Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը «Լազարևյան ակումբը» կոչ է արել պատրիարք Կիրիլին և Հռոմի պապին՝ հանդես գալ ի պաշտպանություն Վեհափառի
14
Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Պատերազմ Արցախում
Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան Մարտուն Գրիգորյան. հերթական քաղբանտարկյալը, որին ռեժիմը սրիկայաբար ու ապօրինաբար ուղարկեց բանտ Այս պատկերի այս վիճակի պատասխանատուն uրիկա չէ՞. զnhված զինծառայողի մայր Իմ մանդատը դնելու մասին հարց չի քննարկվել. Էդգար Ղազարյան Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Իրանցի գեներալն ըստ էության, հայկական կողմին մեղադրել է TRIPP-ի հանդեպ Իրանի դիրքորոշումը կեղծելու մեջ Քաղբանտարկյալ Էդիկ Մալոյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք՝ 2 ամիս ժամկետով «Լազարևյան ակումբը» կոչ է արել պատրիարք Կիրիլին և Հռոմի պապին՝ հանդես գալ ի պաշտպանություն Վեհափառի Ռուբեն Ռուբինյանը հայ- ադրբեջանական կոնֆլիկտի սկսման մեջ մեղադրեց ռուսներին Օկուպացված Հադրութում պղծվել է 1621 թվականին կառուցված Սուրբ Հարություն հայկական եկեղեցին Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Թեհրանը հայտնում է՝ սպանվել են ԱՄՆ և Իսրայելի հետախուզության երկու անդամներ Տոկիոյում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ այցի պատճառով Վրաստանում բելառուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը կիրճն է ընկել․ կան զոհեր Չափերդ ճանաչի, դավայ, ցրվեք. ԱԺ միջանցքում քաշքշուկ տեղի ունեցավ ընդդիմադիր և ՔՊ-ական պատգամավորների միջև Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է Աhшբեկչnւթյшն մեղադրանքն այս իշխանությանը պետք էր, որպեսզի արատավորեր «Սրբազան պայքարը» և իր մասնակիցներին. Սողոյան Պատերազմ, զոհեր, կորուստներ և՝ պարգևավճարներ, սա է այս իշխանության դեմքը. Էդգար Ղազարյան 8 տարում այդպես էլ վարչապետ չդարձավ․ լրագրող Փաշինյանը բոլ-բոլ ծախսում է պետական փոխերը. 2 մլրդ 640 մլն դրամ` COP17-ի անցկացման համար Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի հերթական «կռուտնտները». Արցախն ուրացածը այն շարունակում է «վզի թոկ» անվանել... Ժամանակին հանձնաժողի նախագահ եղել են Եգորյանը, Թովմասյանը, Հարությունյանը… իսկ հիմա՝ Արուսյակ Ջուլհակյանի պես կիսագրագետը. Մելիքյան

Դատավորը՝ Եգորյանին. Հիմա ես համաձայնվե՞մ, թե՞ չհամաձայնվե՞մ «կոնսենսունս մինուս 1»-ի հետ

Վերաքննքիչ քրեական դատարանում տուժողների իրավահաջորդ Տիգրան Եգորյանը, խոսելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավորությամբ փոխելու մինջնորդություն ներկայացրածներից նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանի մասին, ասաց՝ վերջինը Քոչարյանի համախոհն է։

«Երբ Ռոբերտ Քոչարյանը հայտարարում էր, որ պետք է լինի կոնսենսունս մինուս մեկ քաղաքական ձևաչափ»,- ներկայացնում էր Եգորյանը, երբ դատավոր Արսեն Նիկողոսյան ընդհատեց նրան՝ նկատելով, թե չի հասկանում ինչի մասին է խոսքը։

Փաստաբանը բացատրեց՝ Ռոբերտ Քոչարյանն ասում էր, որ պետք է քաղաքական դաշտը կոնսոլիդացվի, դրանից դուրս մնա մի հոգի, և այդ մի հոգին գործող վարչապետն է՝ Նիկոլ Փաշինյանը։

«Հիմա ես ի՞նչ պիտի անեմ այդ փաստի հետ, համաձայնվե՞մ, չհամաձայնվե՞մ, ի՞նչ անեմ», - ծիծաղելով հարցրեց դատավորը։

Հարցը առաջացրեց թե մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանի, թե ելույթ ունեցող Տիգրան Եգորյանի, թե Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արման Վարդևանյանի ու դատարանում մյուս ներկաների ծիծաղը։

Եգորյանն այնուհետ լրջացավ, նկատեց՝ սա անլուրջ հարց չէ։

«Իրականում ես իսկապես չեմ հետաքրքրվում քաղաքականությամբ, կարող է վաղը մյուս օրը քաղաքականությունն ինձանով հետաքրքրվի, բայց բոլոր դեպքերում ես չեմ հետաքրքրվում»,-պարզաբանեց դատավորը։

Փաստաբանն էլ նկատեց՝ ինքն ուզում է ցույց տալ, որ Վազգեն Մանուկյանն այսօր Ռոբերտ Քոչարյանի հետ գտնվում է այնպիսի հարաբերությունների մեջ, որտեղ նրա կախվածությունը Ռոբերտ Քոչարյանից կամ նրա փոխկապակցված անձանցից նաև ֆինանսական է։

Եգորյանը նկատեց, որ Վազգեն Մանուկյանը ստեղծել է «Վերնատուն» անունով քաղաքական հարթակ, որը ֆինանսավորվելու է Ռոբերտ Քոչարյանի որդու կողմից։

«Սա շատ կարևոր է հենց իմ ասած ազդեցությունների տեսակետից»,- նշեց Եգորյանը՝ հավելելով, որ Վազգեն Մանուկյանն ունեցել է բացասական պատկերացումներ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ, չի ցանկացել տեսնել որպես նախագահ։

Հիշեցնենք, որ հունիսի 15-ին Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, սկսեց քննել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ ՀՀ երկրորդ նախագահի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ բողոքի քննությունը։

Նիստի ընթացքում փաստաբանները ներկայացրել են Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու երեք միջնորդությունները․ Հայաստանի և Արցախի նախկին 4 վարչապետերի անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու, կորոնավիրուսային համավարակով պայմանավորված խափանման միջոցը վերացնելու, ինչպես նաև Ռ․ Քոչարյանի նկատմամբ գրավը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ։

Հիշեցնենք, որ փաստաբանների բողոքը նախ մակագրվել էր վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին, ինչից հետո պաշտպանները հետ վերցրեցին այն՝ հիմնավորելով, որ Դանիելյանը չի կարող այս գործով արդարադատություն իրականացնել։ Նրանք բողոքը ներկայացրեցին երկրորդ անգամ, այս անգամ այն մակագրվել է Արսեն Նիկողոսյանին։։

Մայիսի 8-ին տեղի ունեցած դատական նիստի ընթացքում Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խումբը ներկայացրել էր  երեք միջնորդություն՝ երկրորդ նախագահի խափանման միջոց կալանքը վերացնելու,  գրավով փոխարինելու, խափանման միջոց կալանավորումն անձնական երաշխավորությամբ փոխարինելու վերաբերյալ։ Դրանցից որևէ մեկը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը չբավարարեց։

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>