Ընկճվելու ոչ մի բան չունենք. Ռոզա Ծառուկյան Փաշինյանի բռնատիրական ռեժիմը ամեն գնով պաշտպանող Ֆրանսիայի դեսպանատան հուլիսի 14-ի միջոցառմանը ներկա հյուրերի մի մասը սննդից թունավորվել է «Այսօրվանից պետք է պատրաստվեն հնարավոր զարգացումներին». «Փաստ»
19
Սարսափելի իրողությունն այն է, որ ենթադրությունների հիման վրա յուրաքանչյուր մեկին կարող են մեղադրանք ներկայացնել ու կալանավորել, խոշտանգել, բարի համբավն ու պատիվը արատավորել Իրանը դադարեցրել է կատարել Վաշինգտոնի հետ կնքված հուշագրով ստանձնած իր պարտավորությունները. ԱԳՆ Քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի կալանքի հարցով դատական նիստը՝ հուլիսի 21-ին Արեգնազ Մանուկյանին երեխայի հետ շփումից զրկելը խոշտանգման էլեմենտ է պարունակում․ Սողոյան «Դաժան անմարդկային վերաբերմունք, հոգեբանական խոշտանգում». իրավապաշտպանը՝ Արեգնազ Մանուկյանի կալանավորման մասին Գործ «կարելու» Ն․Փ․–ական «արվեստը». Անդրանիկ Թևանյան Գագիկ Ծառուկյանի կալանքի դեմ բողոքը մուտքագրվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան. Փաստաբան Ազատություն քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանին, ազատություն բոլոր քաղբանտարկյալներին Զորակցության խոսքեր ու աղոթք՝ Մոսկվայի եկեղեցում. հայ համայնքը Ծառուկյանի հետ է. «Կենտրոն» ՀԸ անդրադարձը Նոր էսկալացիայի պատասխանատվությունը բարդելու են ընդդիմության վրա. Մանուկ Սուքիասյան Պատերազմ Արցախում
Մուրացան փողոցից 15-ամյա տղա է տեղափոխվել հիվանդանոց. նոր մանրամասներ զինված միջադեպից Կրակոցներ՝ Երևանում. կա զոհ. դեպքի վայրում հայտնաբերվել է «Mercedes G» մակնիշի ավտոմեքենա` կրակոցի հետքերով Ընկճվելու ոչ մի բան չունենք. Ռոզա Ծառուկյան Սարսափելի իրողությունն այն է, որ ենթադրությունների հիման վրա յուրաքանչյուր մեկին կարող են մեղադրանք ներկայացնել ու կալանավորել, խոշտանգել, բարի համբավն ու պատիվը արատավորել Ավետիք Չալաբյանի դեմ հարուցել էին խայտառակ, ամբողջությամբ ապօրինի մի գործ, որ չես կարող անտարբեր անցնել. Ալեքսանյան Ադրբեջանում 6 երկրի մասնակցությամբ զորավարժություններ են նախատեսվում Բագրատ Սրբազանն իր կյանքի լավագույն տարիները նվիրել է Աստծո փառքին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու զորացմանը. Տեր Վրթանես Ուժեղ քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մարզի բնակավայրերի էլեկտրահաղորդման գծերի հենասյուները. 4 բնակավայր մնացել է առանց հոսանքի Իրանը դադարեցրել է կատարել Վաշինգտոնի հետ կնքված հուշագրով ստանձնած իր պարտավորությունները. ԱԳՆ Քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի կալանքի հարցով դատական նիստը՝ հուլիսի 21-ին Հնագետները բացահայտում են Ջավախքի 6000-ամյա պատմությունը «Անհավանական է». Մեսսին մեկնաբանել է 5-ամսական Յամալի հետ լուսանկարը Բագրավանում կարկուտի հետեւանքով ցորենի եւ գարիի դաշտերը մեծ վնասներ են կրել, որոշ տեղերում՝ մինչեւ 100 տոկոս Այս գիշերվա ընթացքում Բյուրեղավանում աղիքային վարակի ախտանշաններով ևս 14 կանչ է ստացվել Փաշինյանի բռնատիրական ռեժիմը ամեն գնով պաշտպանող Ֆրանսիայի դեսպանատան հուլիսի 14-ի միջոցառմանը ներկա հյուրերի մի մասը սննդից թունավորվել է Անգլիայում մինչև 16 տարեկան երեխաներին կարգելվի գնել էներգետիկ ըմպելիքներ Չնայած իր կրած հսկայական վնասներին՝, և՜ դիվանագիտական, և՛ ռազմական ճակատներում Իրանը բավականին արդյունավետ է պաշտպանվում. Զաքարյան Արեգնազ Մանուկյանին երեխայի հետ շփումից զրկելը խոշտանգման էլեմենտ է պարունակում․ Սողոյան «Այսօրվանից պետք է պատրաստվեն հնարավոր զարգացումներին». «Փաստ» Ազգային ինքնության հետևողական ջնջումը շարունակվում է. «Փաստ» Սեփականության իրավունքի «ռեքվիեմը»՝ կանխատեսելի ծանր հետևանքներով. «Փաստ» Մեր երկրից իսպառ վերացել է շարժումը «Դաժան անմարդկային վերաբերմունք, հոգեբանական խոշտանգում». իրավապաշտպանը՝ Արեգնազ Մանուկյանի կալանավորման մասին Թեղուտի հանքավայրը հանձնվել է ամերիկյան ընկերությանը Գործ «կարելու» Ն․Փ․–ական «արվեստը». Անդրանիկ Թևանյան Վարդան Ղուկասյանի խափանման միջոց կալանքը փոխարինվեց տնային կալանքով Մեծ հավաք՝ ԱՄՆ-ում. հայերի մաղթանքն է, որ Գագիկ Ծառուկյանն օր առաջ լինի ազատության մեջ Գագիկ Ծառուկյանի կալանքի դեմ բողոքը մուտքագրվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան. Փաստաբան Դատախազը միջնորդեց 3 ամսով երկարաձգել քաղբանտարկյալ Վարդան Ղուկասյանի խափանման միջոց կալանքը Հունիսի 6-ին Ստեփանավանում տեղացած կարկուտը վնասել է 1090 մեքենա

Միանշանակ արձանագրված է Կառավարության ամբողջ կազմի հրաժարականը. Միքայել Մելքումյան. Տեսանյութ

Վստահ պետք է նշենք, որ ձախողված են բոլոր ոլորտներում բոլոր հակաճգնաժամային միջոցառումները, այլևս անհնար է որ այս կառավարությունը կարողանա որևէ բանի անի, ուստի միանշանակ արձանագրված է՝ ամբողջ կառավարության կազմի հրաժարական: Այս մասինց «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի նախաձեռնած «Կորոնավիրուսային ճգնաժամը, դրա հումանիտար և սոցիալ-տնտեսական հետևանքները․ գնահատականներ և լուծումներ» խորագրով քննարկմանն ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

Նա հիշեցրեց, որ 2019 թվականի համար ասվում էր, որ տնտեսական հեղափոխություն է եղել այս երկրում, սակայն, ըստ նրա, կյանքը ցույց տվեց որևէ դիմադրողականություն մեր երկրի տնտեսությունը չունեցավ դրա արդյունքում, եթե լիներ հեղափոխություն, դրա արդյունքում մի քանի ամիս ռեսուրսային բազա կլիներ, իսկ դա չկար: Ապա նա թվերով փաստեր ներկայացրեց:

«2019 թվականին օտարերկրյա ուղղակի ներդրումները 2 անգամ առնվազն կրճատվել են 2018 թվականի համեմատ: Այդ տիպի տնտեսական հեղափոխություն ես աշխարհում չեմ տեսել, որ մի տեղ չկա, որ լինի հեղափոխություն ու առնվազն երկու անգամ ներդրումներ չգան: Մարտի 14-ից մինչև մայիսի 14-ը այդ փակ ժամանակվա ընթացքում մենք կորցրել ենք օրեկան առնվազն 40 մլն դոլար, կան տարբեր հաշվարկներ, խոսքը գնում է ՀՆԱ-ի կորստի մասին, իսկ կառավարությունը օրական ներարակել է տնտեսություն՝ սոցիալական ծրագրերի մեջ, ընդամենը 3.8 մլն դոլար: Այսինքն, ստացվում է, որ մենք օրական 36 մլն դոլարի կորուստ ունենք, իսկ, թե դա որտեղից պետք է լրացնենք, հարցական է»,- ասաց նա:

Նա նշեց՝ եթե այս պրոցեսը շարունակվում է անընդհատ, Գագիկ Ծառւոկյանն ասում է՝ այս ոլորտում, այն ոլորտում մեր աչքի առաջ ձախողումնր եք անում, դրան հետևում է ոչ թե բանավեճ, բովանդակային քննարկում, այլ հաշվեհարդարի լեզվով ոչ իրավական, վարչական, քաղաքական բիրտ ճնշում: «Այսինքն ի՞նչ անենք, նստենք, նայենք՝ ինչպե՞ս է երկիրը փլուզվում: Եթե այսպես շարունակվի, մենք օգոստոս ամսին կունենանք իսպառ կոլափսային վիճակ»,- հայտարարեց նա:

Մելքումյանի խոսքով՝ կարևոր է գտնել գումար, ներարկել տնտեսություն և հանրային կյանք, որը, ըստ էության, գոյություն չունի, չնայած ասվում էր, որ փողի խնդիր Կառավարությունը չունի:

«Մենք ասել ենք՝ սոցիալական ծրագրերն ամբողջությամբ չեն սպասարկում բնակչության պահանջները: Մոտ 180 հազարի օրավարձով աշխատողներ կան, ասացին՝ ոնց նույնականցնենք նրանց, մարդիկ, եթե օրավարձով են աշխատում, նրանց պետք էր ուղղակի աջակցություն տրվեր՝ նվազագույն աշխատավարձի չափով: Այս շարքը կարող ենք հավերժ թվարկել»,- ընդգծեց նա:

«Կյանքը ցույց տվեց, որ շատ դանդաղ է Կառավարությունը, չի կարողանում: Այն ֆորմատը, որ ընդունել են՝ վարչապետը հավաքում է ինչ-որ մարդկանց, նախարարների, մասնագետների քննարկում են, ինչքան քննարկում են, վիճակն այդքան վատանում է: Եթե դուք քննարկում եք, բայց վիճակը գնալով վատանում է, մենք պիկին էլ չենք հասել, ուզո՞ւմ ենք շարունակել այդ ձևաչափը, չասե՞նք, որ պետք է փոփոխություն լինի, պետք է փոխվի, նոր մարդիկ գան, նոր լուծումներով»,- հայտարարեց նա:

Ինչ վերաբերում է հավաքին, նա ասաց. «Մեր այս հավաքի իմաստը ո՞րն է: Պետք է ողջամիտ մասնագիտական ներուժի մոբիլիզացիա գնա, պետք չէ խանդով վերաբերվել այն հարցադրումներին, որոնք իշխանության ներկայցուցիչները չեն անում, պետք է գնալ այդ ուղղությամբ, լուծումներ տանք, չգնացինք այդ ուղղությամբ կարճ ժամանակում՝ օգոստոսի վերջ, սեպտեմբերին լրջագույն պրոբլեմներ ենք ունենալու»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>