Գագիկ Ծառուկյանը չի կալանավորվի. Տեսանյութ
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթի նստավայրում այսօր՝ հունիսի 21-ին,կհրապարակվի ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կալանքի միջնորդության որոշումը: Որոշումը կհրապարակի դատավոր Ռոբերտ Պապոյանը, որը խորհրդակցական սենյակ էր հեռացել դեռեւս ուրբաթ օրը:
****
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Ռոբերտ Պապոյանը մերժեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը:
Գագիկ Ծառուկյանը չպատասխանեց լրագրողների հարցերին դատարանից դուրս գալուց հետո, նա հորդորեց լրագրողներին դիմել փաստաբաններին, նրանք բոլոր հարցերին կպատասխանեն, և հեռացավ:
Zham.am

