Մոսկվա այցերից առաջ Փաշինյանը փոխում է դեսպանին. ո՞վ է «տանկի տակ նետվելու» պատրաստ այդ «նիկոլականը» Քաղաքական խոհանոցի «ֆիրմային» ուտեստը. «Եթե պարտվեմ, կհեռանամ». «Փաստ» Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Ադրբեջանը հետ չեն վերցրել իրենց ստորագրությունները 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից. Զախարովա
Փաշինյանն այլընտրանք չունի Առաջարկ քաղաքացի Նիկոլ Փ.-ին Հայաստանին կանեն առաջարկ, որից հրաժարվել հնարավոր չի լինի. Ստեփան Դանիելյան ԵՄ-ի ստանդարտներով  Վրաստանը գերազանցում է և՛ Հայաստանին, և՛ Ուկրաինային, և՛ Մոլդովային, բայց... Ինչպես կազդեն Պուտինի, Թրամփի և Սի Ցզինպինի որոշումները մեր տարածաշրջանի վրա Եթե նման ավանտյուրայի գնա Փաշինյանը, ապա կարող են քաղաքացիական բախումներ սկսվել. «Երկրի հարցը» Փաշինյանի քաղաքական կապիտալի առանցքը սուտն է, խրոնիկ ստախոսի առաջարկին ո՞նց կվերաբերվեք․ Աննա Գրիգորյան Ադրբեջանը փորձում է Սյունիքով անցնող ճանապարհի նկատմամբ վերահսկողություն ստանալ․ Դանիելյան Փաշինյանը պատերազմ է հայտարարել լրագրողներին. ՀԺՄ հայտարարություն ՌԴ նախագահը դրական է գնահատել եռակողմ հանդիպումը Պատերազմ Արցախում
Ալիևի պահանջը կատարելուց հետո, ինձ ի՞նչ, դու վարչապե՞տ ես մնալու, թե՞՝ չէ. Շարմազանով Կոնկրետ քայլերն ու գործողությունները միայն կարող են որևէ բան «ասել». վստահության բացակայությունն ու «հեղափոխության սինդրոմը». «Փաստ» Մոսկվա այցերից առաջ Փաշինյանը փոխում է դեսպանին. ո՞վ է «տանկի տակ նետվելու» պատրաստ այդ «նիկոլականը» Կկուն կանչե՞ց. որտեղի՞ց են գալիս Փաշինյանի նյարդայնության գրգիռները. «Փաստ» Տեղումները կլինեն ինտենսիվ․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 21-ից 25-ին Քաղաքական խոհանոցի «ֆիրմային» ուտեստը. «Եթե պարտվեմ, կհեռանամ». «Փաստ» Արտառոց դեպք․ Տափերականի դպրոցի առաջին դասարանի ուսուցչուհին սկոտչով փակել է աշակերտների բերանները. նրան սպառնում է ազատազրկում Փաշինյանն այլընտրանք չունի Բաքվի բռնապետի համար քաղցրահամ՝ խմելու և ոռոգման, ջրի խնդիրն իր իշխանության կայունությանը սպառնացող ռիսկերի շարքում է Արցախgիների անձնագրերում «Ադրբեջան» ծննդավայրի նշման պատճառը ոչ թե միջազգային ստանդարտներն են, այլ՝ քաղաքական որոշումն ու նոր օրենքը. Արցախ Միություն Առաջարկ քաղաքացի Նիկոլ Փ.-ին Հայաստանին կանեն առաջարկ, որից հրաժարվել հնարավոր չի լինի. Ստեփան Դանիելյան Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Ադրբեջանը հետ չեն վերցրել իրենց ստորագրությունները 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից. Զախարովա Հայաստանի ոչ մի ղեկավար երբևէ իրեն թույլ չի տվել ժողովրդի առջև հանդես գալ նման գռեհիկ պահվածքով. Լևոն Տեր-Պետրոսյանը՝ Փաշինյանի մասին ԵՄ-ի ստանդարտներով  Վրաստանը գերազանցում է և՛ Հայաստանին, և՛ Ուկրաինային, և՛ Մոլդովային, բայց... Ինչպես կազդեն Պուտինի, Թրամփի և Սի Ցզինպինի որոշումները մեր տարածաշրջանի վրա Եթե նման ավանտյուրայի գնա Փաշինյանը, ապա կարող են քաղաքացիական բախումներ սկսվել. «Երկրի հարցը» Փաշինյանի քաղաքական կապիտալի առանցքը սուտն է, խրոնիկ ստախոսի առաջարկին ո՞նց կվերաբերվեք․ Աննա Գրիգորյան Զովունիում էլեկտրաէներգիան կաթվածահար է. երեկվանից հոսանք չունեն. «Փաստինֆո» Հիմա թալանչի եք, թե չէ, եկեք, ասեք․ Ղազինյանը ՀԷՑ-ի մասով բացահայտումներ արեց Վրաստանում սուգ է հայտարարվել՝ շենքի պայթյունի և զոհերի հետ կապված. փլատակներից 3-ամյա երեխային ողջ են դուրս բերել՝ պայթյունց 8 ժամ անց Ավինյանի «որակով» աշխատանքը ԼՂ-ից տեղահանվածների նոր կենսաչափական անձնագրերում ծննդյան վայրը նշվում է Ադրբեջան Նախ վերացրեք քաղաքական հետապնդումների գործիքները, հետո խոսեք հանրաքվեից. փաստաբան «Հրապարակ»․ 176 մլն դրամ` նոր անձնագրի շնորհանդեսին Ռուսաստանը նոր զանգվածային հրթիռային հարված է հասցրել Ուկրաինային․ Կիևում վնասվել է երեք կամուրջ «Հրապարակ». Կարկտահարության վնասների չափերը 5 ամիս է՝ քննարկում են Գառնիկ Դավթյանն ու Տարոն Չախոյանը՝ ծեծկռտուքի քրեական վարույթի կենտրոնում․ ի՞նչ են բացահայտում տեսագրությունները․ «Ժողովուրդ» Փաշինյանի հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանական շրջանակներում․ «Հրապարակ» Նախկին ԱԽՔ-ի հաջորդ քայլը «ինֆարկտի» կհասցնի իշխանականներին․ «Իրավունք»

Փաշինյանը կա՛մ խամաճիկային կդարձնի դատական համակարգը, կա՛մ կինքնաոչնչանա

Տևական ժամանակ է, ինչ գործադիր իշխանությունը միջամտում է դատական համակարգի և դատական իշխանության գործերին: Իշխանությունն ամբողջությամբ փորձում է դատական համակարգն ադապտացնել իրենց քաղաքական շահերին, ինչը մեծ սպառնալիք է մեր երկրի համար: Այս մասին ասուլիսում հայտարարեց «Ժողովրդի ձայնը» փորձագիտական ակումբի փորձագետ Արման Ղուկասյանը:

«Ի սկզբանե սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն մեծ հարցականի տակ էր իր իրավական տեսանկյունից, բայց այսօր այդ հանրաքվեն չեղարկելը ավելի հակասահմանադրական քայլ է, քանի որ հիմնվում են ոչ թե ժողովրդի ու հասարակության կարծիքի վրա, այլ Վենետիկյան հանձնաժողովի որոշ չինովնիկների գնահատականի և արևմտյան ֆինանսավորում ունեցող տարբեր ՀԿ-ների կարծիքի վրա: Ես կարծում եմ, որ ադապատացնել մեր դատական համակարգը արևմտյան դրամաշնորհ ստացող ՀԿ-ների ամբիցիաներին և քաղաքական իշխանության ամբիցիաներին նշանակում է ուղղակի դատական համակարգը սարքել կախված և խամաճիկային այսօրվա իշխանության ձեռքում»,-ասաց նա:

Փորձագետի խոսքով, կան նաև որոշ քաղաքական գործիչներ, օրինակ պատգամավոր Արման Բաբաջանյանը, ով հռչակել է, թե վեթինգն անհրաժեշտ է և դա է միակ փրկությունը Հայաստանի համար, սակայն դա բերելու է դատավորներին խամաճիկ դարձնելուն.

«Դա բերելու է միայն նրան, որ դատական համակարգը կդառնա Դանիել Իոանիսյանների, Արման Բաբաջանյանների և տարբեր կասկածելի ՀԿ-ների ձեռքի գործիքը: Եվ այն օգտագործվելու է ոչ միայն քաղաքական գործիչների դեմ, որոնք այսօր արդեն հետապնդվում են, այլ յուրաքանչյուր քաղաքացու շահերին. ՀՀ քաղաքացիները չունեն որևէ երաշխիք, որ վաղը չեն դատվելու Արման Բաբաջանյանի կամ Դանիել Իոանիսյանի գրված մեխանիզմներով»,-ասաց Արման Ղուկասյանը:

Նա շեշտեց՝ այս ամենը ուղղված է նրան, որ Հայաստանի թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականությունը ամբողջությամբ ղեկավարվի դրսի ու ներսի ուժերի կողմից, որոնք ծառայում են իրենց հովանավորներին.

«Սա նշանակում է, որ մեր պետականությունն այսօր մեծ վտանգի տակ է: Եթե իսկապես մեր իշխանություններն ուզենային դատական համակարգը բարելավել, ապա նրանք ոչ միայն կդիտարկեին անձերի փոփոխությունը, այլ նուրբ ու զգույշ բարեփոխումներ կիրականացնեին համակարգում: Բայց այսօր միայն անձերի փոփոխության մոլուցք է, ուրիշ ոչինչ»:

Ինչ վերաբերում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցող զարգացումներին, ապա փորձագետը նշեց, որ այդ ամենը վերը նշված հետևանք է: Նա շեշտեց՝ եթե կան մեղավորներ, ապա նրանք պետք է պատժվեն և այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող.

«Բայց այստեղ հարց է առաջանում. եթե պարոն Ծառուկյանը մեղավոր էր, նա ընտրակաշառք էր բաժանում, ապա ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը 2018 թվականին հուշագիր կնքեց Ծառուկյանի հետ, ընդունեց այն, որ Ծառուկյանը հեղափոխության օրերին կանգնեց իր կողքին: Փաստորեն, պարոն Փաշինյանը շարժվում է երկակի մոտեցումներով. Երբ քաղաքական նպատակներից ելնելով դա իրեն հարմար է, ինքը պատրաստ է «հանցագործի» հետ, ինչպես իրենք են պնդում, կնքել հուշագիր, իսկ երբ դա իրենց պետք չէ, ապա այդ անձը դառնում է հանցագործ ու ընտակաշառք բաժանող: Արդյոք հանցագործի հետ հուշագիր ստորագրելը նույնպես հանցագործություն չէ՞: Սրանք հարցեր են, որ պարզ ու տրամաբանական պատասխաններ ունեն»,-հավելեց Ղուկասյանը:

Ասուլիսի մյուս բանախոս, «Հանրային վերահսկողության կենտրոն» ՀԿ նախագահ Բաբկեն Հարությունյանն էլ հիշեցրեց, որ երբ ժամանակին պատգամավոր Նիկոլ Փաշինյանին անձեռնմխելիությունից զրկելու հարց կար, նույն ԲՀԿ-ն չգնաց այդ քայլին՝ դեմ քվեարկեց Փաշինյանին անձեռնմխելիությունից զրկելու և կալանավորելու հարցին:

«Գագիկ Ծառուկյանի դեմ ճնշումները Փաշինյանին տանելու են ինքնաոչնչացման, որովհետև ճնշելով ընդդիմադիր բոլոր բևեռներին, նա բերելու է նրան, որ ընդդիմադիրները համախմբվեն ու դուրս գան նրա դեմ: Եվ ես վստահ եմ, որ Նիկոլ Փաշինյանի քաղաքական ինքնաոչնչացման մեկնարկը այլևս տրված է»,-ասաց նա:

Բաբկեն Հարությունյանը նաև նշեց, որ դեմս ՍԴ-ի մենք ունենք անկախ դատական համակարգ: Բայց հիմա էլ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ պետք է փոխվի Սահմանադրությունը, ընդ որում դա պետք է անի Դանիել Իոանիսյանը.

«Իսկ ի՞նչ կապ ունի նա Սահմանադրության հետ, նա սահմանադրագե՞տ է»,-հավելեց նա:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>