Նախագահ Արմեն Սարգսյանը «ինքնամոռաց աշխատում է». Ռուբեն Մելիքյան
Դիտել նաև
Ռուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողություն
«Եկել են ինձ ձերբակալելու»․ Ռուբեն Հակոբյան
Քիչ առաջ ԲՀԿ-ից գողացան 5 մանդատը. Մելիքյան
Ռուբեն Վարդանյանին կարտահանձնե՞ն Ուկրաինա
Ստալինյան քարտեզի ուրվագիծ տեղադրելը բանակի քաղաքականացման վառ դրսևորում է. Մելիքյան
«Իրավական ուղի» իրավապաշտպան կազմակերպության համահիմնադիր Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Նախագահ Արմեն Սարգսյանը «ինքնամոռաց աշխատում է»։ Գիշերվա կեսին ստորագրել է Սահմանադրական փոփոխությունները ստորագրելու (կամ ՍԴ ուղարկելու) լիազորությունից նախագահին (այսինքն՝ ինքն իրեն) զրկելու մասին օրինագծերը, որպեսզի առավոտյան «Պաշտոնական տեղեկագրում» հրապարակեն ու ուժի մեջ մտցնեն։
Փաստորեն, հաստատվում է այն վարկածը, որ Սահմանադրական կարգը տապալելու ու ՍԴ լիազորությունները յուրացնելու հարցում եղել է հստակ նախնական պայմանավորվածություն։
Այս պահին միակ չպարզաբանված հարցն այն է մնացել, թե արդյո՞ք պայմանավորվածությունը եղել է երկկողմ, թե եռակողմ։ Դա էլ կպարզաբանվի մի քանի ժամից»։

