Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Պատերազմ Արցախում
Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան

Քաղաքացիական հասարակության քաղաքականացումը

«Քաղաքացիական հասարակությունը քաղաքական հասարակություն է, այսինքն՝ հասարակական մի ոլորտ է, որտեղ պետությունն ունի հետաքրքրություններ»։

Ջոն Լոկ, անգլիացի փիլիսոփա, 17-րդ դար

 

Հայքում ամեն ինչ խառնվել է իրար։ Ինչպես շատ ոլորտներում, այնպես էլ քաղաքացիական կազմակերպությունների դաշտում արդեն անհասկանալի է, թե ինչով են միմյանցից տարբերվում քաղաքական ու հասարակական կազմակերպությունները, որտեղ է սկսվում ներքին քաղաքականությունն ու ավարտվում արտաքին քաղաքականությունը, որ կազմակերպությունները (ըստ իրենց կարգավիճակի) ի՞նչ պարտականություններ ու իրավունքներ ունեն։

Այսօր Հայքում խախտվում են բոլոր գրված ու չգրված օրենքները, եղած կանոնակարգերը, պետական պաշտոնյանների հանրային խոսքի, գործի ընդունված նորմերն ու իրավասությունները։ Այս ցուցակը կարելի է երկար շարունակել, սակայն քննարկենք ընդամենը մեկ ոլորտ. ի՞նչ է իրենից ներկայացնում «քաղաքացիական հասարակություն» ասվածը։

«Քաղաքացիական հասարակության» մասին կան տարբեր տեսակատներ, սակայն հիմնականներն երկուսն են․

1․ «Քաղաքացիական հասարակությունը» ոչ կառավարական կազմակերպություններն են, որոնք միավորում են մարդկանց իրենց անձնական կամ խմբակային շահերը պաշտպանելու, կարգավորելու ու առաջ մղելու համար։ Դրանք կարող են լինել կրոնական, էթնիկ միավորումներ, մասնագիտական միություններ կամ ուղղակի հետաքրքրությունների ու համոզմունքների առումով միավորված մարդկանց միավորումներ։

2․ Մարդու իրավունների հարցերով զբաղվող կազմակերպություններ։ Ըստ մարդու իրավուների մասին կոնվենցիաների, մարդու իրավունքները խախտում է պետությունը, որն ունի միջազգայնորեն ստանձնած պարտավորություններ և այդ կազմակերպությունները, ըստ էության, պայքարում են պետության դեմ, որով նրան պարտադրում են կատարել իր պարտավորությունները։

Առաջին տիպի քաղաքացիական հասարակություն, ցավոք, Հայքում գոյություն չունի։ Միայն նման տիպի հասարակություններում է կարող գոյություն ունենալ իրական ժողովրդավարություն, քանզի միայն կազմակերպված հասարությունն է ի վիճակի ներկայացնել ու պաշտպանել հասարակության տարբեր շահերը։

Հայքում և մյուս հետխորհրդային երկրներում «քաղաքացիական հասարակություն» հասկացությունը ներմուծվել ու աջակցություն է ստանում Արևմուտքից, իսկ գործունեության հիմնական ոլորտը մարդու իրավունքների պաշտպանությունն է: Բնականաբար, այդ կազմակերպությունները, որպես կանոն, ունեն ազատական՝ լիբերալ արժեհամակարգ։

2018 թվականին իշխանափոխությունից հետո քաղաքացիական հասարակությունն երկակի վիճակում է հայտնվել։ Քաղաքացիական ակտիվիստների մի մասը հայտնվեց Ազգային ժողովում և ընդգրկվեց կառավարության մեջ, ինչի հետևանքով այդ կազմակերպությունների զգալի հատվածը վերածվեց քաղաքական կողմի, այն էլ՝ իշխող, իսկ մի հատվածն էլ դարձավ իշխանության ապոլոգետ՝ կառավարության որոշումների ու գործունեության ճշմարիտությունը քարոզող հանրույթի։

Գործող իշխանությունը հանդես է գալիս լիբերալ հռետորաբանությամբ, խոսում է «ժողովրդի» անունից, սակայն գործողություններն ու հռետորաբանությունը, միևնույն ժամանակ, հակաժողովրդավարական են ու լի սպառնալիքներով այլակարծության հանդեպ՝ դատարանները թիրախի տակ են, ընդդիրները հայտարարվում են «վիրուսներ», որոնք պետք է «ոչնչացվեն» և այլն։ Այս առումով այդ կազմակերպությունները հայտնվել են երկիմաստ վիճակում, երբ պետք է շարունակեն գործել որպես իրավապաշտպան կազմակերպություններ, այսինքն՝ պետությունից քաղաքացիների իրավունքների պաշտպաններ կամ բռնության կոչեր ու բռնության գործողություններ իրականացնող կառավարության ապոլոգետներ՝ նրա գործելակերպը հիմնավորողներ ու սատարողներ։

Չունենալով առաջին տիպի քաղաքացիական հասարակություն՝ մենք պետք է արձանագրենք, որ չունենք նաև նաև երկրորդ տիպի քաղաքացիական հասարակություն։

Չունենալով քաղաքացիական հասարակություն, անգամ դրա սաղմերը, միաժամանակ այլասերվում է և՛ քաղաքական դաշտը, և՛ հանրային դաշտը՝ այդ բոլոր հարցերը թողնելով փողոցին ու սոցիալական ցանցերին, այսինքն՝ կամայական տարերքներին։

Ստեփան Դանիելյան

Աղբյուրը՝ politeconomy.org

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>