Ընկճվելու ոչ մի բան չունենք. Ռոզա Ծառուկյան Փաշինյանի բռնատիրական ռեժիմը ամեն գնով պաշտպանող Ֆրանսիայի դեսպանատան հուլիսի 14-ի միջոցառմանը ներկա հյուրերի մի մասը սննդից թունավորվել է «Այսօրվանից պետք է պատրաստվեն հնարավոր զարգացումներին». «Փաստ»
19
Սարսափելի իրողությունն այն է, որ ենթադրությունների հիման վրա յուրաքանչյուր մեկին կարող են մեղադրանք ներկայացնել ու կալանավորել, խոշտանգել, բարի համբավն ու պատիվը արատավորել Իրանը դադարեցրել է կատարել Վաշինգտոնի հետ կնքված հուշագրով ստանձնած իր պարտավորությունները. ԱԳՆ Քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի կալանքի հարցով դատական նիստը՝ հուլիսի 21-ին Արեգնազ Մանուկյանին երեխայի հետ շփումից զրկելը խոշտանգման էլեմենտ է պարունակում․ Սողոյան «Դաժան անմարդկային վերաբերմունք, հոգեբանական խոշտանգում». իրավապաշտպանը՝ Արեգնազ Մանուկյանի կալանավորման մասին Գործ «կարելու» Ն․Փ․–ական «արվեստը». Անդրանիկ Թևանյան Գագիկ Ծառուկյանի կալանքի դեմ բողոքը մուտքագրվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան. Փաստաբան Ազատություն քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանին, ազատություն բոլոր քաղբանտարկյալներին Զորակցության խոսքեր ու աղոթք՝ Մոսկվայի եկեղեցում. հայ համայնքը Ծառուկյանի հետ է. «Կենտրոն» ՀԸ անդրադարձը Նոր էսկալացիայի պատասխանատվությունը բարդելու են ընդդիմության վրա. Մանուկ Սուքիասյան Պատերազմ Արցախում
Մուրացան փողոցից 15-ամյա տղա է տեղափոխվել հիվանդանոց. նոր մանրամասներ զինված միջադեպից Կրակոցներ՝ Երևանում. կա զոհ. դեպքի վայրում հայտնաբերվել է «Mercedes G» մակնիշի ավտոմեքենա` կրակոցի հետքերով Ընկճվելու ոչ մի բան չունենք. Ռոզա Ծառուկյան Սարսափելի իրողությունն այն է, որ ենթադրությունների հիման վրա յուրաքանչյուր մեկին կարող են մեղադրանք ներկայացնել ու կալանավորել, խոշտանգել, բարի համբավն ու պատիվը արատավորել Ավետիք Չալաբյանի դեմ հարուցել էին խայտառակ, ամբողջությամբ ապօրինի մի գործ, որ չես կարող անտարբեր անցնել. Ալեքսանյան Ադրբեջանում 6 երկրի մասնակցությամբ զորավարժություններ են նախատեսվում Բագրատ Սրբազանն իր կյանքի լավագույն տարիները նվիրել է Աստծո փառքին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու զորացմանը. Տեր Վրթանես Ուժեղ քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մարզի բնակավայրերի էլեկտրահաղորդման գծերի հենասյուները. 4 բնակավայր մնացել է առանց հոսանքի Իրանը դադարեցրել է կատարել Վաշինգտոնի հետ կնքված հուշագրով ստանձնած իր պարտավորությունները. ԱԳՆ Քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի կալանքի հարցով դատական նիստը՝ հուլիսի 21-ին Հնագետները բացահայտում են Ջավախքի 6000-ամյա պատմությունը «Անհավանական է». Մեսսին մեկնաբանել է 5-ամսական Յամալի հետ լուսանկարը Բագրավանում կարկուտի հետեւանքով ցորենի եւ գարիի դաշտերը մեծ վնասներ են կրել, որոշ տեղերում՝ մինչեւ 100 տոկոս Այս գիշերվա ընթացքում Բյուրեղավանում աղիքային վարակի ախտանշաններով ևս 14 կանչ է ստացվել Փաշինյանի բռնատիրական ռեժիմը ամեն գնով պաշտպանող Ֆրանսիայի դեսպանատան հուլիսի 14-ի միջոցառմանը ներկա հյուրերի մի մասը սննդից թունավորվել է Անգլիայում մինչև 16 տարեկան երեխաներին կարգելվի գնել էներգետիկ ըմպելիքներ Չնայած իր կրած հսկայական վնասներին՝, և՜ դիվանագիտական, և՛ ռազմական ճակատներում Իրանը բավականին արդյունավետ է պաշտպանվում. Զաքարյան Արեգնազ Մանուկյանին երեխայի հետ շփումից զրկելը խոշտանգման էլեմենտ է պարունակում․ Սողոյան «Այսօրվանից պետք է պատրաստվեն հնարավոր զարգացումներին». «Փաստ» Ազգային ինքնության հետևողական ջնջումը շարունակվում է. «Փաստ» Սեփականության իրավունքի «ռեքվիեմը»՝ կանխատեսելի ծանր հետևանքներով. «Փաստ» Մեր երկրից իսպառ վերացել է շարժումը «Դաժան անմարդկային վերաբերմունք, հոգեբանական խոշտանգում». իրավապաշտպանը՝ Արեգնազ Մանուկյանի կալանավորման մասին Թեղուտի հանքավայրը հանձնվել է ամերիկյան ընկերությանը Գործ «կարելու» Ն․Փ․–ական «արվեստը». Անդրանիկ Թևանյան Վարդան Ղուկասյանի խափանման միջոց կալանքը փոխարինվեց տնային կալանքով Մեծ հավաք՝ ԱՄՆ-ում. հայերի մաղթանքն է, որ Գագիկ Ծառուկյանն օր առաջ լինի ազատության մեջ Գագիկ Ծառուկյանի կալանքի դեմ բողոքը մուտքագրվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան. Փաստաբան Դատախազը միջնորդեց 3 ամսով երկարաձգել քաղբանտարկյալ Վարդան Ղուկասյանի խափանման միջոց կալանքը Հունիսի 6-ին Ստեփանավանում տեղացած կարկուտը վնասել է 1090 մեքենա

Սահմանադրական հեղաշրջումով աղբը վերջապես դուրս եկավ ջրի երես. Տեսանյութ

Նիկոլ Փաշինյանի, Արմեն Սարգսյանի և Էդմոն Մարուքյանի հանցավոր համագործակցությամբ տեղի ունեցած սահմանադրական հեղաշրջումը վերջապես երկրում ստեղծեց այն ջրբաժանը, որից այն կողմ իրական պայքարն է` հանուն Հայրենիքի ազատագրության:

Նիկոլ Փաշինյանն այլևս չի թաքցնում, որ ինքը ոչ թե սահմանադրական հանրապետության ղեկավար է, այլ սովորական ֆեոդալ է, որի կամքն ու կապրիզները օրենք պետք է լինեն բոլորի համար: Ձևականություններն ու իրավական ֆորմալությունները մի կողմ են նետված: Ապացուցվեց նաև, որ չկա խորհրդարան` իշխանության և ընդդիմության խմբակցություններով, բանավեճերով, հարց ու պատասխաններով: Կա ֆեոդալի կոճակ սեղմողների անլեզու մի բանակ, որը ոչինչ չանելու, ուղեղին որևէ կերպ զոռ չտալու դիմաց պատրաստ է հանուն հարկատուի հաշվին տրվող պարգևավճարի՝ դառնալ ֆեոդալի ձեռքի խաղալիք ու մի կողմ դրած տարրական մարդկային արժանապատվությունը` հավսար-զգաստ սկզբունքով անել այն, ինչ կասի ֆեոդալը: Ըստ էության, Նիկոլ Փաշինյանն իր կոճակ սեղմողներին քաղաքականությամբ զբաղվելու և քաղաքական գործիչ դառնալու շանսից զրկեց: Սրանք բոլորը մեկ մարդու կամակատարներ են` այստեղից բխող հետևանքներով: Նիկոլ Փաշինյանն իր նպատակին հասել է` ոչնչացրել է Սահմանադրությունը, հաստատել է իր ընտանիքապետությունը, որ հանգիստ հարկատուի փողերով օլիգարխի կյանք վայելի ու կոլումբիական կառտելների ղեկավարների նման մաքսանենգության մաֆիոզ սխեմաներով փող աշխատի, մեծ փող: Բայց մի հարցում սխալվել է` այդ խաղի կանոնները իր ընտանիքի անդամների, նախարարների ու կոճակ սեղմող պատգամավորների համար են ընդունելի: Արժանապատվություն ունեցող հայ ժողովուրդն այս վիճակը չի հանդուրժելու, և սրա պատասխանը Նիկոլ Փաշինյանը շատ շուտով ստանալու է փողոցում, եթե կուզեք` բարիկադների վրա:

Արմեն Սարգսյանի մասով ամեն ինչ պարզ է: Արմեն Սարգսյանին նախագահ ընտրելը պարզապես քաղաքական սխալ չէր, դա հանցագործություն էր: Չէր կարելի պետական պաշտոն վստահել մեկին, ում համար Հայաստանը մշտապես եղել է խոպան գնալու վայր: Մեկին, ում զավակները հայերեն չեն խոսում, այլ կերպ ասած` նա իր զավակներին արգելել է հայ լինել: Եվ հենց այդ հանցագործության համար Արմեն Սարգսյանին նախագահ ընտրածները պատասխանատվության ենթարկվեցին ճակատագրի կողմից ու հիմա քավարանով են անցնում: Մեկն էլ ես եմ: Եվ, այո՛, Արմեն Սարգսյանին նախագահ ընտրելը համարում եմ միակ հանցագործությունը, որին մասնակից եմ եղել: Միակը, երկրորդը չկա: Կարծում եք` Արմեն Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի գերի՞ն է: Ո՛չ, միամիտ չլինեք: Արմեն Սարգսյանը, քաղաքացիության հետ կապված և ըստ որոշ խոսակցությունների` նաև իր տղայի զագսի վկայականի հետ կապված խնդիրներ ունենալով, այնուամենայնիվ իր համար շատ կոմֆորտ վիճակում է: Փաշինյանի մոտ նախագահ աշխատող Արմեն Սարգսյանն ավելի ստոր է, քան Հիտելի մոտ նախագահ աշխատած ֆելդմարշալ Հինդենբուրգը: Սա գոնե հիվանդ մարդ էր, ում գլխին նացիստները ատրճանակ էին պահում և իրենց ուզածը ստորագրել տալիս: Արմեն Սարգսյանը պետականությունը քանդելու գործին լծվել է կամավոր ու մեծ բավականություն է ստանում այդ գործընթացից: Նա Փաշինյանի հանցակիցն է, ով վաճառել է իր քաղաքական ու մարդկային արժանապատվությունը փողոցայինների խմբակին: Դիմացը ստացել է հայ հարկատուի հաշվին ոչինչ չանելու, բայց շեյխի կյանքով ապրելու արտոնություն: Թող ոչ մեկ չկասկածի՝ երկրագնդի որ անկյունում էլ Արմեն Սարգսյանը փորձի թաքնվել, ականջներից բռնած հետ է բերվելու և հարկատուի տված աշխատավարձն ու իր անձնական բիզնես շրջագայությունների վրա ծախսած փողը կոպեկ-կոպեկ վերադարձվելու է բյուջե` տոկոսներով: Մեկընդմիշտ, վերջնականապես արձանագրվելու է, որ Արմեն Սարգսյանի նման խոպանչիները հայկական պետականությունից պետք է կիլոմետրերով հեռու մնան: Արմեն Սարգսյանն իր թքածը լիզելու է, սա թող ականջին հիմիկվանից օղ անի:

Էդմոն Մարուքյանի հարցը խնդրահարույց է: 1944-ին երբ ազատագրվեց Ֆրանսիան, նացիստների հետ համագործակցածների` կոլաբորացիոնիստների գլուխները խուզում էին, որ բոլորը իմային, թե ինչ կարգի ստոր մարդիկ են և ինչ կարգի այլանդակությունների մասնակիցն են եղել: Էդմոնի պարագայում խուզելն, իհարկե, չի աշխատի: Բայց կա հին հայկական մեթոդը` երբ աղանդավորների ճակատին աղվեսադրոշմ էին խփում, որ փողոցում տեսնելիս բոլորը տեղը բերեն, իմանան՝ ով է նա: Էդմոնը քաղաքական գործիչ երբեք չի եղել: Սա մի գավառական վաճառական է, որ իր քաղաքական ու մարդկային արժանապատվությունն աճուրդի հանելով` օրվա հաց է վաստակում ու իր կենցաղային բարեկեցությունն ապահովում: Նիկոլ Փաշինյանը Էդմոնի տան լուսամուտների տակ միշտ էլ միտինգ է անելու, Էդմոնին միշտ էլ ծեծել է տալու, Էդմոնին միշտ էլ «տրյապկա» է անվանել տալու, միշտ էլ թքելու է Էդմոնի մեջքին: Ու Էդմոնը դա մարսելու է և շնորհակալություն է հայտնելու, որովհետև դրա դիմաց Նիկոլը Էդմոնին վճարել է` Մարուքյան Էդմոնը խմբակցության ղեկավար է, առանձասենյակ ունի, քարտուղարուհի ունի, վարորդ ունի, պետական մեքենա ու բենզին ունի, Նիկոլի կոճակ սեղմողներին էլ հավասար պարգևավճարներ է լափում: Ու Փաշինյանի բառապաշարով ասած` լափամին մոտ գտնվելու համար Էդմոնը ամեն ինչի էլ պատրաստ է` հայհոյվելուց մինչև ծեծ ուտել: Սահմանադրական հեղաշրջումը վերջնական լյուստրացիա էր: Այլևս պարզ է` ով ով է, ով ում «պրոյեկտն է»: Այլևս պարզ է` Մարուքյան Էդմոնը Նիկոլ Փաշինյանի քաղաքական շվեյցարն է ու հայ ժողովրդի պատմության այս խայտառակ էջի համար նույնքան պատասխանատվություն է կրելու, որքան Նիկոլ Փաշինյանը: Երբ այս խայտառակության էջը կփակվի, վերջնականապես նաև կարձանագրվի, որ արժանապատվություն չունեցող խեղկատակներն ու կլասիկ մարդկային թերմացքները քաղաքականության հետ ոչ մի կապ չեն ունենալու, պետական ապարատից կիլոմետրերով հեռու են լինելու: Մարուքյան Էդմոնն էլ վերադառնալու է այն հանգրվանին, որտեղից սկսել էր` իր հարազատ միջավայր` Սաքունց Արթուրի գրասենյակ` Սորոսի վաստակի կարգավիճակում:

Ամենակարևորն այն է, որ հիմա արդեն բոլորը ճամբար ընտրելու հնարավորություն ունեն և պետք է կողմնորոշվեն, թե իրենք ո՞ր ճամբարում են` երկիրը քաղաքական խոզանոցի վերածած Փաշինյան-Սարգսյան-Մարուքյան անգլո-գավառական բանդայի՞, թե՞ նորմալ, հայեցի միջավայրում, պետականությունը կործանումից փրկելու համար պայքարողների ճամբարում: Սահմանները գծված են, պայքարը սկսված է, և որևէ կասկած չունեմ, որ այս պայքարում հաղթելու ենք, պետականությունը փրկելու ենք, անգլո-գավառական ուզուրպատորներին էշի վրա թարս նստացրած վռնդելու ենք ու երկիրը մաքրելու ենք այս քաղաքական ու մարդկային աղբից: Այս պայքարում մենք ու մեր ընտանիքները շատ զրկանքներ ենք կրելու: Շատերս ստիպված ենք լինելու ընդհատակ անցնել, շատերիս բանտարկելու են, շատերիս ֆիզիկական ոտնձգությունների են ենթարկելու: Բայց մենք չենք վախենում, մենք չենք կոտրվելու, չենք հանձնվելու, մեր Հայրենիքի ազատագրության համար վճարելու ենք ամենաբարձր գինը, եթե հարկ լինի` նաև մեր կյանքերով ենք վճարելու: Ու մենք այս աղբը սրբելու ենք երկրից: «Շաբաթօրյակը» սկսված է:

Միհրան Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>