Ընկճվելու ոչ մի բան չունենք. Ռոզա Ծառուկյան Փաշինյանի բռնատիրական ռեժիմը ամեն գնով պաշտպանող Ֆրանսիայի դեսպանատան հուլիսի 14-ի միջոցառմանը ներկա հյուրերի մի մասը սննդից թունավորվել է «Այսօրվանից պետք է պատրաստվեն հնարավոր զարգացումներին». «Փաստ»
19
Սարսափելի իրողությունն այն է, որ ենթադրությունների հիման վրա յուրաքանչյուր մեկին կարող են մեղադրանք ներկայացնել ու կալանավորել, խոշտանգել, բարի համբավն ու պատիվը արատավորել Իրանը դադարեցրել է կատարել Վաշինգտոնի հետ կնքված հուշագրով ստանձնած իր պարտավորությունները. ԱԳՆ Քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի կալանքի հարցով դատական նիստը՝ հուլիսի 21-ին Արեգնազ Մանուկյանին երեխայի հետ շփումից զրկելը խոշտանգման էլեմենտ է պարունակում․ Սողոյան «Դաժան անմարդկային վերաբերմունք, հոգեբանական խոշտանգում». իրավապաշտպանը՝ Արեգնազ Մանուկյանի կալանավորման մասին Գործ «կարելու» Ն․Փ․–ական «արվեստը». Անդրանիկ Թևանյան Գագիկ Ծառուկյանի կալանքի դեմ բողոքը մուտքագրվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան. Փաստաբան Ազատություն քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանին, ազատություն բոլոր քաղբանտարկյալներին Զորակցության խոսքեր ու աղոթք՝ Մոսկվայի եկեղեցում. հայ համայնքը Ծառուկյանի հետ է. «Կենտրոն» ՀԸ անդրադարձը Նոր էսկալացիայի պատասխանատվությունը բարդելու են ընդդիմության վրա. Մանուկ Սուքիասյան Պատերազմ Արցախում
Մուրացան փողոցից 15-ամյա տղա է տեղափոխվել հիվանդանոց. նոր մանրամասներ զինված միջադեպից Կրակոցներ՝ Երևանում. կա զոհ. դեպքի վայրում հայտնաբերվել է «Mercedes G» մակնիշի ավտոմեքենա` կրակոցի հետքերով Ընկճվելու ոչ մի բան չունենք. Ռոզա Ծառուկյան Սարսափելի իրողությունն այն է, որ ենթադրությունների հիման վրա յուրաքանչյուր մեկին կարող են մեղադրանք ներկայացնել ու կալանավորել, խոշտանգել, բարի համբավն ու պատիվը արատավորել Ավետիք Չալաբյանի դեմ հարուցել էին խայտառակ, ամբողջությամբ ապօրինի մի գործ, որ չես կարող անտարբեր անցնել. Ալեքսանյան Ադրբեջանում 6 երկրի մասնակցությամբ զորավարժություններ են նախատեսվում Բագրատ Սրբազանն իր կյանքի լավագույն տարիները նվիրել է Աստծո փառքին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու զորացմանը. Տեր Վրթանես Ուժեղ քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մարզի բնակավայրերի էլեկտրահաղորդման գծերի հենասյուները. 4 բնակավայր մնացել է առանց հոսանքի Իրանը դադարեցրել է կատարել Վաշինգտոնի հետ կնքված հուշագրով ստանձնած իր պարտավորությունները. ԱԳՆ Քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի կալանքի հարցով դատական նիստը՝ հուլիսի 21-ին Հնագետները բացահայտում են Ջավախքի 6000-ամյա պատմությունը «Անհավանական է». Մեսսին մեկնաբանել է 5-ամսական Յամալի հետ լուսանկարը Բագրավանում կարկուտի հետեւանքով ցորենի եւ գարիի դաշտերը մեծ վնասներ են կրել, որոշ տեղերում՝ մինչեւ 100 տոկոս Այս գիշերվա ընթացքում Բյուրեղավանում աղիքային վարակի ախտանշաններով ևս 14 կանչ է ստացվել Փաշինյանի բռնատիրական ռեժիմը ամեն գնով պաշտպանող Ֆրանսիայի դեսպանատան հուլիսի 14-ի միջոցառմանը ներկա հյուրերի մի մասը սննդից թունավորվել է Անգլիայում մինչև 16 տարեկան երեխաներին կարգելվի գնել էներգետիկ ըմպելիքներ Չնայած իր կրած հսկայական վնասներին՝, և՜ դիվանագիտական, և՛ ռազմական ճակատներում Իրանը բավականին արդյունավետ է պաշտպանվում. Զաքարյան Արեգնազ Մանուկյանին երեխայի հետ շփումից զրկելը խոշտանգման էլեմենտ է պարունակում․ Սողոյան «Այսօրվանից պետք է պատրաստվեն հնարավոր զարգացումներին». «Փաստ» Ազգային ինքնության հետևողական ջնջումը շարունակվում է. «Փաստ» Սեփականության իրավունքի «ռեքվիեմը»՝ կանխատեսելի ծանր հետևանքներով. «Փաստ» Մեր երկրից իսպառ վերացել է շարժումը «Դաժան անմարդկային վերաբերմունք, հոգեբանական խոշտանգում». իրավապաշտպանը՝ Արեգնազ Մանուկյանի կալանավորման մասին Թեղուտի հանքավայրը հանձնվել է ամերիկյան ընկերությանը Գործ «կարելու» Ն․Փ․–ական «արվեստը». Անդրանիկ Թևանյան Վարդան Ղուկասյանի խափանման միջոց կալանքը փոխարինվեց տնային կալանքով Մեծ հավաք՝ ԱՄՆ-ում. հայերի մաղթանքն է, որ Գագիկ Ծառուկյանն օր առաջ լինի ազատության մեջ Գագիկ Ծառուկյանի կալանքի դեմ բողոքը մուտքագրվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան. Փաստաբան Դատախազը միջնորդեց 3 ամսով երկարաձգել քաղբանտարկյալ Վարդան Ղուկասյանի խափանման միջոց կալանքը Հունիսի 6-ին Ստեփանավանում տեղացած կարկուտը վնասել է 1090 մեքենա

ԱԱԾ Արարատի մարզային վարչության պետին մեղադրանք է առաջադրվել. նա կալանավորված է. Տեսանյութ

ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների, ինչպես նաև համալիր օպերատիվ-հետախուզական արդյունավետ միջոցառումների շնորհիվ հնարավոր է եղել բացահայտել Արարատի մարզի համայնքապատկան հողամասերը պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց դրդմամբ ապօրինի օտարելու, ձևական աճուրդներ կազմակերպելու, համայնքներին առանձնապես խոշոր չափերի վնաս պատճառելու, պետական ծառայություն իրականացնող անձանց կողմից հանցագործությունը թաքցնելու դեպքեր: Դրանցում ներգրավված են եղել ինչպես Արարատի մարզի Մխչյան, Շահումյան համայնքների, Արարատի մարզպետարանի, այնպես էլ՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության գլխավոր և ավագ խմբի պաշտոններ զբաղեցնող անձինք: Այս մասին հայտնում են ԱԱԾ լրատվական ծառայությունից:

Պարզվել է, որ Ա. Հ.-ն, զբաղեցնելով ՀՀ ազգային անվտանգության ծառայության Արարատի մարզային վարչության պետի պաշտոնը, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, իր սանիկի՝ Ա.Ա-ի կողմից նույն համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի նշանակության 0.9 հա մակերեսով հողամասը համայնքից երկարաժամկետ վարձակալումն առանց խոչընդոտների կազմակերպելու շահադիտական դրդումներից ելնելով, իր ենթակայության տակ գտնվող պետական ծառայություն իրականացնող Գ. Ս-ի միջոցով, նույն վարչություն է հրավիրել Մխչյան համայնքի ղեկավար Խ.Պ-ին և վերջինիս կամքի ու գիտակցության վրա ներազդելով՝ դրդել է չարաշահել իր պաշտոնեական դիրքը, այն է՝ ուղղորդել է առանց խոչընդոտների կազմակերպել և ցածր վարձավճարի դիմաց երկարաժամկետ կարգով հիշյալ հողատարածքը օգտագործման տրամադրել Ա.Ա-ին կամ ձևական աճուրդի կազմակերպմամբ օտարել այն:

Արդյունքում համայնքի ղեկավարը՝ իշխանության ներկայացուցչի գործառույթներով օժտված պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի դրդմամբ, նախնական համաձայնության գալով համայնքի ավագանու անդամների հետ, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, հակաօրինական գործողություն կատարելու դիտավորությամբ, Ա.Հ-ի հետ նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ընդհանուր 11.117.800 ՀՀ դրամ կադաստրային արժողությամբ համայնքապատկան հողամասի մեկնարկային գինը սահմանել է զգալիորեն ցածր՝ 5.850.000 ՀՀ դրամ՝ այդ կերպ հնարավորություն տալով Ա.Ա-ին աճուրդային մեկնարկային գնից մեկ քայլ կատարելու միջոցով ճանաչվել հաղթող: Արդյունքում, կայացված ձևական աճուրդի ընթացքում Ա. Ա-ն, ընդամենը 250.000 ՀՀ դրամի չափով մեկ քայլ կատարելով, ճանաչվել է մրցույթի հաղթող և 6.100.000 ՀՀ դրամով ձեռք է բերել փաստացի 11.117.800 ՀՀ դրամ կադաստրային արժեքով համայնքապատկան գույքը և դրա նկատմամբ գրանցել սեփականության իր իրավունքը, որի հետևանքով համայնքը զրկվել է իր սեփականություն հանդիսացող գույքի օտարման դիմաց առանձնապես խոշոր չափերի՝ 5.017.800 ՀՀ դրամի չափով, եկամուտ ստանալու իրական հնարավորությունից, որն էական վնաս է պատճառել համայնքի օրինական շահերին՝ անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանքներ։

Մինչդատական վարույթի ընթացքում ձեռք է բերվել նաև բավարար ապացույցների համակցություն առ այն, որ նույն պաշտոնատար անձի դրդմամբ կայացված ձևական աճուրդի արդյունքում օտարվել է նաև Արարատի մարզի Շահումյան համայնքի սեփականությունը հանդիսացող 0.2 հա և մոտ 0.4 հա մակերեսներով բնակավայրերի ու գյուղատնտեսական նշանակության հողամասերը: Արդյունքում համայնքապատկան գույքը վաճառվել է ընդամենը 1.705.000 ՀՀ դրամ արժեքով իսկ համայնքը զրկվել է օրինական վաճառքի արդյունքում բարձր եկամուտներ ստանալու հնարավորությունից։

Նույն գործի շրջանակներում ձեռք է բերվել բավարար ապացույցների համակցություն առ այն, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձինք, քրեադատավարական օրենքով սահմանված կարգով, «Արտաշատ» ջրօգտագործողների ընկերության պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերի յուրացման դեպքին ընթացք չեն տվել, առերևույթ կատարված հանցագործության բացահայտման ուղղությամբ որևէ միջոցներ չեն ձեռնարկել:

Նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության պայմաններում Արարատի մարզի Մխչյան, Շահումյան համայնքների ղեկավարները ներգրավվել են որպես մեղադրյալ և նրանց մեղադրանք է առաջադրվել համապատասխանաբար ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 308-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննական մարմնի՝ որոշմամբ Ա.Հ-ն ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով: Դատարանի որոշմամբ Ա.Հ-ն կալանավորվել է:

Նույն գործի շրջանակներում կասկածյալի դատավարական կարգավիճակում հարցաքննվել են նաև ՀՀ Արարատի մարզպետարանի հողաշինության բաժնի պետը, ՀՀ ԱԱԾ Արարատի ՄՎ Արտաշատի բաժնի պետը և նույն բաժնի օպեր լիազորը, որոնք տվել են խոստովանական ցուցմունքներ:

Ձեռնարկվում են ակտիվ միջոցառումներ՝ պետական ծառայություն իրականացնող անձանց ներգրավմամբ այլ հանցավոր դրսևորումները բացահայտելու և համարժեք քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:

Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ համակարգում ինքնամաքրման գործընթացը կրելու է շարունակական բնույթ և Ծառայությունը ցուցաբերելու է առավել անհանդուրժողական մոտեցում՝ համակարգում առկա արատավոր երևույթները բացառելու և օրենքի առջև հավասարության սկզբունքն անշեղորեն կենսագործելու ուղղությամբ:

ՀՀ ԱԱԾ այլ պաշտոնյաների կողմից հնարավոր նմանատիպ գործողություններից տուժած քաղաքացիներին կոչ ենք անում դիմել Ազգային անվտանգության ծառայություն՝ միաժամանակ երաշխավորելով դիմող քաղաքացիների անվտանգությունը և անձի գաղտնիությունը:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>