Անդրանիկ Թևանյան. Փաշինյանի իշխանությունն արդեն լեգիտիմ չէ, գտնվում ենք լեգիտիմության ճգնաժամի մեջ. Տեսանյութ
Երկիրը խորը ճգնաժամի մեջ է, այժմ մենք գտնվում ենք հումանիտար, սոցիալ-տնտեսական, մասնակցային, քաղաքական, արտաքին քաղաքական և լեգիտիմության ճգնաժամի մեջ, «Կորոնավիրուսային ճգնաժամը, դրա հումանիտար և սոցիալ–տնտեսական հետևանքները» խորագրով քննարկմանը հայտարարեց «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը։
«2018 թ. իշխանափոխությունից հետո Հայաստանի ժողովուրդը հետևողականորեն և ամբողջությամբ դուրս է մղվել որոշումներ կայացնելու գործընթացից։ Հայտարարվում է, թե գործ ունենք ժողովրդավարության հետ, բայց մեծ հաշվով տեսնում ենք, որ ժողովուրդը դուրս է մղվում քաղաքական որոշումներ ընդունելու գործընթացից», - հայտարարեց Անդրանիկ Թևանյանը։
Նա ասաց, թե ՀՀ կառավարությունը ձախողել է հակահամաճարակային պայքարը և Հայաստանը փաստացի կանգնեցրել հումանտար աղետի առաջ։
Մանրամասները՝ տեսանյութում:
Zham.am