Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Պատերազմ Արցախում
Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան

Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է երկրում պետական հեղաշրջո՞ւմ կատարել

Այն, որ Փաշինյանից այլևս ցանկացած ապօրինի գործողություն կարելի է սպասել, տեսանելի է նույնիսկ անզեն աչքերով: Նրա վերջին երկու տարվա գործողությունները հենց դա են ցույց տալիս:

Սակայն մի բան է, որ նա կատարել է քաղաքական և բարոյական տեսանկյունից անընդունելի արարքներ, և այլ բան է, եթե նա փորձի գնա բիրթ հակաօրինական քայլերի:

Մամուլում արդեն տեղեկություն կա, որ Ազգային ժողովի պատգամավորները Սահմանադրության կոպիտ խախտմամբ և առանց Սահմանադրական դատարանի համաձայնության երկու ընթերցումով պատրաստվում են ընդունել  Սահմանադրական փոփոխությունների նախագիծ՝ դադարեցնելով Սահմանադրական դատարանի դատավորների լիազորությունները։

Իբր, թե դա կատարվելու է Վենետիկի հանձնաժողովի հետ խորհրդակցելուց և նրանց կողմից «դաբրո» ստանալուց հետո:

Եթե դա համապատասխանի իրականությանը, ապա կարելի կլինի հաստատել, որ այդ օրվանից Նիկոլ Փաշինյանի իշխանությունը կդադարի լինել «լեգիտիմ»:

Օրենսդիր մարմնի կողմից դատական մարմնի ճյուղերից մեկի կազմի ապօրինի փոփոխումը կնաշանակի մեկ բան, որ Փաշինյանն ցանկանում է երկրում հաստատել իր բռնատիրական ռեժիմը: Որտեղ այլևս նա իշխանության որևէ այլ ոլորտում չի ունենա նույնիսկ ֆորմալ բնույթի հակակշիռ:

Հավելենք, որ նման բան վերջին 100 տարիների ընթացքում կատարեցին միայն նացիստները`  Հիտլերի գլխավորությամբ: Կոմունիստական հեղափոխությունները չհաշված, քանզի այստեղ այլ գործոններ էր աշխատում:

1933-ին  մարտի 24-ին Ռեյխստագը վառելու սպեցօպերացիայից մեկ ամիս անց հիտլերյան Ռեյհստագը ընդունեց մի օրենք, որը կոչվում էր «երկրի և ժողովուրդի տառապանքների վերացման համար», որի համաձայն այսուհետ կառավարությունը կարող էր ընդունել օրենքներ, որոնք այլևս չէին կարող վիճարկվել այն ժամանակվա Գերմանիայի Գերագույն դատարանի կողմից:

Հիտլերը,  չկարողանալով վերացնել երկրի Գերագույն դատարանը` որպես ինստիտուտ, չկարողանալով փոխել նրա կազմը` պարլամենտի կողմից անցկացրեց մի օրենք, որի միջոցով փաստացի երկրի Գերագույն դատարանը դարձավ սիմվոլիկ մարմին:

Հիշեցնենք, որ դրանից հետո`  հիմնվելով նաև այդ օրենքի վրա, երկրում օրենքով վերացվեցին այն փաստաբանական ընկերությունները, որոնք չէին գտնվում իշխանությունների վերահսկողության տակ:

Ռեյխստագի վառելուց հետո պաշտոնապես արգելեցին երկրի կոմկուսը, իսկ մի որոշ ժամանակ անց ընդունեցին օրենք, որի համաձայն երկրում կարող էր փաստացի գործել միայն նացիոնալ-սոցիալիստական կուսակցությունը Հիտլերի գլխավորությամբ:

Իսկ մեկ տարի անց, երբ երկրի գործադիր, օրենսդիր և դատական իշխանությունը արդեն Հիտլերի ձեռքում էր երկրում սկսվեցին լայնամաշտաբ ձերբակալություններ: Սկզբում թիրախում հայտնվեցին հրեաներն ու կոմունիստները, հետո հերթը հասավ սոցիալ-դեմոկրատներին, լիբերալներին և քրիստոնյա-դեմոկրատներին:

Այդպես երկրում հաստատվեց մարդկության ամենախավարամիտ տոտալիտար ռեժիմներից մեկը:

Մեր ժամանակներում, երբ ողջ աշխարհը ընթանում է դեմոկրատիայի զարգացման ուղիով, նման բան առանձին վերցրած որևէ երկրում այլևս հնարավոր չէ իրականացնել: Սակայն նման փորձեր, միշտ էլ տեղական, գավառամիտ բռնապետիկները փորձել են և փորձելու են իրականացնել: Լինելով պատմական տեսանկյունից խորը անգրագետ` նրանք բացի իրենց նեղ և պրիմիտիվ ամբիցիաներից այլ բանի սովորաբար ունակ չեն լինում:

Նրանց այդ ցանկությունները չեն կարող կյանքի կոչվել, սակայն երկրին կարող են լուրջ վնաս հասցնել:

Թե ինչ կարգի զարգացումներ կարող են ընթանալ մեր երկրում, նույնիսկ անզեն աչքով է տեսանելի:

Եթե կորոնավիրուսի դեմ պայքարի պատրվակի տակ, Փաշինյանը փորձի հաստատել իր բռնատիրական կարգերը, ապա անխուսափելիորեն դիմադրության է արժանանալու: Քանզի բոլորն են հասկանում, որ դրան հետևելու է նաև մյուս նրա քայլերը, որից հետո երկրում կարող է հաստատվել նոր բռնատիրական ռեժիմ: 21 դարում նման բան թույլ տալ կնշանակի խայտառակվել ողջ աշխարհով մեկ:

Դրանից հետո ոչ մեկին չես կարող համոզել, որ հայերը լուրջ և հին պատմություն ունեցող ժողովուրդ են:

Չհաշված այն ողբերգություններին, որոնց  մի կարճ ժամանակ հանրությունը   կարող է ծանոթանալ այս գործողությունների արդյունքում:

Արտակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>