Թուրքիայում Զելենսկուն «ամուսնացրել» են Վերա Բրեժնևայի հետ
Դիտել նաև
Թուրքական հայտնի Hurriyet պարբերականն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն սխալմամբ «ամուսնացրել» է դերասանուհի և երգչուհի Վերա Բրեժնևայի հետ: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Թուրքական պարբերականն Ուկրաինայի առաջին տիկին Ելենա Զելենսկայայի` կորոնավիրուսով վարակվելու մասին հոդվածում տեղադրել է «Ութ լավագույն ժամադրություն» ֆիլմի պաստառը, որտեղ Վլադիմիր Զելենսկին ֆիլմում իր կնոջ դերը խաղացած Վերա Բրեժնևայի հետ է:
Հոդվածը լույս է տեսել հունիսի 17-ին, որում ավելի ուշ փոխել են նկարը պարբերականի և՛ առցանց, և՛ տպագիր տարբերակում:
Zham.am