեստական օդափոխության սարքերին միացված է 42 հիվանդ»,- ասաց նախարարը։
Zham.am