Ուզում էինք, որ Հայաստանում մեկ քաղաքական ուժի մենաշնորհը բացառվի, ստացանք այն, ինչ ստացանք
Դիտել նաև
Նիկոլը բոլորին հարվածում է, բացի իրեն հեռացնելու «միակ ճիշտ ճանապարհն իմացող խմբից»․ Երվանդ Վարոսյան
Անհապաղ լուծարել վերաքննիչ ու վճռաբեկ ատյանները. Երվանդ Վարոսյան
Ալիևն ասաց՝ «Խաղաղության պայմանագիրը» չի՛ ստորագրվելու մինչև 2026 թվականը․ո՞րն է ելքը․Երվանդ Բոզոյան (տեսանյութ)
Փաշինյանին հեռացնելու վերջին կարևոր քայլը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ)
Չլինի ռուսական հովանոցը, թուրքերը գիտեն՝ ինչպես են վարվելու մեզ հետ. Երվանդ Բոզոյան (տեսանյութ)
Ուզում էինք, որ Հայաստանում մեկ քաղաքական ուժի մենաշնորհը բացառվի, ստացանք այն, ինչ ստացանք։
Ուզում էինք, որ բացառվի գործադիր իշխանության միջամտությունը արդարադատությանը, իսկ դատական համակարգը համալրվի գրագետ, անկախ ու խիզախ դատավորներով, ստացանք այն, ինչ ստացանք։
Ուզում էինք վերացնել խնամի-ծանոթ-բարեկամ համակարգը, ստացանք` ինչ ստացանք։
Ուզում էինք, որ բացառվեն քաղաքական կամ անձնական պատվերով թիրախային հետապնդումները, ստացանք այն, ինչ ստացանք։
Ուզում էինք, որ իրավապահ համակարգն աշխատի օրենքով, բացառվեն կամայականությունները, ստացանք` ինչ ստացանք։
Ուզում էինք, որ որևէ մարդ անհիմն ու ապօրինի չկալանավորվի, ստացանք` ինչ ստացանք։
Ուզում էինք չտեսնել իշխանական դիրքերից հոխորտացող իշխանների, ստացանք` ինչ ստացանք։
Ուզում էինք, որ պետական միջոցներով ֆինանսավորվող լրատվության միջոցները չլինեն իշխանության ստի ու պրապագանդայի գործիք, ստացանք` ինչ ստացանք։
Ուզում էինք տեսնել շոշափելի տնտեսական աճ ու ներդրումներ, ստացանք` ինչ ստացանք։
Ուզում էինք բացառել խտրականությունն ու երկակի ստանդարտները, ստացանք` ինչ ստացանք։
Ուզում էինք տեսնել ազգային միաբանություն, ունենք այն ինչ ունենք։
Երվանդ Վարոսյանի ֆեյսբուքյան էջից

