87 կողմ. Գագիկ Ծառուկյանը զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու և ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ միջնորդագրեր է ստացել։
Հարցերն ընդգրկվել է հունիսի 16-ին մեկնարկած ԱԺ հերթական նիստերի օրակարգում։
Փակ գաղտնի քվարկությունն ավարտվեց։ 132 պատգամավորից մասնակցեց 87-ը, ովքեր բոլորը կողմ են քվեարկել Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցին։ Անվավեր քվեաթերթիկ չի ճանաչվել։
Այժմ ԱԺ-ն քննարկում է Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելու հարցը։
Zham.am

