Քաղաքականության մեջ շատ պարզ ձև կա սխալն ընդունելու և այդ ընդունելու միտքը մարդկանց միանշանակ հասցնելու, կոչվում է «հրաժարական»
Դիտել նաև
Կարեն Սարուխանյանի զարմիկն ինքնավնասման փորձ է արել
Կարեն եւ Նարեկ Կարապետյանները դուրս եկան ոստիկանության բաժնից
Այն ամենը, ինչ կատարվում է Սամվել Կարապետյանի ու նրա ընտանիքի նկատմամբ, ամոթալի է, անթույլատրելի և անպատվաբեր․ Կարեն Կարապետյան
«Սև լճի օկուպացիայի 4-րդ տարին է, էն որ անտեր թողել էին, որ ադրբեջանցիները մտնեին». Կարեն Վրթանեսյան
Թրքաֆաշիստները, օգտագործելով բոլոր հնարավոր ռեսուրսները 1/3-ից ավելի ձայն չեն կարողանում վերցնել. Կարեն Քոչարյան
Հանրության ուշադրությունը հենց մի փոքր շեղվեց կորոնավիրուսի թեմայից, Նիկոլը նորից վերադարձավ իր ապիկարության համար ժողովրդին մեղադրելու տակտիկային։
Մտել է «ժողովրդի հոր» դերի մեջ, էն «Բալիկ ջան, բայց մենք պայմանավորվել էինք, չէ՞... Ինձ այլ տարբերակ չես թողնում, սրտի ցավով ստիպված եմ պատժել քեզ» տոնով ու կեղծավոր ժպիտը դեմքին։
Փետրվարից սկսած ամիսուկես ասում էր, որ վիրուսը վտանգավոր չէ, որ դիմակ պետք չէ, ինքն էլ առանց դիմակ միտինգներ էր անում, դեռ մայիսին քեֆեր էր անում, իսկ հետո մեկ օրում մտքափոխ լինում ու սկսում դիմակ չկրելու համար մարդկանց փողոցում գետնին տապալել։
Միաժամանակ պարետն ու իր սրտի նախարարը օրը մեջ սրճարաններում առանց դիմակ նկարվում են։
* * *
Հիմա կասեք. լավ, բա ի՞նչ անի Նիկոլը, եթե նախկինում սխալվում էր, բայց հիմա իր սխալը հասկացել է, ինչպե՞ս բացատրի ժողովրդին։
Քաղաքականության մեջ շատ պարզ ձև կա սխալն ընդունելու և այդ ընդունելու միտքը մարդկանց միանշանակ հասցնելու, կոչվում է «հրաժարական»։
Ղալաթ արած գործիչն ասում է. «Ես սխալ էի, ես հասկանում եմ, որ իմ սխալների պատճառով հարյուրավոր մարդիկ են զոհվել և, ցավոք, դեռ կշարունակեն մահանալ, հարյուրավոր ճակատագրեր են խեղվել: Ես հրաժարական եմ տալիս, քանի որ դա բխում է ժողովրդի շահից և քանի որ դա է թելադրում իմ խիղճը»:

