Պեսկով. Մենք չգիտենք, թե ինչի է սպասում Փաշինյանը, բայց ակնհայտ է, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին Պուտինը Մոսկվայում կանցկացնի ՀԱՊԿ ՀԱԽ նիստը․ օրակարգում նաև ՀՀ-ի ձայնի իրավունքը կասեցնելու հարցն է Ուշադրություն ԶԼՄ-ներին. նոյեմբերի 12-ին «Կոմիտե 26»-ը հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս
Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցություն Հայաստանը ՀԱՊԿ-ում կզրկվի ձայնի իրավունքից. նախագիծ է ներկայացվել. Լավրով Սա համակարգված ռեպրեսիա է, որի ողջ պատասխանատվությունն իշխանություններինն է. Լիլիթ Գալստյան Մարդուն ազատությունից զրկելը չի կարող դառնալ քաղաքական հաշվեհարդարի միջոց. հայտարարություն «Քաղաքական մшհերի պատուհանը բացվեց. սարսափելի ընթացք է սպասվում. Երվանդ Բոզոյան Պատերազմ Արցախում
Ադրբեջանցիները Թոմիրիսին ներկայացնում են որպես երկրի առաջին կին կառավարիչ․ իրականությունն այլ է Բուլղարիայում ձվեր են նետել ֆոն դեր Լայենի ուղղությամբ Պեսկով. Մենք չգիտենք, թե ինչի է սպասում Փաշինյանը, բայց ակնհայտ է, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին Հայաստանում մшhшպատի՞ժ ենք վերականգնել. Արամ Օրբելյան Աբու Դաբիում բանակցություններն ավարտվել են․ Թրամփի բանագնացները կմեկնեն Մոսկվա, ապա՝ Զելենսկու հետ հանդիպման Կենսաթոշակները չեն բարձրանա․ կառավարությունը փող չունի Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Փաշինյանը կթողնի, որ իրար «փոր թափեն», թեև թիմում վստահ են, թե ով է իրենց թեկնածուն․ «Հրապարակ» ՌԴ-ն կոնտրքայլ է մտածել․ «Հրապարակ» Սասունյան. Փաշինյանի ան իմաստ ելույթը Համաշխարհային հայկական գագաթնաժողովում «Մարդիկ մահանում են» դատարկաբանական դատողությունները տեղին չեն ու դուրս են բարոյականության դաշտից. փաստաբան Մարդուն կալանքի տանելը, անազատությունից զրկելը Նիկոլի ու նրա վարչախմբի համար ոչ թե օրենքի պահանջ է, այլ դասական կապրիզ Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում Փաշինյանական ռեժիմը գործնականում սպանել է Արմեն Գևորգյանին. դա է բխում փաստաբանական թիմի ներկայացրած փաստերից «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պուտինը Մոսկվայում կանցկացնի ՀԱՊԿ ՀԱԽ նիստը․ օրակարգում նաև ՀՀ-ի ձայնի իրավունքը կասեցնելու հարցն է Ուշադրություն ԶԼՄ-ներին. նոյեմբերի 12-ին «Կոմիտե 26»-ը հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս Նիկոլ Փաշինյանն իր հոգեհարազատ Թուրքիայում է «Հրապարակ». Տիկին նախարարի բացատրությունը ոչնչով չի տարբերվում ստալինյան իրավապահների արձագանքներից Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ. Ինչու՞ է Հայաստանի իշխանությունն ապրում թշնամանքով և ի՞նչ կարող է դրան հակադրել ընդդիմությունը. Արմեն Աշոտյան Արփի Դավոյա՛ն, ու քո համակուսակիցնե՛ր, դե կարո՞ղ եք գնալ ու Արսենի որդու՝ Ալենի աչքերին նայել. Սերո Սողոմոնյան Պատասխանատուները չեն կարողանալու խուսափել օրենքով սահմանված պատժից․ Սամվել Կարապետյան Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցություն Քաղաքապետարանի «աշխատակիցը» (կին) 13 տարեկան աղջկաս իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում. Ահազանգ Բուֆեր երկրի ճակատագիրը Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ Մենք չենք կարող սպասել, մինչև հերթը հասնի մեկ ուրիշին. Գառնիկ Դանիելյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին

«Լուսավոր Հայաստանը»` որպես քաղաքական ուժ, այսօր մահացավ. Գեղամ Նազարյանը՝ ԼՀԿ-ի՝ սահմանադրական փոփոխությունների հարցոՎ ՍԴ դեռ չդիմելու որոշման մասին

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր հայտարարեց, որ Ազգային ժողովը ժամերի ընթացքում ընդունել է Սահմանադրական փոփոխությունները եւ խախտելով Սահմանադրությունը այն չի ուղարկել ՍԴ կարծիքի համար, ապա հավելել է, թե ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություն է կատարվել, որով ՀՀ նախագահին զրկել են Սահմանադրական փոփոխությունների նախագիծը ստորագրելու իրավունքից: Եւ այս ամենից հետո անհեթեթ պատճառաբանությամբ «Լուսավոր Հայաստանն» առայժմ չի միանում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախաձեռնած ստորագրահավաքին:

Ընդամենն ընդգծենք, որ ինչպես յուրաքանչյուր մարդ, այդպես էլ կուսակցություն ունենում է իր աստեղային պահը, եւ եթե այն բաց է թողնում, ապա շեշտակի արագությամբ գլորվում եւ հայտնվում է անդունդում: Մարուքյանը սխալվեց: Մարուքյանն ընտրեց Նիկոլ Փաշինյանի հետ բազառ անելու տարբերակը:

Էդմոնը որոշեց վերածվել Նիկոլի խաղալիքի եւ կոպիտ, շատ կոպիտ սխալ գործեց: Պետությունը, ՀՀ քաղաքացին դեռ ուժ կգտնի հաղթահարել այս մղձավանջը, բայց «Լուսավոր Հայաստանն» այդ հնարավորությունը չունի: «Լուսավոր Հայաստանը» որպես քաղաքական ուժ այսօր մահացավ:

Եւ Էդմոնը թող չզարմանա, եթե առաջիկայում դատախազը մտնի Ազգային ժողով եւ խնդրի պատգամավորական անձեռնմխելիությունից զրկել պատգամավոր Էդմոն Մարուքյանին, հիշեցնելով 2012 թվականի իրադարձությունները:

Հիշեցնենք, որ լրատվամիջոցները, քաղաքական գործիչները ասել եւ գրել են, որ 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ Էդմոն Մարուքյանը պատգամավոր է ընտրվել՝ կեղծելով պետական մի շարք փաստաթղթեր եւ քրեական հանցագործության է դրդել Ոստիկանության անձնագրային ծառայությանն ու Ազգային Անվտանգության ծառայությանը։ 2009 թվականի հունիսի 13-ից մինչեւ 2010 թվականի օգոստոսի 30-ը Մարուքյանը բացակայել է Հայաստանից, այսինքն՝ 1 տարի 17 օր վերջինս Հայաստանում չի եղել, սակայն Ոստիկանության անձնագրային ծառայությունը Մարուքյանին տեղեկանք է տվել առ այն, որ քաղաքացի Էդմոն Մարուքյանը վերջին հինգ տարում մշտապես բնակվել է Հայաստանում։ Իսկ նա հաստատ չէր կարող լինել միաժամանակ ե՛ւ Հայաստանում ե՛ւ ուսանել Միացյալ նահանգներում։

Շանտաժի չենթարկված Գագիկ Ծառուկյանն ու հարգանքի արժանի ԲՀԿ-ական մյուս պատգամավորները, եւ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը եւ դատարանի բարձր արժանապատվություն ունեցող մյուս դատավորները հաղթել են: Նրանք դեռ երկար ժամանակ լինելու են իրադարձությունների կենտրոնում, իսկ Էդմոն Մարուքյանն ընտրեց կործանման տանող ճանապարհը եւ հիմա թող սպասի, թե երբ է դատախազն իր հարցով մտնելու Ազգային ժողով:

«Լուսավոր Հայաստանը» կործանվեց: Սա արդեն կատարված փաստ է, բայց այդ կուսակցությունում կան արժանապատիվ մարդիկ, որոնք հաստատ չեն ցանկանա, որ Էդմոնի ձեռքից բռնած հայտնվեն անդունդում: Նրանք հիմա իրենց քայլը պետք է անեն, իհարկե, չմոռանալաով խմբակցության գործող ղեկավարին հարցնել՝ Էդմոն, ծախվը՞մ ես:

Գեղամ Նազարյան
Քաղաքագետ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>