Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Սերբիայի ԱԳ նախարարի հետ
Հունիսի 16-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Սերբիայի Հանրապետության առաջին փոխվարչապետ, ԱԳ նախարար Իվիցա Դաչիչի հետ։
Հայաստանի և Սերբիայի Հանրապետության արտաքին գերատեսչության ղեկավարները մտքեր փոխանակեցին նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված մարտահրավերների հասցեագրման և սոցիալ-տնտեսական խնդիրների հաղթահարման ուղղությամբ ազգային մակարդակներում ձեռնարկվող քայլերի շուրջ:
Արտգործնախարարները գոհունակություն հայտնեցին երկու երկրների միջև բարձր մակարդակով հաստատված քաղաքական երկխոսության դրական դինամիկայի կապակցությամբ և վերահաստատեցին փոխադարձ պատրաստակամությունը՝ համատեղ ջանքեր գործադրել համագործակցությունն առավել ընդլայնելու ուղղությամբ, այդ թվում բարձրաստիճան փոխայցերի և հանդիպումների միջոցով։
ՀՀ ԱԳ նախարարը բարձր գնահատեց նախարար Դաչիչի ներդումը հայ-սերբական համագործակցության ընդլայնման ուղղությամբ և այս համատեքստում առանձնապես կարևորեց Հայաստանում Սերբիայի դիվանագիտական ներկայացուցչություն հիմնումը: