Էջմիածնի բնակիչների ամենօրյա ճանապարհն անմարդկային վիճակում է (տեսանյութ) Մեր բոլոր արժեհամակարգերը հիմա ջարդում են. մենք`որպես սոցիում, այժմ շատ վտանգավոր փուլում ենք գտնվում. Ստեփան Դանիելյան (տեսանյութ) ՔՊ-ն Վաղարշապատում պարգևավճարներ է բաժանել, բարձրացրել իրենց աշխատավարձը, թանկացրել մանկապարտեզների երկարօրյաների վարձը (տեսանյութ)
10
Ինչո՞ւ և ո՞վ ջրի երես դուրս բերեց Էպշտեյնի գործը, և ի՞նչ հետևանքների դա կարող է հանգեցնել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի ու Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը «Մայր Հայաստանի» ակցիան Վենսի այցի կապակցությամբ (տեսանյութ, լուսանկար) «Մայր Հայաստան» շարժման հայտարարությունը ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հայաստանյան այցի կապակցությամբ Ինչպես հասնել երաշխավորված խաղաղության (տեսանյութ) Պանդորայի արկղը դուք եք բացել, պատմական սխալ եք թույլ տվել. Արա Զոհրաբյանը՝ դատավորին Փոսալցման համար մսխված 4 մլրդ դրամը խառնվել է աղի հետ ու դարձել պարգևավճար ԱՄՆ փոխնախագահն է գալիս․ Երևանի մի քանի փողոցներում կլինեն երթևեկության սահմանափակումներ «Մայր Հայաստան»-ի հանդիպումն արցախցիների հետ (տեսանյութ) Էլի զոհ բանակում. ՊՆ N զորամասում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Դավիթ Մանուկյանի դին Պատերազմ Արցախում
Ինչո՞ւ և ո՞վ ջրի երես դուրս բերեց Էպշտեյնի գործը, և ի՞նչ հետևանքների դա կարող է հանգեցնել Փաշինյանն ու Վենսը ստորագրել են Միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության մասին համատեղ հայտարարություն ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի ու Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը «Մայր Հայաստանի» ակցիան Վենսի այցի կապակցությամբ (տեսանյութ, լուսանկար) ԱՄՆ փոխնագահը Երևանում է Քրեական ոստիկանները հանցավոր խումբ են բացահայտել. կատարվել են մեծամասշտաբ խուզարկություններ, կան ձերբակալվածներ Այսօր 17:00-ից 21:00-ն չի գործի մետրոյի Մարշալ Բաղրամյան կայարանը «Մայր Հայաստան» շարժման հայտարարությունը ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հայաստանյան այցի կապակցությամբ Հայաստանի կապիտուլյացիան ձմեռային օլիմպիադայում Վենսի աշխատակազմը հաստատել է Բագրատ սրբազանի նամակի ստացումը և հայտնել իր շնորհակալությունը Հնարավոր դարձրեք Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգ վերադարձը. Արցախի ԱԺ նախագահի բաց նամակը՝ ԱՄՆ փոխնախագահին ԱՄՆ-ի 20-ից ավելի ռազմատրանսպորտային ինքնաթիռներ են ժամանել Հայաստան և Ադրբեջան ԱԺ-ի մոտ մեծ թվով ոստիկաններ են բերվել. անհետ կորած զինծառայողների հարազատները պահանջում են հանրայնացնել 44-օրյայի զեկույցը Ինչպես հասնել երաշխավորված խաղաղության (տեսանյութ) Երկու օր առաջ մաhացած պայմանագրային զինծառայող Դավիթ Մանուկյանը 22 տարեկան էր․ դեպքից երկու օր առաջ տանն է եղել Հայ պատանդների ազատ արձակման պահանջով հավաքը տեղի կունենա ՀՀ նախագահի նստավայրի դիմաց Պանդորայի արկղը դուք եք բացել, պատմական սխալ եք թույլ տվել. Արա Զոհրաբյանը՝ դատավորին Փոսալցման համար մսխված 4 մլրդ դրամը խառնվել է աղի հետ ու դարձել պարգևավճար Վարդաշեն թաղամասի բնակիչները ցեխաշաղախ են իրենց տուն հասնում (տեսանյութ) Էջմիածնի բնակիչների ամենօրյա ճանապարհն անմարդկային վիճակում է (տեսանյութ) Ի՞նչ է արել Գագիկ Մելքոնյանը Վահագն Ալեքսանյանի ներքնաշորերը (տեսանյութ) Նիկոլենց «սրտի օլիգարխ» Սամվել Ալեքսանյանը (տեսանյութ) Այս տեքստը ձեզ հաստատ կհասնի, միսթր Վենս. Ռուբեն Մխիթարյան Որոշում․ փաստաթուղթ․ Արամուսում 4 անձ սպանողին կտանեն համալիր փորձաքննության Ապրիլի 1-ից ՀՀ ողջ տարածքում կենսաթոշակները և նպաստները կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակով ԿԸՀ արտահերթ նիստ՝ ԱԺ ընտրությունների հիմնական գործողությունների ժամանակացույցի հաստատման օրակարգով ԱՄՆ փոխնախագահն է գալիս․ Երևանի մի քանի փողոցներում կլինեն երթևեկության սահմանափակումներ Մեր բոլոր արժեհամակարգերը հիմա ջարդում են. մենք`որպես սոցիում, այժմ շատ վտանգավոր փուլում ենք գտնվում. Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Պարգևավճարների թեմայով «գլադիատորական մարտեր» են կառավարությունում (տեսանյութ) ՔՊ-ն Վաղարշապատում պարգևավճարներ է բաժանել, բարձրացրել իրենց աշխատավարձը, թանկացրել մանկապարտեզների երկարօրյաների վարձը (տեսանյութ)

Հայաստանի ռազմական էլիտայի ընդվզումը

Ակնհայտ է, որ այսօր Հայաստանի ռազմական էլիտան կենտրոնացած է հիմնականում Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքում եւ դրա շուրջ, կամ էլ գտնվում է կալանավայրերում ու բանտերում: Գործող իշխանության մեջ եղածը ոչ ռազմական է եւ ոչ էլ էլիտա:

Ազգային բանակի լուսահոգի սպարապետ Վազգեն Սարգսյանը՝ ով 1996-ին, ապաեւ 1998-ին փաստացի աջակցեց ընտրակեղծարարության ավանդույթի հիմնադրմանն ու պետական իշխանության բռնազավթմանը՝ ի վերջո հասկացավ ոչ-լեգիտիմ, ժողովրդի վրա չհենված, թույլ իշխանության առկայության կործանարար հետեւանքները երկրի անվտանգության համար: Հասկացավ թե ինչ չարիք է կոռուպցիան ցանկացած, այն էլ՝ չավարտված պատերազմի մեջ գտնվող երկրի համար: Նա մեկ անգամ չէ որ կրկնեց, որ թեեւ ճակատամարտը հաղթել ենք, սակայն քանի դեռ տնտեսապես հզոր չենք՝ հաջողության եւ վերջնական հաղթանակի ակնկալիք ունենալ չենք կարող: Եվ նրա բնատուր քաղաքական ջիղը, երկրի համար սրտացավությունը եւ ժողովրդի հանդեպ խորը սերը օգնեցին նրան գտնել լավագույն լուծումը՝ 1999-ին միավորվելով մեկ տարի առաջվա նախագահական ընտրությունների ժամանակ ժողովրդի բացարձակ մեծամասնության քվեն ստացած Կարեն Դեմիրճյանի հետ Միասնություն դաշինքում եւ ազատ ընտրությունների միջոցով 1991-ից ի վեր առաջին անգամ լեգիտիմ Ազգային ժողով եւ Կառավարություն ձեւավորել: Ժողովուրդը ներեց նրան, քանի որ նրան ներել էր իր՝ ժողովրդի ընտրյալը՝ Կարեն Դեմիրճյանը: Ժողովուրդը վստահեց իր ընտրյալի քաղաքական հասունությանը եւ հաշվարկին:

Ուժեղ այդ իշխանությունը հստակ քայլեր սկսեց ձեռնարկել կոռուպցիայի եւ ստվերի դեմ. վարչապետը սկսեց պահանջել հարկերի լիարժեք մուծում բոլորից՝ ներառյալ սեփական եղբոր ղեկավարած գործարանից: Այս իշխանությունը սկսեց նաեւ հաջողությամբ հակառակվել արտաքին ճնշումներին Արցախի հարցում եւ պաշտպանել հայկական նորաստեղծ պետությունների շահերն ու ինքնիշխանությունը: Այդպիսի իշխանությունը շահեկան էր Հայաստանի ժողովրդի, բայց ոչ երբեք Հայաստանի գաղութարարների, ինչպես նաեւ ներքին թշնամիների համար՝ օտարերկրյա հատուկ ծառայությունների բարձրաստիճան սպասարկուներից բաղկացած այդ 5-րդ շարասյան: Եւ հայ ժողովուրդը գլխատվեց, նրա ռազմաքաղաքական էլիտայի առանցքը ֆիզիկապես ոչնչացվեց ինչպես որ բազմիցս է եղել հազարամյակների մեր պատմության ընթացքում: Ընդ որում, ինչպես Վազգենին զգուշացրել էր Վանո Սիրադեղյանը իր հայտնի նամակում՝ բորենիները նախ կտրեցին նրա ձեռքերը՝ ուժային ոլորտի առանցքային դեմքեր, ՀՀ պաշտպանության փոխնախարար, գնդապետ Վահրամ Խորխոռունուն ու ՀՀ ՆԳ եւ ԱԱ փոխնախարար, գեներալ-մայոր Արծրուն Մարգարյանին: Մինչ այդ, դեռ 1998-ի օգոստոսի 6-ին արդեն սպանել էին ՀՀ գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյանին:

Սակայն Գոբլի խելահեղ նախագծի հենքի վրա կազմված Քի-Վեստյան ծրագիրը, որով անգամ Մեղրու վրա վերահսկողությունն էինք կորցնում՝ ամեն դեպքում տապալվեց: “Տարածքներ՝ իշխանության դիմաց” մինչ այդ համաձայնեցրած ծրագիրը Քոչարյանը փոխարինեց “Գույք՝ իշխանության դիմաց” ծրագրով:

1999-ից 14 տարի անց երկրի ինքնիշխանության կորստի դեմ խաղաղ գործողությամբ ընդվզած Շանթ Հարությունյանը՝ իր մյուս ազատամարտիկ ընկերների հետ հայտնվեցին բանտերում:

1999-ից 17 տարի անց, Սասնա Ծռերը՝ ազատամարտիկներ եւ կադրային սպաներ՝ իրենց ծայրահեղ եւ ինքնազոհ քայլով տապալեցին Սերժ Սարգսյանի կողմից Կազանյան փաստաթղթի նորացված տարբերակի ստորագրումը: Մի ծրագիր, որով “խաղաղության դիմաց” ալիեւյան արյունարբու ռեժիմի ղեկավարած Ադրբեջանին հանձնվելու էին Արցախի Հանրապետության նախ 5 ապաեւ 2 շրջաններ՝ անվտանգության եւ ապագայի հետ միասին: Ի դեպ, Սասնա Ծռերի պահանջներին զորակցող ժողովրդական ինքնաբուխ շարժման համակարգողներից էր ԱՍԱԼԱ-ի մարտիկ Ալեք Ենիգոմշյանը, իսկ Ծռերի եւ նրանց պաահնջները կիսող, փողոց դուրս եկած ժողովրդի դեմ պատժիչ գործողությանը Սեյրան Օհանյանի ղեկավարած բանակը չմասնակցեց, ինչը վերջերս հատուկ գնահատականի արժանացավ Ալեք Ենիգոմշյանի կողմից:

Սամվել Բաբայանը 2016թ. հուլիսի 19-ին համախմբման կոչ արեց՝ ասելով, որ հայը հայի արյուն չպետք է թափի: «Վերջին մի քանի ամսվա ընթացքում իշխանությունները մի քանի խումբ են ձերբակալել՝ հայտարարելով, որ նրանք փորձում էին ահաբեկչության միջոցով զինված հեղաշրջում իրականացնել։ Հիմա էլ այս մի խմբին են ահաբեկիչ անվանում, վաղն էլ կարող են ուրիշներ ի հայտ գալ։ Ի՞նչ է՝ վերջում ամբողջ ժողովրդի՞ն են ահաբեկիչ որակելու», - մի հարցազրույցի ընթացքում ասել էր նա։ Ավելորդ չէ նշել, որ Մարաշի զինված խմբի գործով չապացուցված մեղադրանքներ են առաջադրված ոչ միայն Արթուր Վարդանյանի եւ այլ ազատամարտիկների, այլ նաեւ Վազգեն Սարգսյանի զինակից, նախկին պաշտպանության փոխնախարար Վահան Շիրխանյանի եւ ԱԱ եւ ՆԳ գնդապետ Գառնիկ Մարգարյանի դեմ:

Սակայն կազանյան փաստաթուղթը դեռ սեղանին է: Եւ Կրեմլը 2016-ի հուլիսից հետո ժամանակ տվեց Սերժ Սարգսյանին “կարգավորելու” ներքին խնդիրները, կոսմետիկ թարմացումներով, “նոր դեմքերով” ամրապնդելու սեփական իշխանությունը՝ կյանքի կոչելու համար պաշտոնապես “տարածքներ՝ խաղաղության դիմաց”, սակայն իրականում “տարածքներ՝ իշխանության դիմաց” սկզբունքի վրա հիմնված Հայաստանի ազգային շահերի զոհաբերությունը:

Հաղթանակած պատերազմի փառքով անցած Հայաստանը ձեւավորել է մի ռազմական էլիտա, որը այսօր կամ սահման է պահում, կամ կալանավորված ու բանտարկված է, կամ էլ հասկանալով որ միայն բանակաշինությամբ հնարավոր չէ Հայաստանի անվտանգության հարցը լուծել, վերջերս որոշել է մտնել քաղաքականություն: Մի քանի տասնյակ մարտական եւ կադրային գեներալներ, գնդապետներ, սպաներ, մի քանի հազար ազատամարտիկներ միավորվել են փորձառու քաղաքական գործիչների եւ թիմերի հետ մեկ Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքում՝ լուծելու համար հիմնարար ազգային-պետական խնդիրները, որոնք նրանց թույլ չեն տվել լուծել գործող վարչախմբի ագահությունը եւ կտրվածությունը ազգային-պետական շահերից տարիներ ի վեր: 2016-ի ապրիլյան պատերազմը այս որոշման համար կարեւոր նախադրյալներ ստեղծեց: Ասես վերջին կաթիլը հանդիսացավ բանակի համար՝ որոշելու խառնվել պետական կառավարման գործին, սակայն ոչ թե ռազմական հեղաշրջման ճանապարհով, ինչը կարող էր վտանգել երկրի կայությունը եւ անվտանգությունը, այլ օրինական, քաղաքակիրթ եղանակով՝ սեփական ներկայացուցիչներին գործուղելով իրական քաղաքական ոլորտ, որը Հայաստանում միայն մեկ տեղում է՝ ընդդիմության դաշտում: Սեյրան Օհանյանի եւ նրա զինակիցների այս գործելաոճը հիմնովին հերքում է իշխանությունների կողմից տարածվող այն շինծու մեղադրանքները, թե իբր Սեյրան Օհանյանը Սամվել Բաբայանի եւ մյուս ազատամարտիկների հետ նախապատրաստում են Սասնա Ծռեր-2 գործողություն:

Այսօր բանակը սրտատրոփ սպասում է իր իրական առաջնորդների քաղաքական հաջողությանը: Քաղաքականության մեջ մտած ռազմական էլիտան այսօր գրեթե նույն կարգախոսն է առաջ քաշում, որին ժամանակին Վազգեն Սարգսյանն էր հետեւում՝ Հայաստանի ու Արցախի անվտանգությունը կարող ենք ապահովել միայն տնտեսապես հզոր եւ մրցունակ լինելով: Այդ կարգախոսն անգամ ավելի է զարգացել. մեզ օդի ու ջրի պես են պետք ազատությունը, արդարությունը եւ մաքրությունը: Երկրի ռազմական էլիտան առավել քան որեւէ այլ խավ ցանկանում է խաղաղություն, որին հասնելու համար միակ ճանապարհը, սակայն, ոչ թե միակողմանի զիջումներն են հղփացած արեւելյան ռեժիմին, այլ սեփական երկրի թռիչքաձեւ, անհապաղ զարգացումը եւ հզորացումը: Իսկ դա հնարավոր է անել միայն երկրում թավշյա իշխանափոխության, ներազգային համերաշխությունը վերականգնելու, բարոյահոգեբանական մթնոլորտը առողջացնելու, իշխանությունը բիզնեսից տարանջատելու, բոլոր բիզնեսների եւ ներդրողների համար հավասար մրցակցային պայմաններ ապահովելու ու ամենակարեւորը՝ արդարադատության համակարգի անկախությունը եւ գործունակությունը ապահովելու եղանակով: Մի բան, որն անել վերից վար կոռումպացված ու սեփական պաշտոններն ու թալանի աղբյուրները պահելու համար ցանկացած ազգային-պետական շահ զոհաբերել, անգամ սեփական ժողովրդի վրա կրակել պատրաստ ՀՀԿ-ական իշխանությունը ո՛չ ցանկանում է, ո՛չ էլ ընդունակ է: 

Երկրի ռազմական վերնախավը այսօր որոշել է միավորվել երկրի իրական քաղաքական վերնախավի հետ, որի, հանձին Րաֆֆի Հովհաննիսյանի, լեգիտիմությունը ապացուցվել է 2013-ի նախագահական ընտրություններում՝ գերակա դարձնելու համար հայրենասիրության, սեփական երկրի անվտանգությամբ եւ ապագայով մտահոգության, սեփական պետականությունը հզորացնելու բնական մարդկային ձգտման արժեքները ագահության, ընչաքաղցության, որկրամոլության, խաղամոլության, հաշշամոլության, ստորաքարշության, քծնանքի, դասալքության, կարյերիզմի եւ այլ չարժեքների հանդեպ:
Այսպիսով, որ այսօր Հայաստանի ռազմական էլիտան կենտրոնացած է Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքում, կամ էլ գտնվում է կալանավայրերում ու բանտերում: Գործող իշխանության մեջ եղածը ոչ ռազմական է (Վիգեն Սարգսյան) եւ ոչ էլ էլիտա (Սերժ Սարգսյան, Մանվել, Սեյրան Սարոյան, Շմայս, Լիսկա եւ այլն.):
Ոչ ոք չի կարող բացառել, որ Հայաստանը սեփական հարստացման օբյեկտի վերածած ՀՀԿ-ական դուքյանչիներին այս անգամ էլ չի հաջողվի իրենց վերահսկողության տակ գտնվող ՆԳՆ եւ ԱԱԾ պատժիչ ջոկատների եւ դրանց հետ միավորված քրեական տարրերի միջոցով կրկին կոտրել ժողովրդին ու միավորված ազգային ռազմաքաղաքական էլիտային, ինչպես դա եղել է ոչ միայն մոտ անցյալում, այլ նաեւ շուրջ 100 տարի առաջ երբ ՆԿՎԴ-ի հայկական մասնաճյուղը ոչնչացրեց եւ կամ սիբիրներ աքսորեց Հայաստանի առաջին հանրապետության հիմնականում դաշնակցական ռազմական/սպայական եւ քաղաքական էլիտային (մի դիվային ու զավեշտալի զուգադիպությամբ մերօրյա ՆԿՎԴ-ի հենասյուներից մեկը այսօրվա Դաշնակցությունն է): Այս համատեքստում հիշեցնենք իշխող “էլիտան” ներկայացնողմի պերսոնաժի՝ Լեռնիկ Երանոսյանին, ով ՀՀ ՊՆ զորամասերից մեկի հրամանատար աշխատած տարիներին դատապարտվել Է ազատազրկման բանակում հարբած վիճակում դեբոշներ սարքելու, սպանության սպառնալիքով իր տեղակալին հետապնդելու և մի քանի այլ սկանդալային արարքներ թույլ տալու համար։ Փոխոստիկանապետ Լյովա Երանոսյանի եղբայր Լեռնիկ Երանոսյանը, հիշեցնենք, Խորենացի փողոցում ցուցարարների ուղղությամբ նռնակ նետողներից էր: Իսկ երբ այս տարվա մարտի 12-ին Ջրառատում ՕՐՕ-ի հաջող քարոզարշավից ու համագյուղացիների կողմից ընդդիմադիրների ջերմ ընդունելությունից նեղված վերջինս Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի համակիրներին ատրճանակով սպառնաց եւ պահանջեց չոքել իր առջեւ՝ վերջիններս վնասազերծում են նրան: Պատժիչ գործողությունը չուշացավ. երկու օր անց այդ մարդիկ զինված հարձակման ենթարկվեցին երանոսյանականների կողմից, դանակահարվեցին եւ ստացան հրազենային վնասվածքներ:

Մարտի 16-ին իշխող հաց գողացողների կազմակերպած հալածանքների եւ կտտանքների արդյունքում զոհվեց Հաց Բերողը՝ ազատամարտիկ Արթուր Սարգսյանը: Տեսակների պայքար է. վերգոները ոչնչացնում են մհերներին:
Մարտի 22-ին, Հաց Բերողի հրաժեշտ տալու օրը, ձերբակալվեց, ապաեւ կալանավորվեց Արցախի հերոս, արցախյան ազատամարտում հաղթած հայկական բանակի արցախյան զորքի հրամանատար Սամվել Բաբայանը: Մարդ, ով ամուր կանգնած է Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության դիրքերում: Բ26-ի ձեռնասուն լրատվամիջոցները տարածում են այն չարագույժ կանխատեսումը, թե սպասվում են Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքից նաեւ այլ ձերբակալություններ:

Սակայն ազգային էլիտայի համախմբման, դիմադրության եւ հաղթանակի այլընտրանքը երկրի ոչնչացումն է: Այլընտրանքն այն է, որ Հայաստանում շատ շուտով կարող է պարզապես բավարար թվով մարդ չլինել զինված ուժերի համալրման համար, այսինքն եւ՝ Հայաստան կարող է չլինել: Մի բան, ինչը իշխող ջեպկիրների թանկարժեք մեքենաների մգեցված պատուհանների ետեւից, ցոփ ու շվայլ կյանքի վարդագույն վարագույրների ետեւից նկատել հազիվ թե հնարավոր է: Սակայն ինչը սթափ գիտակցում են ոչ միայն քաղաքական ուժերը, այլեւ ժողովուրդը: Հենց դա է պատճառը, որ Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի հանդեպ թերահավատությունը փոխվում է վստահության որ այս դաշինքը կարող է ժողովրդի բաղձալի ու երկար փափագած հաղթանակի առաջամարտիկը դառնալ: Դրա վառ ապացույցն էր Սամվել Բաբայանի եւ մյուս բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակման պահանջով այսօրվա բազմահազարանոց հանրահավաքը եւ երթը, որոնք եւ՛ ուժերի ստուգատես էին եւ՛ ուժի ցուցադրում: Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքը ցույց տվեց, որ իշխանությունների կողմից ընտրությունները կեղծելու դեպքում միայն սեփական ուժերով կարող է փողոց հանել թավշյա հեղափոխության սկիզբը դնելու համար անհրաժեշտ քանակի եւ որակի քաղաքացիների:

Կարծես թե Հայաստանի մթնոլորտը լցնում է փոփոխությունների եւ ազատության գարնանային քամին:

Հովսեփ Խուրշուդյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>