Զովունիում էլեկտրաէներգիան կաթվածահար է. երեկվանից հոսանք չունեն. «Փաստինֆո» Դատական նիստ՝ հակասահմանադրական գործով Դատարանը 3 ամսով երկարաձգեց Բագրատ սրբազանի տնային կալանքը
ԵՄ-ի ստանդարտներով  Վրաստանը գերազանցում է և՛ Հայաստանին, և՛ Ուկրաինային, և՛ Մոլդովային, բայց... Ինչպես կազդեն Պուտինի, Թրամփի և Սի Ցզինպինի որոշումները մեր տարածաշրջանի վրա Եթե նման ավանտյուրայի գնա Փաշինյանը, ապա կարող են քաղաքացիական բախումներ սկսվել. «Երկրի հարցը» Փաշինյանի քաղաքական կապիտալի առանցքը սուտն է, խրոնիկ ստախոսի առաջարկին ո՞նց կվերաբերվեք․ Աննա Գրիգորյան Ադրբեջանը փորձում է Սյունիքով անցնող ճանապարհի նկատմամբ վերահսկողություն ստանալ․ Դանիելյան Փաշինյանը պատերազմ է հայտարարել լրագրողներին. ՀԺՄ հայտարարություն ՌԴ նախագահը դրական է գնահատել եռակողմ հանդիպումը Պուտինի, Սի Ցզինպինի և Թրամփի միջև հանդիպումից հետո հռչակագիր է ընդունվել Փաշինյանն առաջին հերթին պետք է ազատ արձակի քաղբանտարկյալներին, պատանդներին, միայն դրանից հետո առաջարկներ անի ընդդիմությանը Ռուսաստանում Փաշինյանին կտեղեկացնեն, թե Հայաստանն ինչ քաղաքականություն պետք է վարի Պատերազմ Արցախում
ԵՄ-ի ստանդարտներով  Վրաստանը գերազանցում է և՛ Հայաստանին, և՛ Ուկրաինային, և՛ Մոլդովային, բայց... Ինչպես կազդեն Պուտինի, Թրամփի և Սի Ցզինպինի որոշումները մեր տարածաշրջանի վրա Եթե նման ավանտյուրայի գնա Փաշինյանը, ապա կարող են քաղաքացիական բախումներ սկսվել. «Երկրի հարցը» Փաշինյանի քաղաքական կապիտալի առանցքը սուտն է, խրոնիկ ստախոսի առաջարկին ո՞նց կվերաբերվեք․ Աննա Գրիգորյան Զովունիում էլեկտրաէներգիան կաթվածահար է. երեկվանից հոսանք չունեն. «Փաստինֆո» Հիմա թալանչի եք, թե չէ, եկեք, ասեք․ Ղազինյանը ՀԷՑ-ի մասով բացահայտումներ արեց Վրաստանում սուգ է հայտարարվել՝ շենքի պայթյունի և զոհերի հետ կապված. փլատակներից 3-ամյա երեխային ողջ են դուրս բերել՝ պայթյունց 8 ժամ անց Ավինյանի «որակով» աշխատանքը ԼՂ-ից տեղահանվածների նոր կենսաչափական անձնագրերում ծննդյան վայրը նշվում է Ադրբեջան Նախ վերացրեք քաղաքական հետապնդումների գործիքները, հետո խոսեք հանրաքվեից. փաստաբան «Հրապարակ»․ 176 մլն դրամ` նոր անձնագրի շնորհանդեսին Ռուսաստանը նոր զանգվածային հրթիռային հարված է հասցրել Ուկրաինային․ Կիևում վնասվել է երեք կամուրջ «Հրապարակ». Կարկտահարության վնասների չափերը 5 ամիս է՝ քննարկում են Գառնիկ Դավթյանն ու Տարոն Չախոյանը՝ ծեծկռտուքի քրեական վարույթի կենտրոնում․ ի՞նչ են բացահայտում տեսագրությունները․ «Ժողովուրդ» Փաշինյանի հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանական շրջանակներում․ «Հրապարակ» Նախկին ԱԽՔ-ի հաջորդ քայլը «ինֆարկտի» կհասցնի իշխանականներին․ «Իրավունք» «Շիրակը» ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է Գևորգ Ղազարյանի թեկնածությունը Լարված իրավիճակ ՝ Ռոբերտ Քոչարյանի գործով նիստին․ նիստը կես ժամով հետաձգվեց Դատական նիստ՝ հակասահմանադրական գործով Ադրբեջանը փորձում է Սյունիքով անցնող ճանապարհի նկատմամբ վերահսկողություն ստանալ․ Դանիելյան Կինգ Կոնգը, պինգ-պոնգը ու... «Սահմանադրությունը» Փաշինյանը թող բերի 5 նախադեպ, երբ ինքը չի «քցել», հետո նոր առաջարկություններ անի․ Քրիստինե Վարդանյան Ի՞նչն է հունից հանել Փաշինյանին․ «Կարճ ասած» Ո՞վ է մեզ պատերազմ հայտարարելու․ Նիկոլ Փաշինյանի ականջը կանչի․ Խաչատրյան Թրամփը Չինաստան կատարած իր այցը անվանել է հիանալի Փաշինյանը պատերազմ է հայտարարել լրագրողներին. ՀԺՄ հայտարարություն «Փորձում է «շպագատ» իջնել, բայց չի կարողանալու, իսկ արդյունքում միակ տուժողը մեր ժողովուրդն է լինելու». «Փաստ» Փաշինյանը սպառված գործիչ է և հանրային ճնշում գեներացնել չի կարող. Քաղտեխնոլոգ «ԶԱՊ-ը» և «Օշականցի Գևորիկը» դատարանի դահլիճից ազատ են արձակվել Ի՞նչ են անում, երբ սերիական խաբեբան և կեղծարարն առաջարկում է իր «ազնիվ խոսքի» վրա հիմնված գործարք. Լևոն Զուրաբյան

Վարչապետը կոչ արեց ոչ թե թաղամասերով, այլ շենքերով հրապարակել կորոնավիրուսով վարակվածների հասցեները. Տեսանյութ

Անձնական տվյալները պաշտպանում ենք շատ սրբորեն, դրա համար հանրության մի ստվար զանգված չի հավատում, որ Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով մահացած մարդիկ կան, որ վերակենդանացման բաժանմունքում կորոնավիրուսով մարդիկ կան, որ կողքի շենքերում կորոնավիրուսով հիվանդ մարդիկ կա: Այս մասին կառավարության այսօրվա նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով անձնական տվյալների պաշտպանության խնդրին:

Նիկոլ Փաշինյանը նշեց, թե երբ Ոստիկանությունը ինչ-որ մեկին բերման է ենթարկում, մտնում են ուղիղ եթեր, ցույց են տալիս ու այդ ժամանակ չեն հիշում անձնական տվյալի գաղտնիության խնդիր կա: «Իսկ, երբ ցույց ես տալիս դրանից առաջ քաղաքացու ցուցաբերած օրինախախտումը, լկտի վերաբերմունքը ոստիկանության աշխատողի հետ, ասում են՝ բա անձնական տվյալները խախտել ես: էս մեր ժամանակակից իրավաբանությունը, ընդհանրապես, կներեք էլի, ամեն օր ինչ-որ տարօրինակ բանի ենք հանդիպում»,-ասաց վարչապետը և նշեց, որ որ խնդիրը ուզում են լուծել, ասում են, որ ինչ-որ կոնվեցիայի խախտում է:

Նա ասաց, որ չի հասկանում այդ օրենքները խնդիր լուծելու համար է, թե չլուծելու համար է: Նա Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին կոչ արեց ոչ թե թաղամասերով, այլ շենքերով հրապարակել հասցեները, թե որտեղ կորոնավիրուսով վարակված մարդ կա։ «Եկեք անենք դա, ով չի հանդիպել թող գնան, տեսնեն: Այսքան ժամանակ մի ընտանիքում, որտեղ մահ է եղել, թեև հասկանում ենք այդ մարդկանց սուգը, հոգեբանական վիճակն էլ, բայց չենք կարողացել համոզել, որ գան կանգնեն ասեն, որ իրենց հարազատը մահացել է, ոչ մեկի չենք կարողացել ներգրավել այսպիսի գործընկերության մեջ»,-ասաց նա:

Արսեն Թորոսյանը նշեց, որ հատուկ ուժեղ չեն էլ փորձել՝ պատկերացնելով այդ մարդկանց վիճակը, սակայն նշեց, որ բազմաբնակարան մեծ շենքի հասցե հրապարակելու առաջարկ կա, որտեղ կորոնավիրուսի դեպքեր կան, ինչին ինքը դեմ չէ:

«Իրավիճակը արտակարգ է ու պետք է արտակարգ միջոցներ ձեռնարկել դրանք լուծելու համար»,-ասաց վարչապետը և նշեց, որ հիմա, երբ խոսքի սամանափակում չկա, ով ինչ հիմարություն ասես ասում է, նույնիսկ, թե վթարից զոհվածի հարազատներին փող են տալիս, որ ասեն, թե իրենց հարազատը կորոնավիրուսից է մահացել:

«Կառույցներ կան՝ երեսուն տարի Հայաստանին ասել են՝ պայքարեք կոռուպցիայի դեմ, պայքարեք ընտրակաշառքների դեմ, հիմա որ ռեալ պայքար ա սկսել, ասում են՝ վայ, ընդդիմությանն ինչո՞ւ եք ճնշում, բա երեսուն տարվա կոռուպցիոներները հիմա ընդդիմություն են, շատ լավ ձև ա ասում են՝ ես ընդդիմություն եմ, ինձ բան մի ասեք: Որ ուղղությամբ գնում ես, պարզվում է՝ սխալ է։ Հյուսիս գնաս՝ սխալ է, հարավ գնաս՝ սխալ է, աշխարհաքաղաքական նկատի չունեմ, արևելք, թե արևմուտք՝ սխալ է, ոչ մի ճանապարհ չկա, տպավորություն է, թե ուզում են մեր ձեռներն ու ոտերը կապել ու ասել ոչ մի բան մի արեք: Արտակարգ դրություն է, պետք է արտակարգ միջոցներ ձեռնարկել, վերջ ու էդ նեյնիմներին պետք է վերջ տալ, հրապարակեք այդ մարդկանց տվյալները»,-հավելեց նա:

Մանրամասները` Tert.am-ի տեսանյութում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>