Միայն մտավոր հետամնացները կարող էին հավատալ քննության առաջադրած «վարկածին» Եթե կար պետական գաղտնիք, ապա դա թաքցնում էին հայ ժողովրդից, այլ ոչ թե Ադրբեջանից կամ Ռուսաստանից Բաքվում հայ գերիների խաչ դաջվածքներն шյրելnվ հեռացրել են, արգելել են Աստվածաշնչի փոխանցումը, հարկադրել են ընթերցել Ղուրան. Սահակյան
5
Պուտին, Փաշինյան, խուճապ, իշխանափոխության հետհաշվարկ. Երվանդ Բոզոյան «Դուք տղամարդ ե՞ք, թե՞ կին»․ Զախարովան Բուլգակովի խոսքերով է արձագանքել ռուսական ռազմաբազայի մասին Փաշինյանի հայտարարությանը Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացվեց երկու ամսով Ռուսական ռազմաբազայի հեռացումը, «թարգմանաբար», նշանակում է թուրքական զորքին «էստի համեցեք» ասել Հիբրիդային դատավարություն. ինչ սպասել Պուտին-Փաշինյան հանդիպումից հետո (տեսանյութ) Կաթողիկոսի ու վեց սրբազանների գործով նոր դատավորը դիմել է Վճռաբեկ դատարան Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացնելու հարցը Ինչ պայմանավորվեցին Պուտինն ու Փաշինյանը Բիշքեկում «Իմ «մեղքն», ըստ դատախազության, այն է, որ քաղաքական գործիչ եմ, ունեմ ընդդիմադիր հայացքներ»,- Անդրանիկ Թևանյան Աստված չանի Պուտինի ասածն իրականություն դառնա․ մղձավանջ է սպասվում․ Մանուկ Սուքիասյան Պատերազմ Արցախում
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Գյումրու ռազմաբազան հանելը ոմանց համար ոչ թե աշխարհաքաղաքականություն է, այլ՝ բիզնես-պլան Պուտին, Փաշինյան, խուճապ, իշխանափոխության հետհաշվարկ. Երվանդ Բոզոյան Դատարանը փորձում է մեզ բոլորիս եւ Գագիկ Ծառուկյանին համոզի՝ մածունը սեւ է. Աբովյան «Դուք տղամարդ ե՞ք, թե՞ կին»․ Զախարովան Բուլգակովի խոսքերով է արձագանքել ռուսական ռազմաբազայի մասին Փաշինյանի հայտարարությանը Կիրակնօրյա ուժեղ կայծակից վնասվել են Սևանավանքի Սուրբ Կարապետ եկեղեցու խաչն ու գմբեթը Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացվեց երկու ամսով Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է. մարդուն, փաստորեն, հանիրավի զրկեցին խոսքի իրավունքից, մոտ 3 ամիս Գագիկ Խաչատրյանի հարցով ՄԻԵԴ է ներկայացվել հրատապ միջոց կիրառելու մասին դիմում․ կյանքի և առողջության համար վտանգները պահպանվում են Միայն մտավոր հետամնացները կարող էին հավատալ քննության առաջադրած «վարկածին» Եթե կար պետական գաղտնիք, ապա դա թաքցնում էին հայ ժողովրդից, այլ ոչ թե Ադրբեջանից կամ Ռուսաստանից «Հրապարակ»․ Ազատամարտիկին դատում են իր ասած մեկ նախադասության համար Թրամփը լրատվամիջոցներին անվանել է «դավաճան տականքներ»՝ զինամթերքի ցածր մակարդակի մասին տարածած լուրերի պատճառով Շևցով․ Թրամփի ուղին թույլ կտա ամերիկյան զորքեր տեղակայել Հայաստանում՝ Իրանի սահմանի մոտ Բաքվում հայ գերիների խաչ դաջվածքներն шյրելnվ հեռացրել են, արգելել են Աստվածաշնչի փոխանցումը, հարկադրել են ընթերցել Ղուրան. Սահակյան Ռուսական ռազմաբազայի հեռացումը, «թարգմանաբար», նշանակում է թուրքական զորքին «էստի համեցեք» ասել Բա Վահագն Խաչատուրյանն ու Խաչատուր Սուքիասյանն ինչի բանտում չեն. Նիկոլը հասկանում է՝ ինքը փախչելու է Հիբրիդային դատավարություն. ինչ սպասել Պուտին-Փաշինյան հանդիպումից հետո (տեսանյութ) «Թող վատ զգան նրանք, ովքեր այս իշխանության կողմից չեն հետապնդվում». Իշխան Սաղաթելյան «88» սուպերմարկետների ցանցի գործունեության վերաբերյալ հարուցվել է քրեական վարույթ․ «Ազատություն» ՀԷՑ-ի պետականացումը մոտենում է հանգուցալուծմանը․ ընկերությունը կգրանցվի 100% պետական սեփականություն․ «Ժողովուրդ» Կասկածելի մահեր և չբացահայտված հանգամանքներ. «Փաստ» «Հրապարակ»․ Բանակում կրքեր են բորբոքվել Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի վաղը. Փաստաբանը մանրամասնում է Կաթողիկոսի ու վեց սրբազանների գործով նոր դատավորը դիմել է Վճռաբեկ դատարան Փաշինյանն Արևմուտքին բացի հակառnւuականnւթյnւնից որևէ առաջարկելու բան չունի. Մամիջանյան Քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքով Ու՞մ երեխաների կյանքի հաշվին եք Ռուսաստանի դեմ թշնամանում. Բագրատ Միկոյան Դատական նիստ՝ Բագրատ սրբազանի վերաբերյալ շինծու գործով Դու ո՞վ ես, որ որոշես՝ ով ինչպես պետք է ապրի․ Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանին

«Սասնա Ծռերի» բաց նամակը արցախցիներին

 

Սիրելի՛ հայրենակիցներ,
Արցախն արևելյան կողմից Հայաստանի օրգանական մասն ու բնական պատվարն է: Ցավոք Հայաստանի մեծ մասը կորցնելուց հետո՝ արդեն նաև հարավային կողմից:
Եթե Արցախը Հայաստանից տարանջատված է, ուրեմն մենք կամ աղետի մեջ ենք կամ դրա շեմին:

Պատմականորեն Արցախը տարանջատված է եղել, երբ կորցրել ենք հայկական ինքնիշխան պետականությունը կամ այն էապես թուլացել է եվ/կամ Արցախը գտնվել է օտարի տիրապետության տակ:

Որքան մենք մեր կամքով ձգձգենք Արցախի դե յուրե միավորումը Հայաստանին, այնքան ավելի ու ավելի ենք մեր ձեռքով մոտեցնում աղետը: Նկատի ունենանք նաև, որ Արցախի կեղծ անկախությունը կեղծ օրակարգեր է ծնում և դրանցով վատնում և սպառում է ազգային-պետական ռեսուրսի զգալի մասնաբաժիններ: Բանակցային գործընթացի, հրադադարի ռեժիմի, «անկախության» քարոզի ու դրա հատկանիշների պահպանման և այլ հարցերի փոխարեն կարող էինք մտածել և գործել միացյալ պետության հզորացման համար:

Բացի այդ, կեղծ անկախությունը դարձնելով հայության ռազմավարական նպատակ և նշաձող, ակամա սահմանափակում ենք մեր ազգային մտահորիզոնը և մեզ զրկում իրապես ռազմավարական նպատակներ նախանշելու և դրան համապատասխան նշաձող սահմանելու ազատությունից:

Զավթումը և գաղութացումը կարող են դրսևորվել տարբեր ձևերով ու մեթոդներով:
Հարյուր տարի առաջ ռուսական բոլշևիզմը և թուրք-ադրբեջանական պանթուրքիզմը միասնաբար արցախցուն ստիպում էին համաձայնել, որ Արցախը Ադրբեջանի մասն է և հրաժարվել Հայաստանից:

Զավթման և գաղութացման ներկայիս ձևերի ու մեթոդների տրամաբանությամբ Արցախի կեղծ անկախությունը սարքվել է մեր իսկ հոժար կամքով՝ որպես միջանկյալ փուլ և ցատկահարթակ վաղվա ադրբեջանականացման և դրա դիմաց Այսրկովկասում Ռուսական կայսրության ամրապնդման համար:

Հարյուր տարի առաջվա համեմատությամբ մարդկության այսպիսի թռիչքային զարգացման պայմաններում մեր ազգային գիտակցության նմանօրինակ հետընթացը և գաճաճացումը սոցիալական հիվանդություններն ուսումնասիրող ոչ մի գիտության սանդղակով հնարավոր չէ չափել:

Արցախում արդեն բուծվել է երիտասարդ մի շերտ (բարեբախտաբար քանակով քիչ), որն իսկապես հավատում է Արցախի «անկախությանը» և հանուն դրա անգամ պատրաստ է զոհաբերության կամ առնվազն հակառակ կարծիք ունեցող հայի նկատմամբ բռնության:

Արցախի հայկական ոգու ասպետ, Գարեգին Նժդեհի մտերիմ զինակից Թևան Ստեփանյանի գլխավորած 1918-21թթ. ապստամբական շարժումը թեև պարտվեց անհավասար պայքարում, սակայն նրա շնորհիվ պահպանվեց այն միջուկը, որը 1988-94թթ. Արցախյան ազատամարտով ընդարձակվեց մինչև այսօրվա սահմանները, իսկ ազգային-ազատագրական պայքարի ներկայիս փուլում հասնելու է իր բնապատմական եզերքին՝ Կուր գետի աջ ափին, ինչպես նաև հնարավորություն է տալու վերահայացնել նաև Նախիջևանը:

1918-21թթ. Արցախյան ապստամբական շարժման պարտության գլխավոր պատճառներից մեկը արցախցիների մի մասի շրջանում վարակի նման տարածված և հաճախ հայամերժության աստիճանի հասնող ռուսասիրությունն էր, ինչը բոլշևիկացած Ռուսական կայսրությունը և թուրք-ադրբեջանական պանթուրքիզմը հմտորեն օգտագործեցին իրենց համընկնող շահերն սպասարկելու համար: Նույն երևույթը ծնեց Արցախի «անկախությունը», ինչպես նաև կասեցրեց Ադրբեջանի վերջնական ջախջախումն ու Արցախի ամբողջ տարածքի ազատագրումը 1988-94թթ. Ազատամարտի ժամանակ:

Ցավալիորեն պետք է փաստել, որ երկու դեպքում էլ թրքաբոլշևիկության հաջողությունը էապես պայմանավորված էր հայազգի գործակալների ակտիվ գործունեությամբ:

Երբ 1921թ. գարնանը Արցախը գերվեց, առաջին հերթին ոչնչացվեց դիմադրող տարրը՝ ապստամբության առաջնորդներն ու ակտիվ մասնակիցները: Ըստ «չեկա-էնկավեդե»-ի «թևանիստ» որակումը ամենածանր մեղքն էր Արցախում: Թրքաբոլշևիկությունն այնքան հետևողական և ոխակալ էր Արցախի հայ ապստամբ ոգին ճնշելու հարցում, որ տասնամյակներ անց (1941թ.) դարձյալ հայի տականքի միջոցով խաբեությամբ ձերբակալեց, Իրանից Բաքու բերեց և գնդակահարեց Թևան Ստեփանյանին:

Նույն հետևողականությամբ սպանվեցին և հալածվեցին 1988-94թթ. Արցախյան ազատամարտի երևելիներ ու հրամանատարներ, և ասպարեզը մնաց գործակալներին:

Թրքաբոլշևիկյան գործակալները նույնպես կերպափոխվում են ըստ անհրաժեշտության:

Խորհրդային շրջանում նրանք մատնիչ էին, ադրբեջանամետ քարոզիչ, չեկիստ կամ «մտավորական» և կուսակցական-խորհրդային գործիչ, իսկ այսօր նրանք նաև Արցախի «անկախության» ջատագով քաղաքագետներ, քաղաքական գործիչներ, պետության ղեկավարներ և նույնիսկ «ազգային հերոսներ» են: Թևան Ստեփանյանին ձերբակալելով կարիերա հետապնդող չեկայի գնդապետ էդվարդ Մարտիրոսով, Լղիմ-ն իր կյանքի ստատուսը համարող Բորիս Կևորկով, թե Հայաստանի այսօրվա գաղութային վարչակազմի պարագլուխ, պայմանավորված պատերազմով Արցախը հանձնող Սերժ Սարգսյան՝ իր ղեկավարած զորիբալայանական ամբողջ կլանով հանդերձ, բոլորը նույն հակահայ և հակամարդ տեսակն են: Դրանք կան և գոյություն ունեն Հայաստանի (Արցախը ներառյալ) և հայի կյանքի ու գոյության դեմ և դրանց հաշվին: Այսօր արդեն նրանց կյանքի ստատուսը Արցախի «անկախությունն» է: Այս կործանարար ընթացքի վերջը Արցախի և ամբողջ Հայաստանի վերջն է լինելու, եթե դրա վերջը չտանք:

Եվ դրա վերջը պետք է տալ շատ պարզ ու հստակ կերպով: Թևանականները պետք է համախմբվեն, վռնդեն թրքաբոլշևիկյան գործակալներին, ամբողջությամբ բացահայտեն և համապատասխանաբար իրավական, քաղաքական, պատմական ու բարոյական պատասխանատվության ենթարկել նրանց: Կևորկովյան- զորիբալայանական այս թրքաբոլշևիկ տեսակը պետք է զրկվի հանրային պաշտոններ զբաղեցնելու հնարավորությունից, իսկ հասարակական գիտակցությունը պետք է մաքրվի օտարամոլության վարակից: Զուգահեռաբար՝ աչքի առաջ ունենալով Կուր-Արաքսյան ինքնիշխան Հայաստանի տեսլականը, Հայաստանին Արցախի դե յուրե միավորմամբ պետք է ստեղծվի նոր հանրապետություն՝ զերծ ռուսական գաղութատիրությունից և ռուս-թուրքական դավադիր երկընտրանքից: Հայ երիտասարդի համար հերոսի կերպարի օրինակ պետք է լինեն թևանստեփանյանները, այլ ոչ թե իրենց արմատից պոկված չեկիստ էդվարդմարտիրոսովները: Իսկ նրա կյանքի նպատակը պետք է դառնա Հայրենիքի իրավունքի իրացումը՝ տարածքի վերահայացման և հայության անօտարելի այլ իրավունքների կենսագործման ուղղությամբ:

Սիրելի՛ արցախցիներ,

Ապրիլյան քառօրյան և «Սասնա Ծռեր»-ի ապստամբությունը ցույց տվեցին, որ Նժդեհի և Թևանի ոգին կենդանի է, իսկ Կուր-Արաքսյան հանրապետությունը՝ իրատեսական:

Ստեղծված գոյութենական սպառնալիքը չեզոքացնելու և հայկական թռիչքի համար պահի պատմական հնարավորությունը չկորցնելու համար կոչ ենք անում մերժել Արցախի ադրբեջանացման համար հորինված կեղծ անկախությունը, վերաստանձնել անավարտ մնացած ազգային-ազատագրական պայքարի առաջամարտիկի դերը և ձեռնամուխ լինել համահայկական ընդվզմամբ Կուր-Արաքսյան Հանրապետություն հիմնադրելու գործին:

Մխիթար Ավետիսյան «Սասնա Ծռեր» խմբավորման շտաբի պետ
Վարուժան Ավետիսյան «Սասնա Ծռեր» խմբավորման շտաբի անդամ, խոսնակ

«10» մարտի 2017թ.
«Վարդաշեն» ՔԿՀ
«Արմավիր» ՔԿՀ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>