Ընկճվելու ոչ մի բան չունենք. Ռոզա Ծառուկյան Փաշինյանի բռնատիրական ռեժիմը ամեն գնով պաշտպանող Ֆրանսիայի դեսպանատան հուլիսի 14-ի միջոցառմանը ներկա հյուրերի մի մասը սննդից թունավորվել է «Այսօրվանից պետք է պատրաստվեն հնարավոր զարգացումներին». «Փաստ»
19
Սարսափելի իրողությունն այն է, որ ենթադրությունների հիման վրա յուրաքանչյուր մեկին կարող են մեղադրանք ներկայացնել ու կալանավորել, խոշտանգել, բարի համբավն ու պատիվը արատավորել Իրանը դադարեցրել է կատարել Վաշինգտոնի հետ կնքված հուշագրով ստանձնած իր պարտավորությունները. ԱԳՆ Քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի կալանքի հարցով դատական նիստը՝ հուլիսի 21-ին Արեգնազ Մանուկյանին երեխայի հետ շփումից զրկելը խոշտանգման էլեմենտ է պարունակում․ Սողոյան «Դաժան անմարդկային վերաբերմունք, հոգեբանական խոշտանգում». իրավապաշտպանը՝ Արեգնազ Մանուկյանի կալանավորման մասին Գործ «կարելու» Ն․Փ․–ական «արվեստը». Անդրանիկ Թևանյան Գագիկ Ծառուկյանի կալանքի դեմ բողոքը մուտքագրվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան. Փաստաբան Ազատություն քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանին, ազատություն բոլոր քաղբանտարկյալներին Զորակցության խոսքեր ու աղոթք՝ Մոսկվայի եկեղեցում. հայ համայնքը Ծառուկյանի հետ է. «Կենտրոն» ՀԸ անդրադարձը Նոր էսկալացիայի պատասխանատվությունը բարդելու են ընդդիմության վրա. Մանուկ Սուքիասյան Պատերազմ Արցախում
Մուրացան փողոցից 15-ամյա տղա է տեղափոխվել հիվանդանոց. նոր մանրամասներ զինված միջադեպից Կրակոցներ՝ Երևանում. կա զոհ. դեպքի վայրում հայտնաբերվել է «Mercedes G» մակնիշի ավտոմեքենա` կրակոցի հետքերով Ընկճվելու ոչ մի բան չունենք. Ռոզա Ծառուկյան Սարսափելի իրողությունն այն է, որ ենթադրությունների հիման վրա յուրաքանչյուր մեկին կարող են մեղադրանք ներկայացնել ու կալանավորել, խոշտանգել, բարի համբավն ու պատիվը արատավորել Ավետիք Չալաբյանի դեմ հարուցել էին խայտառակ, ամբողջությամբ ապօրինի մի գործ, որ չես կարող անտարբեր անցնել. Ալեքսանյան Ադրբեջանում 6 երկրի մասնակցությամբ զորավարժություններ են նախատեսվում Բագրատ Սրբազանն իր կյանքի լավագույն տարիները նվիրել է Աստծո փառքին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու զորացմանը. Տեր Վրթանես Ուժեղ քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մարզի բնակավայրերի էլեկտրահաղորդման գծերի հենասյուները. 4 բնակավայր մնացել է առանց հոսանքի Իրանը դադարեցրել է կատարել Վաշինգտոնի հետ կնքված հուշագրով ստանձնած իր պարտավորությունները. ԱԳՆ Քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի կալանքի հարցով դատական նիստը՝ հուլիսի 21-ին Հնագետները բացահայտում են Ջավախքի 6000-ամյա պատմությունը «Անհավանական է». Մեսսին մեկնաբանել է 5-ամսական Յամալի հետ լուսանկարը Բագրավանում կարկուտի հետեւանքով ցորենի եւ գարիի դաշտերը մեծ վնասներ են կրել, որոշ տեղերում՝ մինչեւ 100 տոկոս Այս գիշերվա ընթացքում Բյուրեղավանում աղիքային վարակի ախտանշաններով ևս 14 կանչ է ստացվել Փաշինյանի բռնատիրական ռեժիմը ամեն գնով պաշտպանող Ֆրանսիայի դեսպանատան հուլիսի 14-ի միջոցառմանը ներկա հյուրերի մի մասը սննդից թունավորվել է Անգլիայում մինչև 16 տարեկան երեխաներին կարգելվի գնել էներգետիկ ըմպելիքներ Չնայած իր կրած հսկայական վնասներին՝, և՜ դիվանագիտական, և՛ ռազմական ճակատներում Իրանը բավականին արդյունավետ է պաշտպանվում. Զաքարյան Արեգնազ Մանուկյանին երեխայի հետ շփումից զրկելը խոշտանգման էլեմենտ է պարունակում․ Սողոյան «Այսօրվանից պետք է պատրաստվեն հնարավոր զարգացումներին». «Փաստ» Ազգային ինքնության հետևողական ջնջումը շարունակվում է. «Փաստ» Սեփականության իրավունքի «ռեքվիեմը»՝ կանխատեսելի ծանր հետևանքներով. «Փաստ» Մեր երկրից իսպառ վերացել է շարժումը «Դաժան անմարդկային վերաբերմունք, հոգեբանական խոշտանգում». իրավապաշտպանը՝ Արեգնազ Մանուկյանի կալանավորման մասին Թեղուտի հանքավայրը հանձնվել է ամերիկյան ընկերությանը Գործ «կարելու» Ն․Փ․–ական «արվեստը». Անդրանիկ Թևանյան Վարդան Ղուկասյանի խափանման միջոց կալանքը փոխարինվեց տնային կալանքով Մեծ հավաք՝ ԱՄՆ-ում. հայերի մաղթանքն է, որ Գագիկ Ծառուկյանն օր առաջ լինի ազատության մեջ Գագիկ Ծառուկյանի կալանքի դեմ բողոքը մուտքագրվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան. Փաստաբան Դատախազը միջնորդեց 3 ամսով երկարաձգել քաղբանտարկյալ Վարդան Ղուկասյանի խափանման միջոց կալանքը Հունիսի 6-ին Ստեփանավանում տեղացած կարկուտը վնասել է 1090 մեքենա

«Նիկոլ Փաշինյանին սպասվում են ոչ նախանձելի ժամանակներ». Նաիրա Կարապետյան. Տեսանյութ

ԱԺ նախկին պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Նաիրա Կարապետյանի կարծիքով՝ ԵԺԿ նախագահ Դոնալդ Տուսկի մտահոգությունները Հայաստանում գրանցված ժողովրդավարության հետընթացի վերաբերյալ և իշխանությանն ուղղված կոչը՝ չճնշել ընդդիմադիրներին, անհետևանք չեն մնա:

«Ինքս շատ ցավով կարդացի և ամաչեցի նրա համար, որ տարիների ընթացքում մեր ձեռք բերված գործընկերային համբավը և հեղինակությունը, իսկ Հայաստանը միշտ դիտվել է՝ որպես արժեքների կրող համագործակցող գործընկեր, այդ ամենը այսօր այն աստիճանի է ոտնահարվել, փոշիացվել, որ անգամ ԵԺԿ-ն մտահոգություն է հայտնում և մեզ հետ խոսում այնպիսի տեքստերով, որոնք մենք սովոր ենք եղել լսել հարևան պետության հասցեին: Բնականաբար, սա չի կարող անհետևանք լինել, և լավագույն հետևանքը կլինի, որ իշխանությունները սրանից հետևություններ անեն և դադարեն մեր երկրի հեղինակության հետ նման խաղեր խաղալ»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Նկատեցինք, որ իշխանություններն ըստ էության արձագանքել են, և մեջբերեցինք ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հետևյալ հայտարարությունը. «Ես սա կապում եմ այն չգրված կանոնի հետ, որ ԵԺԿ ղեկավարը մշտապես պաշտպանում էր իրենց խմբին անդամակցող կուսակցությունների ներկայացուցիչներին, այդ թվում՝ Սերժ Սարգսյանին: Կարծում եմ՝ պարոն Տուսկը պետք է ավելի զուսպ լինի և չխառնվի ՀՀ ժողովրդի գործերին, և Սերժ Սարգսյանի պաշտպանությամբ զբաղվելու համար, կարծում եմ՝ կան ավելի մասնագիտացված անձինք: Տուսկը Հայաստանը տեսնում է Սերժ Սարգսյանի աչքերով, որն իրականությունից կտրված և արդարադատության սպասող աչքեր են»:

Նաիրա Կարապետյանի դիտարկմամբ՝ հենց Ալեն Սիմոնյանը պետք է ավելի զուսպ լինի և նման կարծիք հնչեցնելուց առաջ հաշվի առնի, որ եվրոպական հեղինակավոր կառույցներում՝ ԵԽԽՎ-ի, ԵՄ-ի հետ համագործակցության բոլոր խորհրդարանական ձևաչափեր, ԵԺԿ-ն զբաղեցնում է մաժորիտար դեր, և ԵԺԿ-ի կարծիքը շատ ժամանակ լինում է դոմինանտ Եվրոպայի երկրների հետ Հայաստանի հարաբերություններում. «Երկրի ոչ վերջին պաշտոնյայի կողմից հնչեցված նման արտահայտությունը և խիստ անձնավորելը խոսում է միայն ոչ պրոֆեսիոնալիզմի և, այդ համատեքստում՝ ոչ հեռատեսության մասին: Ի վերջո, մի օր այս իշխանությունները պետք է հասկանա՞ն, որ գլխավոր նպատակը պետությունն է: Պետականամետ հայտարարությունների, հավատացեք, վերջին երկու տարում ես չեմ հանդիպել»:

Անդրադառնալով ներքաղաքական հարցերին և ԲՀԿ-ից հնչող հայտարարություններին, թե ժողովրդի կողմից մերժված ուժերի, նախկինների հետ չեն համագործակցելու, նա ասաց, որ մերժված ուժեր գոյություն չունեն. «Ցանկացած քաղաքական ուժ, թեկուզ՝ ամենանորը, ունի ժողովրդի իր աջակցությունը, և տոկոսային հարաբերակցությամբ վերցնել, թե սա ժողովուրդ է, սա՝ ժողովուրդ չէ, ամենամեծ սխալն է, որ կարելի է անել: Ես հույս ունեմ, որ ԲՀԿ իմ գործընկերները, ի վերջո, կընդունեն, որ ցանկացած կուսակցության ընտրող ժողովրդի մաս է կազմում, և ժողովուրդը չի մերժել որևէ ուժի»:

Ճշտող հարցին՝ ՀՀԿ-ին ժողովուրդը չի՞ մերժել, նա պատասխանեց. «ՀՀԿ-ն ունի իր ընտրողը, առնվազն 2018թ. ընտրություններում մենք ֆիքսեցինք այդ տոկոսը, որի իրավացի լինելու հանդեպ ես ունեմ իմ վերապահումները, բայց անգամ այդ իրավիճակում, երբ ամեն ինչ թարմ էր, էյֆորիան նոր էր, ոգևորությունները և խոստումները դեռ կոտրված չէին, ժողովուրդն ուներ սպասելիքներ, անգամ այդ պայմաններում ՀՀԿ-ն ունեցավ ընտրողներ»:

Նաիրա Կարապետյանը նկատեց՝ Նիկոլ Փաշինյանը փողոցով է եկել իշխանության և ամեն ինչ կանի, որ փողոցով չհեռանա իշխանությունից. «Այդ ամեն ինչ անելը ենթադրում է բռնի ճնշումներ, որոնք ունեն սովորություն շատացնելու դժգոհությունը, որն առանց այն էլ կա: Նիկոլ Փաշինյանին սպասվում են ոչ նախանձելի ժամանակներ և ոչ նախանձելի որոշումներ: Ես 5-րդ գումարման ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի հետ 5 տարի աշխատել եմ և իրեն ճանաչել եմ հոգում որպես հայրենասեր մարդ: Ես մեծ հույս ունեմ, որ այդ հայրենասեր մարդը Նիկոլ Փաշինյանի հոգում կարթնանա, և նա չի տանի ժողովրդին այն բախումներին, որոնք կանխատեսվում են: Բայց իմ ընկերները, ընդհանրապես, ասում են, որ ես անուղղելի լավատես եմ»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>