Աշոտյանը հարցաքննության է կանչվել
Դիտել նաև
Ձերբակալվել են ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանը, Արման Սահակյանը և ևս 5 անձ
«Սա բացահայտ քաղաքական հետապնդում է»․ Արմեն Աշոտյան
Մի խումբ պատգամավորներ այսօր կայցելեն Արմեն Աշոտյանին տեսակցության
Տիգրան Աբրահամյանն այցելել է տնային կալանքի մեջ գնտվող Արմեն Աշոտյանին
Աշոտյանի կալանքը փոխարինվեց տնային կալանքով
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրել է․
«Ավարտվեց անհեթեթ առիթով ինձ մեղադրանք առաջադրելու հարցով հերթական հարցաքննությունը։
Շուրջ երկու տարի տեւող այս գործընթացը բացառապես քաղաքական է ու ամհիմն (օպերացիայի շրջանակներում ՔԿ-ՀՔԾ պինգ-պոնգը վկա)։
Անհույս է հասկացնել այս իշխանություններին, որ ինձ ճնշելու եւ լռեցնելու փորձերը իրենց հիվանդագին եւ հոգեկան տվայտանքների շրջանակներում անհույս են եւ անբարո։
Կյանքը շարունակվելու է, իսկ ձեր իշխանությունը՝ ոչ, քանզի ժամանակին «ժողովրդի սրտի վարչապետ» հռչակված անձը դարձել «երկրի լեղապարկի քար»։
Հարգելի հայրենակիցներ, շնորհակալ եմ բոլորիդ համերաշխության, հավատի եւ սատարման համար»։

