Շինծու, սարքած գործ է. Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ ԱԱԾ շենքից. ոստիկանները ուժային գործողություններ են իրականացնում լրագրողների նկատմամբ․ Տեսանյութ
Գագիկ Ծառուկյանի ԱԱԾ շենքից դուրս գալուց հետո ոստիկանությունը ուժային գործողություն է իրականացրել ցրելով ԱԱԾ շենքի մոտ գտնվող ՀՀ քաղաքացիներին, ինչպես նաև խոչնդոտել լրագրողների օրինական գործունեությունը:
***
Գագիկ Ծառուկյանի աջակիցները ԱԱԾ շենքի դիմաց են։ Այս պահին Ծառուկյանը գտնվում է ԱԱԾ–ում։ Նրան այստեղ են բերել ԱԺ շենքի բակից։
Հիշեցնենք, որ այսօր Ազգային ժողովը անձեռնմխելիությունից զրկեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին:

