«Քննիչը զանգեց և ասաց, որ եթե հիմա չհասնեմ ԱԺ, իմ դուռը կջարդեն խուզարկելու համար». Նաիրա Զոհրաբյան
Դիտել նաև
Քննչական մարմնին հետաքրքրում է կարգալույծ եղածների վերաբերյալ Մայր Աթոռում առկա տեղեկությունները
Մկրտիչ Սրբազանի կալանքի հարցը կքննի դատավոր Կարեն Ֆարխոյանը
Դատավոր Արմինե Մելիքսեթյանը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի. Արա Զոհրաբյան
Տեղի է ունենում Հայաստանի դեմ հերթական դավաճանությունը
Նիկոլ Փաշինյանի դեմ հայց է ներկայացվել վարչական դատարան․ Արա Զոհրաբյան
Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հարգելի՛ հայրենակիցներ,քիչ առաջ ինձ զանգահարեցին Կենտրոնի Քննչական բաժնից, մն քննիչ, կներեք, անուն ազգանունը չեմ հիշում և ասեց, որ հենց այս պահին ինքը գտնվում է Ազգային ժողովի իմ աշխատասենյակի դիմաց և ունեն որոշում ՝ իմ աշխատասենյակում խուզարկում անցկացնելու։ Նշեցի, որ այս պահին ես դեռ տանն եմ և ԱԺ հասնելու համար ինձ որոշակի ժամանակ է պետք, վերջինս պատասխանեց, որ եթե քիչ անց դուռը չբացվի, ապա իրենք ստիպված կլինեն դուռը ջարդելու, հիմա ես շտապում եմ ԱԺ։
Հրավիրում եմ բոլոր լրատվամիջոցների և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների ուշադրությունը տեղի ունեցող բացարձակ բեսպրեդելի վրա։
Սա այլեւս խելագարություն է սիրելի հայրենակիցներ»։

