Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Պատերազմ Արցախում
Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան

Որպեսզի Նիկոլ Վովաևիչը մնա իշխանության ղեկին, ստիպված է լինելու ավելի կտրուկ միջոցների դիմել իր հակառակորդների դեմ․ Տրոֆիմչուկ

«Հայ-ռուսական հարաբերություններում հաջողություն կարելի է որակել արդեն այն, որ Փաշինյանի օրոք մեր երկկողմ հարաբերությունները չփլուզվեցին այնքան, որքան տեսականորեն սպասվում էր»,-այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Գրիգորի Տրոֆիմչուկը՝ անդրադառնալով ՀՀ ներքաղաքական զարգացումներին և ԱԺ-ում նախօրեին ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու քննարկումներին ու քվեարկությանը, ինչպես նաև հայ-ռուսական հարաբերություններին։

Գրիգորի Տրոֆիմչուկն ասաց, որ Գագիիկ Ծառուկյանի համար ներկայումս այդքան էլ կարևոր չէ՝ պատգամավո՞ր է, անձեռնմխելի՞ է, թե՞ ոչ։ Նրա խոսքով, Գ․ Ծառուկյանի համար ավելի կարևոր է ներկայումս մաքրվել այն փաստից, որ ընդհանուր առմամբ իր շնորհիվ Նիկոլ Փաշինյանը կարողացավ գալ իշխանության։

«Բոլորը, այդ թվում՝ արտերկրում, հիանալի կերպով հիշում են, թե ինչպես էին Փաշինյանի ադեպտները սկզբունքորեն տարանջատում Ծառուկյանին կոռուպցիոներների մյուս հատվածից՝ անվանելով նրան «ժողովրդական օլիգարխ»։ Բայց ներկայումս Ծառուկյանը տեսնում է, որ վարչապետի հեղինակությունն այլևս չի աճելու, այլ միայն ընկնելու է, այդ պատճառով որոշեց շտապել, որպեսզի հասցնի նստել «քաղաքական հաջորդ գնացքը»»,- ասաց Տրոֆիմչուկը։

Տրոֆիմչուկի կարծիքով, Ծառուկյանը չի անհանգստանում իր ուղղությամբ ճնշումներից, առավել ևս՝ դատախազական։ «Այդ ճնշումը, ինչպես ինքն է կարծում, միայն կամրապնդի իր հեղինակությունն ու ԲՀԿ-ի հեղինակությունը։ Սակայն ինքնին Ծառուկյանի համար խելամիտ չէր լինի նպատակադրվել վարչապետական տեղի վրա, քանի որ այնտեղ նրա դեպքում նստելը ավելի բարդ կլիներ, քան Փաշինյանի համար։ Գումար ունեցող մարդու գլխավոր խնդիրը, առավել ևս՝ նրա, ով հետաքրքրվում է մեծ քաղաքականությամբ, գտնել, ֆինանսավորել իրական, թարմ քաղաքական ֆիգուրի, որը կնայվի ավելի նոր, քան Փաշինյանը։ Այդ դեպքում իրավիճակը կարող է ավելի «ուրախ» լինել։ Զուգահեռաբար՝ որպեսզի Նիկոլ Վովաևիչը մնա իշխանության ղեկին, ստիպված է լինելու ավելի կտրուկ միջոցների դիմել իր հակառակորդների դեմ, այդ թվում՝ օգտագործելով «Սասնա ծռեր» կազմակերպության մեթոդները, այդ կազմակերպության համար որոշակի դասավորության պարագայում կարող է հասնել աստեղային ժամը։ Փաշինյանին, նրանցից բացի, ոչ մի ուժ չի աջակցի»,- համոզմունք հայտնեց ռուս վերլուծաբանը։

Տրոֆիմչուկի որակմամբ՝ Հայաստանում ներքաղաքական գործընթացն արդեն վաղուց դուրս է եկել իրավական հունից, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի վարչապետության ողջ ժամանակաշրջանը։

«Ներկայումս այդ գործընթացի կողմերի համար ավելի դյուրին է գործել, քանի որ իրենց առջև որևէ հստակ օրենք չկա։ Գոյություն ունի քաղաքական դասական օրենք՝ եթե ինքը՝ զանգվածի առաջնորդը, եկել է իշխանության հակասահմանադրական ուղիով, ապա նրան ևս կարող են հեռացնել այդ տեղից նույն ձևով՝ ինչ քայլեր էլ որ նա հետագայում չնախաձեռնի սեփական իշխանության լեգիտիմացման ուղղությամբ։ Ուստի Ծառուկյանին ներկայումս ձեռնտու է բոլոր նորմերի, օրենքների և կանոնների հետագա լուծարումը, քանի որ օրենքին ոչ ոք այլևս չի կարող հղում կատարել։ Ոչ ոք արդեն չի հասկանում՝ ի վերջո, ի՞նչ է այդ օրենք կոչվածը։ Չէ՞ որ գլխավոր դատախազը ևս մարդ է, ուստի, ի վերջո, նա մտածում է ոչ թե Ծառուկյանի, այլ այն մասին, թե ինչ կլինի Հայաստանում վաղը, և ում կողմում է նրան ձեռնտու լինել արդեն ներկա պահից»,- ասաց Տրոֆիմչուկը։

Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարչապետության շրջանում հայ-ռուսական հարաբերություններին և նրա քաղաքական ընդդիմախոսների պնդումներին, որ արտաքին քաղաքականությունը ևս տապալվել է՝ Տրոֆիմչուկն ասաց, որ հայ-ռուսական հարաբերություններում հաջողություն կարելի է որակել արդեն այն, որ Փաշինյանի օրոք մեր երկկողմ հարաբերությունները չփլուզվեցին այնքան, որքան տեսականորեն սպասվում էր։

«Շատ հնարավոր է, որ Նիկոլ Վովաևիչն ինքն առաջ չմղեց, չակտիվացրեց այդ կուրսը, քանի որ Արևմուտքը չցուցադրեց ակնհայտ աջակցություն ՀՀ նոր իշխանություններին և սկսեց սպասել, քանի որ վստահ չէր Փաշինյանի քաղաքական ուժի հարցում։ Հենց այս պատճառով վարչապետը չփորձեց լարել կապերը Ռուսաստանի հետ, թեև մշտապես առաջադրել է իր պահանջները Մոսկվային՝ ուղղակի կամ անուղղակի կերպով։

Եվս մեկ կարևոր փաստ է հայ-ռուսական կապերի պահպանման հարցում այն, որ ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը կողմ է Ռուսաստանի հետ ավանդական բարեկամական հարաբերությունների պահպանմանը։ Մնում է միայն հուսալ, որ վերջին երկու տարիների անհասկանալի, որոշակիորեն պղտոր փուլը վաղ թե ուշ կավարտվի»,- նշեց Տրոֆիմչուկը։

168.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>