Դատարանն ազատ արձակեց Ռոբերտ Քոչարյանին․ կիրառեց գրավ. Տեսանյութ
Վերաքննիչ քրեական դատարանը հրապարակում է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների բողոքով որոշումը: Որոշումն ընթերցում է դատավոր Արսեն Նիկողոսյանը:
Հիշեցնենք, որ առաջին ատյանի դատարանն ավելի վաղ մերժել էր պաշտպանական կողմի երեք միջնորդությունները՝ անձնական երաշխավորությամբ ազատելու, գրավի դիմաց ազատելու, կորոնավիրուսի համավարակով պայմանավորված խափանման միջոցը փոխելու մասին:
Դատարանը երեք նիստում լսեց պաշտպանական կողմի, մեղադրող կողմի, տուժող կողմի փաստարկները: Դատարանը Ռոբերտ Քոչարյանին բազմաթիվ հարցեր ուղղեց՝ դատարանի առջեւ ունեցած պարտավորությունների հանդեպ նրա վերաբերմունքը պարզելու համար: