Հայտնի են հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության բոլոր չեմպիոնների անունները
Երեւանի խուլերի մշակույթի եւ սպորտի հանրապետական պալատում ավարտվեց հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի երիտասարդների առաջնությունը: Այսօր գորգ դուրս եկան 55, 66, 84 եւ 120 կգ քաշային կարգի ըմբիշները:
Այս տարիքային խմբում առաջնության երկրորդ օրը Հայաստանի չեմպիոններ դարձան` Նորայր Հոխոյանը (55 կգ, ՖԻՄԱ ՕՀՔ), Զավեն Միքայելյանը (66 կգ, ԲԿՄԱ ԸՄԴ), Արսեն Սարգսյանը (84 կգ, Էմիածին ՕՀՔ) եւ Դավիթ Օվասափյան (120 կգ, ՕՀՔ ԸՄԴ):
Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի երիտասարդների առաջնությանը մասնակցեց 100 ըմբիշ: