Ընկճվելու ոչ մի բան չունենք. Ռոզա Ծառուկյան Փաշինյանի բռնատիրական ռեժիմը ամեն գնով պաշտպանող Ֆրանսիայի դեսպանատան հուլիսի 14-ի միջոցառմանը ներկա հյուրերի մի մասը սննդից թունավորվել է «Այսօրվանից պետք է պատրաստվեն հնարավոր զարգացումներին». «Փաստ»
19
Սարսափելի իրողությունն այն է, որ ենթադրությունների հիման վրա յուրաքանչյուր մեկին կարող են մեղադրանք ներկայացնել ու կալանավորել, խոշտանգել, բարի համբավն ու պատիվը արատավորել Իրանը դադարեցրել է կատարել Վաշինգտոնի հետ կնքված հուշագրով ստանձնած իր պարտավորությունները. ԱԳՆ Քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի կալանքի հարցով դատական նիստը՝ հուլիսի 21-ին Արեգնազ Մանուկյանին երեխայի հետ շփումից զրկելը խոշտանգման էլեմենտ է պարունակում․ Սողոյան «Դաժան անմարդկային վերաբերմունք, հոգեբանական խոշտանգում». իրավապաշտպանը՝ Արեգնազ Մանուկյանի կալանավորման մասին Գործ «կարելու» Ն․Փ․–ական «արվեստը». Անդրանիկ Թևանյան Գագիկ Ծառուկյանի կալանքի դեմ բողոքը մուտքագրվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան. Փաստաբան Ազատություն քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանին, ազատություն բոլոր քաղբանտարկյալներին Զորակցության խոսքեր ու աղոթք՝ Մոսկվայի եկեղեցում. հայ համայնքը Ծառուկյանի հետ է. «Կենտրոն» ՀԸ անդրադարձը Նոր էսկալացիայի պատասխանատվությունը բարդելու են ընդդիմության վրա. Մանուկ Սուքիասյան Պատերազմ Արցախում
Մուրացան փողոցից 15-ամյա տղա է տեղափոխվել հիվանդանոց. նոր մանրամասներ զինված միջադեպից Կրակոցներ՝ Երևանում. կա զոհ. դեպքի վայրում հայտնաբերվել է «Mercedes G» մակնիշի ավտոմեքենա` կրակոցի հետքերով Ընկճվելու ոչ մի բան չունենք. Ռոզա Ծառուկյան Սարսափելի իրողությունն այն է, որ ենթադրությունների հիման վրա յուրաքանչյուր մեկին կարող են մեղադրանք ներկայացնել ու կալանավորել, խոշտանգել, բարի համբավն ու պատիվը արատավորել Ավետիք Չալաբյանի դեմ հարուցել էին խայտառակ, ամբողջությամբ ապօրինի մի գործ, որ չես կարող անտարբեր անցնել. Ալեքսանյան Ադրբեջանում 6 երկրի մասնակցությամբ զորավարժություններ են նախատեսվում Բագրատ Սրբազանն իր կյանքի լավագույն տարիները նվիրել է Աստծո փառքին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու զորացմանը. Տեր Վրթանես Ուժեղ քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մարզի բնակավայրերի էլեկտրահաղորդման գծերի հենասյուները. 4 բնակավայր մնացել է առանց հոսանքի Իրանը դադարեցրել է կատարել Վաշինգտոնի հետ կնքված հուշագրով ստանձնած իր պարտավորությունները. ԱԳՆ Քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի կալանքի հարցով դատական նիստը՝ հուլիսի 21-ին Հնագետները բացահայտում են Ջավախքի 6000-ամյա պատմությունը «Անհավանական է». Մեսսին մեկնաբանել է 5-ամսական Յամալի հետ լուսանկարը Բագրավանում կարկուտի հետեւանքով ցորենի եւ գարիի դաշտերը մեծ վնասներ են կրել, որոշ տեղերում՝ մինչեւ 100 տոկոս Այս գիշերվա ընթացքում Բյուրեղավանում աղիքային վարակի ախտանշաններով ևս 14 կանչ է ստացվել Փաշինյանի բռնատիրական ռեժիմը ամեն գնով պաշտպանող Ֆրանսիայի դեսպանատան հուլիսի 14-ի միջոցառմանը ներկա հյուրերի մի մասը սննդից թունավորվել է Անգլիայում մինչև 16 տարեկան երեխաներին կարգելվի գնել էներգետիկ ըմպելիքներ Չնայած իր կրած հսկայական վնասներին՝, և՜ դիվանագիտական, և՛ ռազմական ճակատներում Իրանը բավականին արդյունավետ է պաշտպանվում. Զաքարյան Արեգնազ Մանուկյանին երեխայի հետ շփումից զրկելը խոշտանգման էլեմենտ է պարունակում․ Սողոյան «Այսօրվանից պետք է պատրաստվեն հնարավոր զարգացումներին». «Փաստ» Ազգային ինքնության հետևողական ջնջումը շարունակվում է. «Փաստ» Սեփականության իրավունքի «ռեքվիեմը»՝ կանխատեսելի ծանր հետևանքներով. «Փաստ» Մեր երկրից իսպառ վերացել է շարժումը «Դաժան անմարդկային վերաբերմունք, հոգեբանական խոշտանգում». իրավապաշտպանը՝ Արեգնազ Մանուկյանի կալանավորման մասին Թեղուտի հանքավայրը հանձնվել է ամերիկյան ընկերությանը Գործ «կարելու» Ն․Փ․–ական «արվեստը». Անդրանիկ Թևանյան Վարդան Ղուկասյանի խափանման միջոց կալանքը փոխարինվեց տնային կալանքով Մեծ հավաք՝ ԱՄՆ-ում. հայերի մաղթանքն է, որ Գագիկ Ծառուկյանն օր առաջ լինի ազատության մեջ Գագիկ Ծառուկյանի կալանքի դեմ բողոքը մուտքագրվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան. Փաստաբան Դատախազը միջնորդեց 3 ամսով երկարաձգել քաղբանտարկյալ Վարդան Ղուկասյանի խափանման միջոց կալանքը Հունիսի 6-ին Ստեփանավանում տեղացած կարկուտը վնասել է 1090 մեքենա

Մենք նոր վարչապետի և նոր իշխանության կարիք ունենք. Կարեն Բեքարյան. Տեսանյութ

Հայաստանի ներքաղաքական այս խայտառակ իրավիճակն իր ուղղակի պրոյեկցիան ունի նաև արտաքին քաղաքականության մեջ: Այս մասին «Տողերի արանքում» հաղորդաշարի հերթական թողարկմանը նշել է վերլուծաբան Կարեն Բեքարյանը:

Նրա խոսքով՝ իշխանությունը մարդու իրավունքների, ժողովրդավարության գործընթացում այնպիսի քայլեր է թույլ տալիս, որ մեր հարաբերությունները նույն եվրոպական համայնքի հետ արժեքայինից տեղափոխվել են շահերի դաշտ:

«Հայաստանը, որը տարիներ ի վեր կառուցել էր իր հարաբերություններն արժեքային գործընկերոջ կարգավիճակում, սկսեց մեծագույն արագությամբ կորցնել իր այդ իմիջը և դրանից բխող այն բոլոր պտուղները, որոնք քաղում էր թե՛ որպես դիվիդենտներ, թե՛ որպես իմիջ», - նշել է նա:

Վերլուծաբանը որպես դրա դրսևորման օրինակ է դիտում սահմանադրական դատարանի հետ կապված հայտնի դեպքերը, երբ անօրինությունը հասավ այն աստիճանի, որ պետք էր եվրոպացիներին համոզել այդ անօրինությանը համարժեք արձագանք չտալ:

«Պարզագույն հարց՝ ինչի՞ դիմաց կարող է լինել այս առևտուրը, որը կորցնում է իր ներքո արժեքները, քանի որ նույն ՍԴ-ի և ընդհանրապես դատարանների նկատմամբ եղած գործընթացը որևէ կերպ հնարավոր չէ տեղավորել արժեքային դաշտում», - նշել է նա՝ հիշեցնելով, որ մարտին Նիկոլ Փաշինյանի հանդիպումները Եվրոպական միության մի շարք պաշտոնյաների հետ չունեին ազգային, պետական օրակարգ, դրանց խնդիրը Սահմանադրական դատարանի շուրջ այդ անօրեն գործընթացը որևէ կերպ մարսեցնելն էր:

«Այստեղից առաջանում է շատ բնական հարց: Ինչո՞վ էր պայմանավորված Լանզարոտեի կոնվենցիան այդ արագությամբ վավերացնելը, գի՞ն էր: Ստամբուլյան կոնվենցիայի հետ կապված այդ բոլոր խնդիրները գի՞ն էին» - նշել է Կարեն Բեքարյանը:

Կարեն Բեքարյանի համոզմամբ՝ այս նույն գործընթացը մենք ունենալու ենք նաև ներքաղաքական ընթացիկ զարգացումների և խորհրդարանական երկրորդ ուժի և նրա ղեկավարի նկատմամբ իրականացվող պատվերի հետ կապված. «Հիմա որ եվրոպական համայնքը չարձագանքի այս ամենին, իսկ տեսնում եք կա քար լռություն, ի՞նչ է պահանջելու դիմացը կամ ի՞նչ է արդեն պահանջել»:

Ժամանակի ընթացքում, վերլուծաբանի կարծիքով, մենք այս առևտրի մեջ դառնալու ենք ուղղակի թելադրանք կատարողի, և նման պայմաններում արդյոք կկարողանա՞նք մեր ամենակարևոր գերակայությունների, շահերի դաշտում առաջ մղել մեր դիրքորոշումներն այնպես, որ ունենանք արդյունք:

Կարեն Բեքարյանն այդ հարցի մասնակի պատասխանը տեսնում է անցած շաբաթ Եվրախորհրդարանի անդամների կողմից ընդունված հակահայկական հայտարարության մեջ:

«Եթե չի ստացվել կանխարգելել, դա, բացի սովորական պրոֆեսիոնալիզմի պրոբլմներից, կապված է նաև նրա հետ, որ անգամ այն գործընկերային չնչին կապերը, որոնք ստեղծել են, օգտագործում են Նիկոլ Փաշինյանի տարաբնույթ արժեքային իմաստով ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին հակասող քայլերը մարսեցնելու, կոծկելու համար, իրական օրակարգի համար ժամանակ և ռեսուրս չի մնում», - նշել է վերլուծաբանը:

Կարեն Բեքարյանը չի բացառել, որ Մեծամորի ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի վերազինման նպատակով ռուսական վարկից իշխանության հրաժարվելը կարող է մաս լինել գործընկերների քաղաքական առևտրի՝ հիշեցնելով, որ ԵՄ մշտապես բանակցային գործընթացում դրել է ինչ-որ պահից Մեծամորի ատոմակայանը փակելու հարցը, ինչը հայկական դիվանագիտությունը մշտապես օրակարգում հետ է մղել, քանի որ ատոմակայանը մեզ համար էական նշանակություն ունի ՝ այդ թվում անվտանգային համատեքստում:

«Իշխանությունն այսօր Հայաստանում մեծագույն մարտահրավեր է մեր պետության և հանրության համար: Մենք կարիք ունենք նոր վարչապետի, կառավարության և նոր իշխանության», - եզրափակել է նա:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>