Կառավարության գործողությունները վերջին մեկ ամսվա ընթացքում բացարձակ անտեղի են և ժամանակավրեպ. Արման Սաղաթելյան. Տեսանյութ
Այսօր երկրում ստեղծվել է իրավիճակ, երբ փորձագիտական զգալի պոտենցիալը պետական կառավարման համակարգից դուրս է, «Կորոնավիրուսային ճգնաժամը, դրա հումանիտար և սոցիալ-տնտեսական հետևանքները» խորագրով քննարկմանն ասաց հասարակական-քաղաքական գործիչ Արման Սաղաթելյանը։
«Բազմաթիվ մասնագետներ, ովքեր ունեն և՛ գիտելիք, և՛ փորձ, նույնպես դուրս են պետական կառավարման համակարգից», - ասաց Արման Սաղաթելյանը։
Ինչ վերաբերում է կայացրած որոշումներին և տեղեկատվական աշխատանքին, Սաղաթելյանը հիշեցրեց մարտի 16-ին ընդունած որոշումը, որում չափազանց մեծ տեղ էր հատկացված լրատվամիջոցների աշխատանքի սահմանափակումներին, արգելքներին։
«Այսինքն, առաջինն, ինչ արեցին, լուրջ անհանգստություն և դժգոհություն առաջացրեց լրատվամիջոցների և լրագրողների մոտ», - ասաց Արման Սաղաթելյանը։
Մանրամասները՝ Aysor.am-ի տեսանյութում։