Պեսկով. Մենք չգիտենք, թե ինչի է սպասում Փաշինյանը, բայց ակնհայտ է, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին Պուտինը Մոսկվայում կանցկացնի ՀԱՊԿ ՀԱԽ նիստը․ օրակարգում նաև ՀՀ-ի ձայնի իրավունքը կասեցնելու հարցն է Ուշադրություն ԶԼՄ-ներին. նոյեմբերի 12-ին «Կոմիտե 26»-ը հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս
Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցություն Հայաստանը ՀԱՊԿ-ում կզրկվի ձայնի իրավունքից. նախագիծ է ներկայացվել. Լավրով Սա համակարգված ռեպրեսիա է, որի ողջ պատասխանատվությունն իշխանություններինն է. Լիլիթ Գալստյան Մարդուն ազատությունից զրկելը չի կարող դառնալ քաղաքական հաշվեհարդարի միջոց. հայտարարություն «Քաղաքական մшհերի պատուհանը բացվեց. սարսափելի ընթացք է սպասվում. Երվանդ Բոզոյան Պատերազմ Արցախում
Ադրբեջանցիները Թոմիրիսին ներկայացնում են որպես երկրի առաջին կին կառավարիչ․ իրականությունն այլ է Բուլղարիայում ձվեր են նետել ֆոն դեր Լայենի ուղղությամբ Պեսկով. Մենք չգիտենք, թե ինչի է սպասում Փաշինյանը, բայց ակնհայտ է, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին Հայաստանում մшhшպատի՞ժ ենք վերականգնել. Արամ Օրբելյան Աբու Դաբիում բանակցություններն ավարտվել են․ Թրամփի բանագնացները կմեկնեն Մոսկվա, ապա՝ Զելենսկու հետ հանդիպման Կենսաթոշակները չեն բարձրանա․ կառավարությունը փող չունի Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Փաշինյանը կթողնի, որ իրար «փոր թափեն», թեև թիմում վստահ են, թե ով է իրենց թեկնածուն․ «Հրապարակ» ՌԴ-ն կոնտրքայլ է մտածել․ «Հրապարակ» Սասունյան. Փաշինյանի ան իմաստ ելույթը Համաշխարհային հայկական գագաթնաժողովում «Մարդիկ մահանում են» դատարկաբանական դատողությունները տեղին չեն ու դուրս են բարոյականության դաշտից. փաստաբան Մարդուն կալանքի տանելը, անազատությունից զրկելը Նիկոլի ու նրա վարչախմբի համար ոչ թե օրենքի պահանջ է, այլ դասական կապրիզ Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում Փաշինյանական ռեժիմը գործնականում սպանել է Արմեն Գևորգյանին. դա է բխում փաստաբանական թիմի ներկայացրած փաստերից «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պուտինը Մոսկվայում կանցկացնի ՀԱՊԿ ՀԱԽ նիստը․ օրակարգում նաև ՀՀ-ի ձայնի իրավունքը կասեցնելու հարցն է Ուշադրություն ԶԼՄ-ներին. նոյեմբերի 12-ին «Կոմիտե 26»-ը հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս Նիկոլ Փաշինյանն իր հոգեհարազատ Թուրքիայում է «Հրապարակ». Տիկին նախարարի բացատրությունը ոչնչով չի տարբերվում ստալինյան իրավապահների արձագանքներից Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ. Ինչու՞ է Հայաստանի իշխանությունն ապրում թշնամանքով և ի՞նչ կարող է դրան հակադրել ընդդիմությունը. Արմեն Աշոտյան Արփի Դավոյա՛ն, ու քո համակուսակիցնե՛ր, դե կարո՞ղ եք գնալ ու Արսենի որդու՝ Ալենի աչքերին նայել. Սերո Սողոմոնյան Պատասխանատուները չեն կարողանալու խուսափել օրենքով սահմանված պատժից․ Սամվել Կարապետյան Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցություն Քաղաքապետարանի «աշխատակիցը» (կին) 13 տարեկան աղջկաս իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում. Ահազանգ Բուֆեր երկրի ճակատագիրը Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ Մենք չենք կարող սպասել, մինչև հերթը հասնի մեկ ուրիշին. Գառնիկ Դանիելյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին

Սա հերթական ապօրինությունն էր, որի համար իմքայլականները չափազանց թանկ գին վճարեցին

Թեմայի ամփոփում, քավարան

«Լուսավոր Հայաստանի» տարբեր ներկայացուցիչներ պնդում են, որ գրոհի կիզակետում հայտնվել են և՜ նախկինների, և՜ ներկաների կողմից:

Մի կողմ թողնելով «նախկինների» սին ու բովանդակազուրկ փաստարկը՝ առաջարկում եմ փնտրել ու գտնել ներկաներից որևէ մեկին (պատգամավոր, օգտագործվող այլ քարոզիչ), որը քննադատում է «Լուսավոր Հայաստանին» այսօրվա «սկզբունքային» դիրքորոշման համար։ Մանր-մունր ֆեյքեր չառաջարկել:

Այո՜, ԼՀԿ-ականները ձգտում և ցանկանում են «դաշտը զբաղեցնել», քանզի այդ նույն դաշտը ծառայելու է Նիկոլ Փաշինյանին: Երբ պետք լինի՝ կարեւոր թեմա շեղելու համար։ Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ: Մի վիրավորեք կամ քննադատեք նրանց՝ հետեւություններ արեք։

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի անձնական նոտար Արմեն Սարգսյանին, ապա ըստ էության հարկ է մոռանալ, որ կա նախագահի պաշտոնը զբաղեցնող մարդ։ Պետք է առաջնորդվել այն կանխավարկածով, որ նա գոյություն չունի: Ծեր մարդ է, որին Նիկոլ Փաշինյանը թույլ է տվել բարձր կոչումներով վայելել ծերությունը:

Հ.Գ. Այս ամենով իրականում ամեն ինչ ո՜չ սկսվում է, ո՜չ ավարտվում։ Այս արարի գինը բարձրացրել էր ինքը՝ Փաշինյանը։ Նա էր ասել, որ սա թիվ մեկ հարցն է, որ ժողովուրդը լավ կապրի եւ այլն։ Սա հերթական ապօրինությունն էր, որի համար իմքայլականները չափազանց թանկ գին վճարեցին՝ ուղղակի դիտավորությամբ հանցանք կատարելով։ Կարեւոր չէ՝ ինչ տգիտություններ են նրանք այսօր երկնում՝ էլ Սահմանադրության 96 հոդված, էլ Վենետիկի կարծիքի մեծ մասի հետ համամիտ լինել եւ այլն։

Հանգիստ թողե՜ք այս թեման, ուշադիր նայեք ձեր շուրջը ու կնկատեք ավելի կարեւոր բան, որ կատարվում է։ Քաղաքականությունը լավագույնը չի զբաղմունքներից, հավատացեք, բայց մի ֆանտաստիկ հատկանիշ այդուամենայնիվ ունի՝ բացահայտում է սկզբունք ու դիմագիծ ունեցողներին, առավել հաճախ՝ չունեցողներին։ Եթե դժվար որոշումները հեշտ տրվեին, չէին լինի «հաճախորդներ», «դավաճաններ», «թռնողներ» եւ այլ տերմիններ։ Անգամ կարեւոր չէ՝ քանի օր կամ ամիս ես քաղաքականության մեջ՝ կարեւորը հետագիծն է։ Կարեւորը այն է, որ քաղաքական գործիչ պաշտոնով չեն դառնում, լրագրողին հարցազրույց տալով չեն դառնում, ու 4-6 անգամ «ես՝ որպես քաղաքական գործիչ» ասելով չեն դառնում։ Արժանապատվություն կա՛մ ունես, կա՛մ ոչ։ Այն այսօր կամ վաղը պաշտոն զբաղեցնելու համար չէ, ինչպես շատերին թվում է։

Այն ճանապարհիդ դժվարությունները որպես երբեւէ թույլ տված սխալիդ քավարան դիտարկելով ավելի լավը դառնալու շանս է։ Ուր էլ լինես։

ԱՄԵՆ ԻՆՉ ԼԱՎ Է ԼԻՆԵԼՈՒ։ ՀԱՄՈԶՎԱԾ եմ։

Արփինե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>