Լրագրության մասին հանրապետականների պատկերացումների ամենավառ օրինակը...
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե՝ ՀՀԿ-ն 18 տարի իշխանության ղեկին է, այդ տարիների ընթացքում ընտրություններում ՀՀԿ-ի կողմից երբևէ վարչական լծակ չի՞ օգտագործվել, կամ գումար չի՞ բաժանվել, այսօր ասել է.
«Ինչ արձանագրվել է, արձանագրվել է, ովքեր պատժվել են, պատժվել են, մնացած ամեն ինչը հռետորաբանություն է, որը, կարծում եմ՝ պրոֆեսիոնալ լրատվական միջոցների համար չի հանդիսանում իրենց գործունեության հիմնական գործիքը»:
Պարզապես փաստեմ՝ ողջ աշխարհում լրատվամիջոցների ՀԻՄՆԱԿԱՆ գործառույթներից մեկն է՝ փորձել ԲԱՑԱՀԱՅՏԵԼ ԱՅՆ, ԻՆՉ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՈԾԿՈՒՄ ԵՆ.... Ախր հազար անգամ ասել եմ՝ չի կարող որեւէ կուսակցությունում ղեկավար պաշտոն զբաղեցնող անձը լինել նաեւ լրագրող եւ հաղորդում վարել հեռուստատեսությամբ... Մանավանդ լրագրության մասին այսպիսի ակնհայտ կուսակցական պատկերացումներով... Բայց այսպիսի անկեղծ խոստովանություն, անկեղծ ասեմ, չէի պատկերացնում...
Արմեն Դուլյանի ֆեյսբուքյան էջից

