Պեսկով. Մենք չգիտենք, թե ինչի է սպասում Փաշինյանը, բայց ակնհայտ է, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին Պուտինը Մոսկվայում կանցկացնի ՀԱՊԿ ՀԱԽ նիստը․ օրակարգում նաև ՀՀ-ի ձայնի իրավունքը կասեցնելու հարցն է Ուշադրություն ԶԼՄ-ներին. նոյեմբերի 12-ին «Կոմիտե 26»-ը հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս
Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցություն Հայաստանը ՀԱՊԿ-ում կզրկվի ձայնի իրավունքից. նախագիծ է ներկայացվել. Լավրով Սա համակարգված ռեպրեսիա է, որի ողջ պատասխանատվությունն իշխանություններինն է. Լիլիթ Գալստյան Մարդուն ազատությունից զրկելը չի կարող դառնալ քաղաքական հաշվեհարդարի միջոց. հայտարարություն «Քաղաքական մшհերի պատուհանը բացվեց. սարսափելի ընթացք է սպասվում. Երվանդ Բոզոյան Պատերազմ Արցախում
Ադրբեջանցիները Թոմիրիսին ներկայացնում են որպես երկրի առաջին կին կառավարիչ․ իրականությունն այլ է Բուլղարիայում ձվեր են նետել ֆոն դեր Լայենի ուղղությամբ Պեսկով. Մենք չգիտենք, թե ինչի է սպասում Փաշինյանը, բայց ակնհայտ է, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին Հայաստանում մшhшպատի՞ժ ենք վերականգնել. Արամ Օրբելյան Աբու Դաբիում բանակցություններն ավարտվել են․ Թրամփի բանագնացները կմեկնեն Մոսկվա, ապա՝ Զելենսկու հետ հանդիպման Կենսաթոշակները չեն բարձրանա․ կառավարությունը փող չունի Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Փաշինյանը կթողնի, որ իրար «փոր թափեն», թեև թիմում վստահ են, թե ով է իրենց թեկնածուն․ «Հրապարակ» ՌԴ-ն կոնտրքայլ է մտածել․ «Հրապարակ» Սասունյան. Փաշինյանի ան իմաստ ելույթը Համաշխարհային հայկական գագաթնաժողովում «Մարդիկ մահանում են» դատարկաբանական դատողությունները տեղին չեն ու դուրս են բարոյականության դաշտից. փաստաբան Մարդուն կալանքի տանելը, անազատությունից զրկելը Նիկոլի ու նրա վարչախմբի համար ոչ թե օրենքի պահանջ է, այլ դասական կապրիզ Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում Փաշինյանական ռեժիմը գործնականում սպանել է Արմեն Գևորգյանին. դա է բխում փաստաբանական թիմի ներկայացրած փաստերից «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պուտինը Մոսկվայում կանցկացնի ՀԱՊԿ ՀԱԽ նիստը․ օրակարգում նաև ՀՀ-ի ձայնի իրավունքը կասեցնելու հարցն է Ուշադրություն ԶԼՄ-ներին. նոյեմբերի 12-ին «Կոմիտե 26»-ը հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս Նիկոլ Փաշինյանն իր հոգեհարազատ Թուրքիայում է «Հրապարակ». Տիկին նախարարի բացատրությունը ոչնչով չի տարբերվում ստալինյան իրավապահների արձագանքներից Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ. Ինչու՞ է Հայաստանի իշխանությունն ապրում թշնամանքով և ի՞նչ կարող է դրան հակադրել ընդդիմությունը. Արմեն Աշոտյան Արփի Դավոյա՛ն, ու քո համակուսակիցնե՛ր, դե կարո՞ղ եք գնալ ու Արսենի որդու՝ Ալենի աչքերին նայել. Սերո Սողոմոնյան Պատասխանատուները չեն կարողանալու խուսափել օրենքով սահմանված պատժից․ Սամվել Կարապետյան Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցություն Քաղաքապետարանի «աշխատակիցը» (կին) 13 տարեկան աղջկաս իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում. Ահազանգ Բուֆեր երկրի ճակատագիրը Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ Մենք չենք կարող սպասել, մինչև հերթը հասնի մեկ ուրիշին. Գառնիկ Դանիելյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին

Աղետի աղետալի իշխանությունը. մարդկային կյանքերի համար պատասխանատվությունից խուսափում են` թշնամանք հրահրելով

Երբ բոլոր երկրներում իշխանությունները սևեռված են համաճարակի հաղթահարման վրա, Հայաստանում, որը համաճարակի ցուցանիշներով ամենավատ վիճակներից մեկում է հայտնվել, ամեն օր 5-20 հոգի է մահանում, բազմաթիվ մարդիկ տաքությամբ տանը պառկած են, տեստ անելու հնարավորություն չունեն, իշխանությունները գույքահարկ են բարձրացնում, ՍԴ֊ն են ուզում յուրացնել ու քաղաքական ռեպրեսիաներ անում։ Միայն էսօր 19 հոգի է մահացել, իսկ իշխող Իմ քայլը ինչո՞վ է զբաղված՝ իրենց կոլեգայի դեմ՝ Նաիրա Զոհրաբյանի դեմ ինչ-որ թղթի կտոր են ՖԲ գցում։ Առողջապահության նախարարն էլ ԱԱԾ֊ին «դուխ է» տալիս, որ Ծառուկյանի դեմ գործը սարքեն։ Որ ի՞նչ, ուզում է խաղալ մարդկանց դասակարգային զգացումների հետ այնպես, որ նրանք համաձայնվեն, թե օլիգարխ կալանավորելը ավելի կարևոր է, քան մարդկանց կյանքե՞րը։

Ողջախոհ հասարակություններում աղետների դեմ բոլոր խավերը համախմբվում են, և միայն ատելությունից մթագնած մարդիկ մարդկային կյանքերի համար պատասխանատվություն պահանջելու տեղը, դասկարգային թշնամանքով կհրահրվեն։

Ողջախոհ հասարակության մեջ էս պայմաններում, եթե պիտի վարկաբկվողներ լինեին, ապա միայն իշխանությունները, որի գլուխը վարչապետը էսօր համաճարակի մասին ասեց. «Բոլոր նրանք, ովքեր պիտի մահանային՝ կմահանան, և դրանից հետո նոր թվերը կիջնեն», ու մեղադրեց ժողովրդին աղետի համար. «Մեր հայրենակիցները քամահրական վերաբերմունք են ցուցաբերում իրենց կյանքի, առողջության նկատմամբ», փնտրում անդիմակ մարդ որ ճպպացնի ՖԲ պատին՝ տեսեք, ահա ժողովուրդն է մեղավոր։

Ահա՝ Նիկոլ Փաշինյանը ո՜ւր հասցրեց «հպարտ քաղաքացիներին», որ նրա մեղքերը քողարկելու խաթեր համաձայնվում են, թե հայերը աշխարհի ամենափնթի, հիմար ժողովուրդն են, որ իրենց պատճառով համաճարակը հնձում է իրենց։

1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշով տարածաշրջանում Հայաստանն առաջին տեղում է։ Որ պարզ լինի, թե ում ձեռքն է ընկել Հայաստանը, էս թվերին նայեք՝ Վրաստանում ընդմանեը 879 վարակված կա ու 14 մահ, իսկ Հայաստանում 17064 վարակված և 379 մահ։ Ադրբեջանը վերցնենք, որ 10 միլիոն բնակչություն ունի, Հայաստանից 3 անգամ շատ՝ 10324 վարկված կա և 109 մահ, էն դեպքում, որ Ադրբեջանում 1 միլիոն բնակչության հաշվով 38 հազար տեստ են արել, Հայաստանից 10 հազարով ավել, ուրեմն, Հայաստանում հիվանդերի թիվը շատ ավելին է։ Նայեք հետսովետական մյուս երկրների ցուցանիշները՝ 33 միլիոնանոց Ուզբեկստան 19 մահ, 9,5 միլիոնանոց Տաջիկստան 50 մահ, 18 միլիոնանոց Ղազախստան 81 մահ, 6 միլիոնանոց Ղրղզստան 27 մահ, և ահա ինչ է Փաշինյանը բերում՝ դուք էս բոլոր ժողովուրդներից վատն եք։

Իսկ էսօր էն քաղաքական գործիչները, որոնք նկատում են այս աղետալի վիճակի պատճառը իշխանությունն է և քննադտում են իշխանություններին, որ չէ, ժողովուրդը չի վատը, դուք եք մեղավոր, նրանց դեմ քրեական գործեր են սարքում. պարզ չի՞ որ կառավարության հրաժարկանի մասին խոսելու համար են Գագիկ Ծառուկյանին ուզում կալանավորել։ Հերթը Արթուր Վանեցյանին է, ապա այն քաղաքական գործչինը ում մեջ իր իշխանությանը ամենաաշատ սպառնալիքը կտեսնի Փաշինյանը։ Աշխարհում համաճարակի վտանգի հետ կապված բանտերից մարդկանց ազատում են, Իմ քայլը բաներն է լցնում։

Ու որ ի պաշտպանություն Ծառուկյանի աջակիցները բողոքի են դուրս գալիս, բռնում են, թե արտակարգ վիճակը խախտել եք։ Ճիշտ Սովետը, մարդուն կգբ֊ն տանում էր, դե դուրս արի բողոքի, կբռնեին կտանեին։

Կամ Նաիրա Զոհրաբյանը դուրս է եկել ասում է՝ չէ, ժողովուրդ դու վատը չես, իշխանությունն է վատը, որ այս աղետին է հասցրել երկիրը, մեկ էլ նրա դեմ մի թղթի կտոր են գցում, մարդիկ էլ սկսում են զբաղվել, վայ էս ինչ է գրել, ինքն է գրել, թե չէ։ Կարծես արդեն ընդունել են, որ աշխարհի ամենավատ ժողովուրդն են, անցել են թղթի կտորը քննարկելուն։

Դե որոշեք՝ ո՞րն է կարևոր՝ Նաիրա Զոհրաբյանը էդ թուղթը գրե՞լ է, թե՞ էն, որ էդ թուղթը տարածողների անպատասխանատու ու տգետ քաղաքականության պատճառով մարդիկ են մահանում։

Վահան Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>