Բարի խուզարկում. Պարզվեց, որ պետք է խուզարկեն ոչ թե ԱԺ-ի, այլ ԲՀԿ գրասենյակում իմ աշխատասենյակը. Նաիրա Զոհրաբյան
Դիտել նաև
Քննչական մարմնին հետաքրքրում է կարգալույծ եղածների վերաբերյալ Մայր Աթոռում առկա տեղեկությունները
Մկրտիչ Սրբազանի կալանքի հարցը կքննի դատավոր Կարեն Ֆարխոյանը
Դատավոր Արմինե Մելիքսեթյանը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի. Արա Զոհրաբյան
Տեղի է ունենում Հայաստանի դեմ հերթական դավաճանությունը
Նիկոլ Փաշինյանի դեմ հայց է ներկայացվել վարչական դատարան․ Արա Զոհրաբյան
Բարի խուզարկում
Քիչ առաջ տեղեկացա, որ տարածվել է տեղեկատվություն, որ իմ արված հայտարարությունը առ այն, որ Քննչական կոմիտեի ներկայացուցիչները պատրաստվում են խուզարկություն իրականացնել ոչ թե Ազգային ժողովի իմ աշխատասենյակում, այլ Հանրապետության 47 հասցեում տեղակայված ԲՀԿ կենտրոնական գրասենյակի իմ աշխատասենյակում։
Հիմա ես հրապարակում եմ այն քննիչի հեռախոսահամարը, ով զանգահարել էր ինձ և ասում էր, որ եթե ես արագ չհասնեմ, իրենք ջարդելու են իմ աշխատասենյակի դուռը:
093721122:
Այս պահին իրենք ԲՀԿ կենտրոնական գրասենյակի իմ աշխատասենյակում են։
Ես իրենց մաղթում եմ բարի խուզարկում, ինձ քննիչը հարցրեց՝ արդյո՞ք կարող են առանց իմ ներկայության խուզարկել, ասել եմ ՝ այո:
Այս պահին իմ փաստաբանները կլինեն կենտրոնական գրասենյակի իմ աշխատասենյակում և կմասնակցեն ողջ գործընթացին:
ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր
Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից

