Պեսկով. Մենք չգիտենք, թե ինչի է սպասում Փաշինյանը, բայց ակնհայտ է, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին Պուտինը Մոսկվայում կանցկացնի ՀԱՊԿ ՀԱԽ նիստը․ օրակարգում նաև ՀՀ-ի ձայնի իրավունքը կասեցնելու հարցն է Ուշադրություն ԶԼՄ-ներին. նոյեմբերի 12-ին «Կոմիտե 26»-ը հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս
Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցություն Հայաստանը ՀԱՊԿ-ում կզրկվի ձայնի իրավունքից. նախագիծ է ներկայացվել. Լավրով Սա համակարգված ռեպրեսիա է, որի ողջ պատասխանատվությունն իշխանություններինն է. Լիլիթ Գալստյան Մարդուն ազատությունից զրկելը չի կարող դառնալ քաղաքական հաշվեհարդարի միջոց. հայտարարություն «Քաղաքական մшհերի պատուհանը բացվեց. սարսափելի ընթացք է սպասվում. Երվանդ Բոզոյան Պատերազմ Արցախում
Հայաստանը թևակոխում է դաժան ճգնաժամի փուլ, որի տևողությունն ու հետևանքները նույնիսկ դժվար է կանխատեսել Ադրբեջանցիները Թոմիրիսին ներկայացնում են որպես երկրի առաջին կին կառավարիչ․ իրականությունն այլ է Բուլղարիայում ձվեր են նետել ֆոն դեր Լայենի ուղղությամբ Պեսկով. Մենք չգիտենք, թե ինչի է սպասում Փաշինյանը, բայց ակնհայտ է, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին Հայաստանում մшhшպատի՞ժ ենք վերականգնել. Արամ Օրբելյան Աբու Դաբիում բանակցություններն ավարտվել են․ Թրամփի բանագնացները կմեկնեն Մոսկվա, ապա՝ Զելենսկու հետ հանդիպման Կենսաթոշակները չեն բարձրանա․ կառավարությունը փող չունի Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Փաշինյանը կթողնի, որ իրար «փոր թափեն», թեև թիմում վստահ են, թե ով է իրենց թեկնածուն․ «Հրապարակ» ՌԴ-ն կոնտրքայլ է մտածել․ «Հրապարակ» Սասունյան. Փաշինյանի ան իմաստ ելույթը Համաշխարհային հայկական գագաթնաժողովում «Մարդիկ մահանում են» դատարկաբանական դատողությունները տեղին չեն ու դուրս են բարոյականության դաշտից. փաստաբան Մարդուն կալանքի տանելը, անազատությունից զրկելը Նիկոլի ու նրա վարչախմբի համար ոչ թե օրենքի պահանջ է, այլ դասական կապրիզ Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում Փաշինյանական ռեժիմը գործնականում սպանել է Արմեն Գևորգյանին. դա է բխում փաստաբանական թիմի ներկայացրած փաստերից «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պուտինը Մոսկվայում կանցկացնի ՀԱՊԿ ՀԱԽ նիստը․ օրակարգում նաև ՀՀ-ի ձայնի իրավունքը կասեցնելու հարցն է Ուշադրություն ԶԼՄ-ներին. նոյեմբերի 12-ին «Կոմիտե 26»-ը հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս Նիկոլ Փաշինյանն իր հոգեհարազատ Թուրքիայում է «Հրապարակ». Տիկին նախարարի բացատրությունը ոչնչով չի տարբերվում ստալինյան իրավապահների արձագանքներից Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ. Ինչու՞ է Հայաստանի իշխանությունն ապրում թշնամանքով և ի՞նչ կարող է դրան հակադրել ընդդիմությունը. Արմեն Աշոտյան Արփի Դավոյա՛ն, ու քո համակուսակիցնե՛ր, դե կարո՞ղ եք գնալ ու Արսենի որդու՝ Ալենի աչքերին նայել. Սերո Սողոմոնյան Պատասխանատուները չեն կարողանալու խուսափել օրենքով սահմանված պատժից․ Սամվել Կարապետյան Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցություն Քաղաքապետարանի «աշխատակիցը» (կին) 13 տարեկան աղջկաս իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում. Ահազանգ Բուֆեր երկրի ճակատագիրը Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ

Գործ ունենք ակնհայտ հակասահմանադրական, իրավական տեսակետից խոցելի նախագծի հետ. Սիրանուշ Սահակյան

Գործ ունենք ակնհայտ հակասահմանադրական նախագծի հետ, այն իրավական տեսանկյունից չափազանց խոցելի է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Սիրանուշ Սահակյանը՝ անդրադառնալով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության մի շարք պատգամավորների կողմից շրջանառության մեջ դրած՝ սահմանադրական փոփոխությունների նախագծին, որով նախատեսվում է դադարեցնել Սահմանադրական դատարանի այն դատավորների լիազորությունները, որոնք պաշտոնավարել են 12 տարուց ավելի:

Սահակյանի դիտարկմամբ՝ այս նախագիծը հակազդում է կարևոր սկզբունքների: Օրինակ՝ եթե սահմանադրական փոփոխությունների արդյունքում դատավորների պաշտոնավարման ժամկետը կրճատվել է, դա չի կարող ունենալ հետադարձ ուժ: «ՀՀ Սահմանադրության և նաև իրավունքի սկզբունք է, որ վատթարացնող օրենքները չունեն հետադարձ ուժ, և այդ սկզբունքի որևէ բացառություն որևէ երկրի իրավական համակարգը չի թույլատրում, ուստի այս սկզբունքը հաղթահարված չէ: Հնարավոր չէ բացատրել, որ այն դատավորը, որը նշանակվել է մինչև կենսաթոշակային տարիքը պաշտոնավարելու սպասումով, ինչպես կարող է հետագա փոփոխությունների արդյունքում վատթարացված կարգավորումների հետևանքները կրել»,-ասաց Սահակյանը:

Բացի այդ, ըստ Սահակյանի,նշանակման նոր ընթացակարգերով պայմանավորված, այդ իրավունքի սկզբունքը խախտվում է․ անհասկանալի է՝ ինչու է խտրական ձևով խախտում կատարվում միայն ՍԴ դատավորների առնչությամբ:

«Չէ՞ որ մենք ունենք պաշտոնավարման ընթացքի և ժամկետների փոփոխություն ոչ միայն ՍԴ դատավորների, այլև, օրինակ, Վճռաբեկ դատարանի դատավորների, անկախ պաշտոնատար անձանց պարագայում, ինչպիսին է Գլխավոր դատախազը, կամ, օրինակ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Սահմանադրությունը 2015թ.-ի փոփոխություններով 95 տոկոսով վերանայել է բոլոր պաշտոնատար անձանց նշանակման և ազատման սկզբունքները, այդ թվում՝ փոփոխություններ է կատարել պաշտոնավարման ժամկետում: Եվ եթե այս փոփոխությունները արագ կյանքի կոչելու թվացյալ մարտահրավերներ կան, անհասկանալի է, թե ինչու են դրանք խտրական ձևով դրսևորվում հենց Սահմանադրական արդարադատության առնչությամբ»,-պարզաբանեց Սահակյանը՝ ընդգծելով, որ բնականոն էվոլյուցիայով ՍԴ դատավորների պաշտոնավարման ժամկետի դրույթն ավելի շուտ կմտներ ուժի մեջ և անցումն ավելի արագ տեղի կունենար, քան այլ պաշտոնատար անձանց պարագայում:

Ըստ Սահակյանի՝ մի շատ կարևոր հանգամանք ևս կա՝ ՀՀ Սահմանադրությունը պահանջում է, որ դատական իշխանությանը վերաբերող բոլոր փոփոխությունները լինեն հանրաքվեով, և Սահմանադրությունը չի նախատեսում անցումային դրույթներում փոփոխություններ կատարելու հնարավորություն:

«Անցումային դրույթները ժամանակավոր գործողության դրույթներ են, որոնք ապահովում են հանգամանքների փոփոխությամբ սահուն անցում, և այնքանով, որքանով դրանք այդ անցումն արդեն իսկ ապահովել են, համարվում են սպառված նորմեր, և վերակենդանացման ենթակա չեն:

Այս մոտեցումն իրացված է ոչ միայն ՀՀ Սահմանադրությամբ, այլև աշխարհի այլ երկրներում: Դրա առնչությամբ ձևավորված դատական պրակտիկա կա, և միանշանակ է, որ անցումային դրույթներում փոփոխություններ կատարելը չի թույլատրվում»,-ասաց նա՝ հավելելով, թե նշված հանգամանքը հաշվի առնելով՝ Սահմանադրությունը չի նախատեսել անգամ դատական իշխանությանը վերաբերող անցումային դրույթը՝ որպես հանրաքվեով փոփոխվող նորմ:

«Այս հանգամանքը իշխանություններին թույլ է տալիս պնդել, թե քանի որ մատնանշված չէ, որ դա հենց հանրաքվեով կարող է փոփոխվել, ուրեմն՝ կարող է փոփոխվել ԱԺ-ի կողմից, և իրենք այս դրույթը համարում են փոփոխման ենթակա դրույթ, ինչը խիստ վտանգավոր է»,-ասաց Սահակյանը:

Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ Արդարադատության նախարարությունը ՍԴ հարցի լուծման այս տարբերակի վերաբերյալ հարցեր է ուղղել Վենետիկի հանձնաժողովին, Սահակյանը նշեց, որ եթե անգամ քաղաքական առևտրի արդյունքում, նաև այլ ազդեցիկ պետությունների ճնշման ներքո Վենետիկի հանձնաժողովն աշխարհաքաղաքական մեծ շահերի բախմամբ ճկվի և փորձի լղոզված տեսակետով սա թույլատրելի համարել, ապա այն ինքնին մեծ վտանգներ է պարունակում հենց իր համար:

«Իհարկե, այս փուլում նախագծի ներկայացումը պայմանավորված է նաև միջազգային կառույցների հետ որոշակի աշխատանքով, և պատահական չեմ համարում այն հանգամանքը, որ ի սկզբանե․ իրավական խնդիրները գիտակցելով, ՀՀ-ն խուսափեց Վենետիկի հանձնաժողովին դիմելուց, սակայն մի շարք երկրների հայտարարություններից հետո որոշեց դիմել, բայց այդ հայտարարություններին նախորդել ու հաջորդել են քննարկումներ ԵԽ քաղաքական մարմինների հետ, և, ըստ էության, այս փուլում նաև ձեռք են բերվել որոշակի պայմանավորվածություններ, որ Վենետիկի հանձնաժողովը, ինչ-որ չափով պաշտպանելով իրավական շահերը, քաղաքական իշխանության մի շարք գործողություններին արգելափակում չի դնի, ինչը պայմանավորված է մեծ աշխարհաքաղաքական շահերով»,-ասաց նա՝ նշելով, թե Վենետիկի հանձնաժողովից ամբողջովին օբյեկտիվ տեսակետ չի ակնկալում:

«Չեմ կարծում նաև, թե այն կլինի միակողմանի տեսակետ. կփորձեն կիսահավասարակշռված մոտեցումներով մի կողմից ապահովել սահմանադրական արդարադատության անվտանգությունը, մյուս կողմից՝ տալ լուծումներ, որոնք իրավունքից չեն բխում:

Մանրամասները՝ Tert.am-ում:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>