Ու՞մ երեխաների կյանքի հաշվին եք Ռուսաստանի դեմ թշնամանում. Բագրատ Միկոյան Դու ո՞վ ես, որ որոշես՝ ով ինչպես պետք է ապրի․ Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանին ՊՆ-ն ինքնասպանությունների թվերը թաքցնում է. ինչո՞ւ է վիճակագրությունը գաղտնի. «Ժողովուրդ»
4
Կաթողիկոսի ու վեց սրբազանների գործով նոր դատավորը դիմել է Վճռաբեկ դատարան Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացնելու հարցը Ինչ պայմանավորվեցին Պուտինն ու Փաշինյանը Բիշքեկում «Իմ «մեղքն», ըստ դատախազության, այն է, որ քաղաքական գործիչ եմ, ունեմ ընդդիմադիր հայացքներ»,- Անդրանիկ Թևանյան Աստված չանի Պուտինի ասածն իրականություն դառնա․ մղձավանջ է սպասվում․ Մանուկ Սուքիասյան ԵՄ–ին անդամակցելու Հայաստանի ցանկությունը շատ շուտով կվերանա. Սերգեյ Լավրով Հայաստանի արցախացման վտանգներն ու Անդրանիկ Թևանյանի բանտարկությունը Այս դատավարությունը պետք է դիտարկել որպես Հայաստանը աշխարհաքաղաքական կոնֆլիկտի տարածք սարքելու հերթական օղակներից մեկը. քաղաքագետ Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ․ Պուտին (տեսանյութ) Հայաստանը նեոֆաշիզմի և պանթուրքիզմի կերակրասեղանին Պատերազմ Արցախում
Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի վաղը. Փաստաբանը մանրամասնում է Կաթողիկոսի ու վեց սրբազանների գործով նոր դատավորը դիմել է Վճռաբեկ դատարան Փաշինյանն Արևմուտքին բացի հակառnւuականnւթյnւնից որևէ առաջարկելու բան չունի. Մամիջանյան Քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքով Ու՞մ երեխաների կյանքի հաշվին եք Ռուսաստանի դեմ թշնամանում. Բագրատ Միկոյան Դատական նիստ՝ Բագրատ սրբազանի վերաբերյալ շինծու գործով Դու ո՞վ ես, որ որոշես՝ ով ինչպես պետք է ապրի․ Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանին Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացնելու հարցը Փաշինյանը, իր խոսքից դատելով, գոհունակություն, հրճվանք և ցնծություն է ապրել՝ տեսնելով Գագիկ Խաչատրյանին )կտտանքների ենթարկելու կադրերը ՀՀ–ից 102-րդ ռազմաբազան դուրս բերելու պատրաստակամության մասին Պուտինի հայտարարությունը ուղերձ էր Փաշինյանին. քաղտեխնոլոգ ՊՆ-ն ինքնասպանությունների թվերը թաքցնում է. ինչո՞ւ է վիճակագրությունը գաղտնի. «Ժողովուրդ» Ինչ պայմանավորվեցին Պուտինն ու Փաշինյանը Բիշքեկում ՌԴ ռազմաբազան մեզ համար կենսական չէ, եթե որոշեն հանել, չենք առարկի. Նիկոլ Փաշինյան Փաշինյանի իշխանության շրջանի մուլտիսեփականատեր Նարեկ Նալբանդյանը ձեռք է բերել նաևՀրազդանի ցեմենտի գործարանը Փաշինյանը Եվրամիության հարցում էլի խաբել է. մաս 239. «Ժողովուրդ» «Իմ «մեղքն», ըստ դատախազության, այն է, որ քաղաքական գործիչ եմ, ունեմ ընդդիմադիր հայացքներ»,- Անդրանիկ Թևանյան «Հրապարակ»․ ՔՊ-ն կչեղարկի՞ ԵՄ-ին անդամակցության օրենքը Թուրքերն եկել են, որ տեսնեն, թե հայերին մորթելուց հետո, ինչ տնտեսություն են զավթելու Եթե Հայաստանը վիզաներ մտցնի, դա կլինի քայլ հենց Երևանի դեմ. Զախարովա Աստված չանի Պուտինի ասածն իրականություն դառնա․ մղձավանջ է սպասվում․ Մանուկ Սուքիասյան ԵՄ–ին անդամակցելու Հայաստանի ցանկությունը շատ շուտով կվերանա. Սերգեյ Լավրով Ստանձնած պարտավորությունները կատարելու ճանապարհին. «Փաստ» ԵԱՏՄ-ում ՀՀ անդամակցությունը կսառեցվի, Փաշինյանը քաղաքական կարգավիճակը կփոխվի. քաղաքագետ Դատավորը տեսնում է՝ մարդն անգիտակից պառկած է, ասում է, չէ, մարդը կարող է վազելով փախնի. Արա Ղազարյան Վեհափառ հայրապետի և եպիսկոպոսների գործով դատավոր Վահագն Մելիքյանը ցանկացած պահի կարող է հայտնվել մեղադրյալի աթոռին Հստակ է, որ Պուտինը երեկ հայտարարեց Հայատանում իշխանափոխության ռուսական վերջնախաղի մեկնարկը. Բալյան Հորս կալանավորել են, քանի որ Փաշինյանը դեռևս զիջումներ ունի անելու Ադրբեջանին․ Լևոն Քոչարյան Ողբերգական վթար Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում. նախնական տվյալներով՝ 5 հոգի մահացել են Հայաստանի համար «Ռուսական երկաթուղիների՝ իբր «տոքսիկ» լինելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները որևէ կապ չունեն իրականության հետ. Օվերչուկ Իրանում ամերիկյան հարձակումների հետևանքով զոհվել է 19 մարդ

Քննչական մարմինները պահանջում են ԲԴԽ նախագահին հրապարակային ներողություն խնդրել. Հայտարարություն

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը, ՀՀ քննչական կոմիտեն եւՀՀ ՊԵԿ քննչական վարչությունը ԲԴԽ նախագահ  Ռուբեն Վարդազարյանի հայտարարությունները որակում են վիրավորանք իրենց աշխատակիցների հասցեին, եւ պահանջում են, որ ԲԴԽ նախագահը հրապարակային ներողություն խնդրի։

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Ի պատասխան ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի հայտարարությունների

23.06.2020թ.-ին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի շրջանակներում Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը, Արամ Աբրահամյանի հետ զրույցում անդրադառնալով դատական իշխանության նկատմամբ հանրության շրջանում անվստահության հարցին, հայտարարել է, որ մենք ունենք ոչ այնքան գրագետ քննչական մարմիններ, մենք ունենք ոչ պատշաճ դատախազական հսկողություն, եւ որ վերջիններս անորակ քննած գործը ուղղակի շպրտում են դատարան: Ռուբեն Վարդազարյանը նաեւ նշել է, որ մենք չունենք անգրագետ դատավոր:

Այս առնչությամբ անհրաժեշտ ենք համարում պարզաբանել, որ Ռուբեն Վարդազարյանի կողմից քննչական մարմիններին տրված` վերը նշված ընդհանրական բնույթի եւ ԲԴԽ նախագահին ոչ հարիր որակումները վիրավորում են նախաքննական մարմինների աշխատակիցներին` ստվերելով նրանց կողմից իրականացվող բարդ, բարձր պատասխանատվություն պահանջող աշխատանքը: Իհարկե, հնարավոր է, որ նախաքննական մարմիններում լինեն քննիչներ, որոնց մասնագիտական որակները դեռեւս բարելավման կարիք ունեն, սակայն, չբացառելով հանդերձ այդ հանգամանքը, վստահեցնում ենք, որ քննչական համակարգում այսօր բազմաթիվ են իրենց գործին նվիրված, իրավաբանական փայլուն գիտելիքներ ունեցող, սկզբունքային ու բարոյական բարձր հատկանիշներով օժտված արհեստավարժ քննիչները, որոնք, ջանք ու եռանդ չխնայելով, արդյունավետ եւ որակյալ քննություն են իրականացնում անգամ ամենաբարդ, ուժերի գերլարում պահանջող քրեական գործերով:

Եվ եթե Ռուբեն Վարդազարյանն իր խոսքում նշում է, որ ցանկացած դատավորի հասցեին հնչեցրած հայհոյանքն ընկալվում է, որ 240-ին են հայհոյում, ապա նույն կերպ պարոն Վարդազարյանն իր գնահատականներով վիրավորում է նախաքննական մարմինների հարյուրավոր քննիչների:

Կարծում ենք, որ ԲԴԽ նախագահի` նախաքննական մարմիններին ուղղված սուբյեկտիվ գնահատականները ոչ միայն փաստարկված եւ հիմնավոր չեն, այլ նաեւ չեն բխում պաշտոնատար անձի զբաղեցրած կարգավիճակից եւ էթիկայի կանոններից:

Ակնկալում ենք, որ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանն իր հնչեցրած վիրավորական բնույթի դատողությունների համար առնվազն հրապարակային ներողություն կխնդրի նախաքննական մարմինների աշխատակիցներից եւ այսուհետ կդրսեւորի անհրաժեշտ զսպվածություն` զերծ մնալով քննչական մարմինների աշխատանքի վերաբերյալ չհիմնավորված եւ ոչ կոռեկտ հայտարարություններ հնչեցնելուց»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>