Այսօր` ժամը 19.00-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթի նստավայրում կքննվի Գագիկ Ծառուկյանի կալանավորման միջնորդությունը
Դիտել նաև
Ընդամենը փոքրիկ ֆաշիստի՝ Նիկոլի հերթական էժանագին բեմադրությունն էր. Գագիկ Համբարյան
«Դեռ կունենանք արևոտ օրեր»․ Գագիկ Սուրենյան
Հյաստանի Հանրային ռադիոյում արդեն Ադրբեջանի ու Թուրքիայի ժամանակն են ստուգում
«Դասագրքային հերթական խայտառակությունը»․ Գագիկ Համբարյան
«Ձերոնց հարսանիքներին առաջարկի այդ կենացը»․ Գագիկ Համբարյան
Գագիկ Ծառուկյանի կալանավորման միջնորդությունը քննվելու է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթի նստավայրում, այսօր՝ ժամը 19.00-ին։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Գագիկ Ծառուկյանի փաստաբան Էմին Խաչատրյանը։
«Նիստը դռնփակ է լինելու և անցկացվելու է դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ: Այս պահին մանրամասն ուսումնասիրում ենք գործին առնչվող նյութերը»,- ասաց Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ 3 օր առաջ, ԱԱԾ աշխատակիցները խուզարկել են ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի տունը:
Նշենք նաև, որ նախաքննության ընթացքում կատարվել են շուրջ չորս տասնյակի հասնող խուզարկություններ, որի ընթացքում առգրավվել են համակարգչի միջոցով կամ ձեռագիր եղանակով կատարված մանրակրկիտ գրառումներ պարունակող փաստաթղթեր: